10:33 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 05:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ZIL-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` […]
10:17 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։ Փրկարարները տարհանել են 10 բնակչի։ […]
10:00 06.01.2023
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս: Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։ Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։ Հունվարի 6-ի առավոտյան […]
22:21 05.01.2023
Հունվարի 5-ին, ժամը 15:12-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա մարագում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 9-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը։ Հրդեհը […]
22:05 05.01.2023
Հունվարի 5-ին, ժամը 17:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին:
22:00 05.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 6-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ արևտյան` 2-3 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում […]
21:15 05.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-14:00 Վարդաշեն 1փ. 56-142, 96-114; 3փ. 4-22, 24-25; 8փ. 1-86; 10փ. 1-11; 11փ. 1-17 սեփական տներ, 11:00-17:00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83 […]
21:07 05.01.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր պաշտոնակցի՝ Էլի Քոհենի հետ։ Չավուշօղլուն կարևորել է Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի պահպանման հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրք նախարարը շնորհավորել է Քոհենին արտգործնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Անդրադառնալով Ալ-Աքսայի մզկիթի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին, Չավուշօղլուն դրանք «սադրիչ և անընդունելի» է որակել։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատել […]
19:39 05.01.2023
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից Կճոյանը մեկ ամսվա […]
19:32 05.01.2023
Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքները 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրագործման ուղղությամբ։ Այդ նպատակով՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Նոտարական պալատի, Արդարադատության նախարարության և ապահովագրական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատվել են, […]
18:38 05.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով: Մանրամասները՝ տեսանյութում։
18:12 05.01.2023
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, իրավասու լինելով վերահսկելու համայնքի բյուջեի կատարումը, իր ծառայողական պարտականությունները չի իրականացրել: «Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխանի […]
17:58 05.01.2023
Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Նախարար Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից […]
17:31 05.01.2023
Ավարտվել է թունավորման հետևանքով 2021թ. Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունը․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է 05.01.2023 17:03 Ավարտվել է թունավորման հետևանքով 2021թ. Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունը․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի […]
17:23 05.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: […]
16:53 05.01.2023
Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ: 1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք կստանան 348.000-ական դրամ, իսկ […]
16:46 05.01.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Ռադար Արմենիա» լրատվական գործակալության հարցին։ Հարց. Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։ Արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։ Պատասխան. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները […]
16:37 05.01.2023
CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների,Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում կառավարության հավանությանը: Հոդվածի հեղինակը հայտնում է, որ Արցախում բազմաթիվ դժվարին խնդիրներ են առաջացել: […]
16:21 05.01.2023
Հունվարի 5-ին` ժամը 08։45-ին, «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի […]
16:09 05.01.2023
Հունվարի 5-ին` ժամը 09։41-ին, Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հրդեհը մարվել է ժամը 13:42-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, որից 2500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, […]
16:03 05.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 5-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ. Օհանջանյան, Փարամազի, Զ. Անդրանիկի, Մրգանուշի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:54 05.01.2023
Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք,տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների […]
15:36 05.01.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Ինչպես […]
15:33 05.01.2023
Մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը կառավարությունը պետք է որոշի ենթակա մարմինների ենթակայության հարցը: Ըստ այդմ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված […]
15:16 05.01.2023
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է […]
15:08 05.01.2023
Հունվարի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում անհայտ անձը անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա Սիլվա Ղամբարյանին, որը մահացել է: Ժամը 21.00-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակիչ և հայտնել, որ «Օպել» մակնիշի մեքենայով ինքն է Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկել 68-ամյա կնոջը: