14:55 05.01.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախարարը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարության՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության […]
14:40 05.01.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը Հայաստանում: Մասնագետների դիտարկմամբ՝ ակտիվացում է դիտվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Անահիտ Ավանեսյանը դեղապահովմանը և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության բարձրացմանը միտված հանձնարարություններ է տվել։
14:26 05.01.2023
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար, Արդարադատության նախարարության կողմից ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքավորումները և դրանց համապատասխան ծրագրային ապահովումը, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։ Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում: […]
13:57 05.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 5-ին ժամը 13.30-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 12, 15, 16, 16/1, […]
13:51 05.01.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը վերականգնվել են և հունվարի 5-ից գործում են բնականոն կերպով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է պահանջվել, և ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն եղել ընդամենը 2023 թվականի հունվարի 3-ին, ժամը 19։00-ից […]
13:44 05.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության՝ 3, փաստաթուղթ կեղծելու՝ 2, բնակարանային գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական […]
13:30 05.01.2023
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը անընդունելի է համարում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային և Ադրբեջանին անվտանգային ոլորտում ֆինանսական օգնություն տրամադրելը։ Ասատրյանը ցավով է նշում՝ ԱՄՆ-ն արագ արձագանքում է և օգնում է Ուկրաինային, սակայն գրեթե նույն իրավիճակում հայտնված Հայաստանն ու Արցախը գրեթե անուշադրության են մատնված։ Ասատրյանը Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, ում ջանքերով հայ […]
13:10 05.01.2023
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին․ «Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախյան հիմնախնդիրը […]
12:53 05.01.2023
Ավարտվել է Ալավերդու ԲԿ-ում խուլիգանության և բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են նույն մարզի 36-ամյա բնակչի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի […]
12:40 05.01.2023
Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր […]
12:13 05.01.2023
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում սկսվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորության արարողությունը։ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը ևս մեկնել է Վատիկան՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։
12:00 05.01.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր: Լեռնային Ղարաբաղում […]
11:45 05.01.2023
Հունվարի 5-ին, ժամը 08։45-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր […]
11:30 05.01.2023
Հունվարի 4-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
10:57 05.01.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝ ⦁ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի […]
10:26 05.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
10:12 05.01.2023
Դեսպան Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այս մասին տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերն նվիրված ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչությանը և ժողովրդին, այդ թվում ՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։ […]
14:21 30.12.2022
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ […]
14:11 30.12.2022
Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -12°C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2°C): Բավական […]
14:02 30.12.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գառնիկ Արայիկի […]
13:56 30.12.2022
Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք տանել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում` ոստիկանության Կումայրիի բաժնում արձանագրվել են 1958 թվականի արտադրության սպորտային ատրճանակի, նռնակի և նռնակի պայթուցիչի, ողորկափող հրացանի նմանվող զենքի, 51 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտների, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակի, «ԱԿՄ-74» տիպի ինքնաձիգի, դրա պահեստատուփի՝ լիցքավորված 30 հատ 7,62 […]
13:42 30.12.2022
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված […]
13:34 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ: Անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է […]
13:20 30.12.2022
Արդարադատության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ գործարկվել է https://probation.taxservice.am/ էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս Պրոբացիայի ծառայության և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացնել ավտոմատացված եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու, փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակ խնայելու արդյունավետ միջոց է: Ստեղծված էլեկտրոնային հարթակը երկու կառույցների իրավասության շրջանակում կոչված է իրականացնելու արդյունավետ […]
13:13 30.12.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան սրտանց շնորհավորանքներ: Անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: […]
12:56 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։ Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի […]
12:44 30.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են Ուրցաձոր բնակավայրի 34-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև վերջիններիս հսկողության տակ գտնվող գույքը վնասելու դեպքի հանգամանքները: 2022թ. հունվարի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված օրը […]