12:40 30.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
12:20 30.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը: Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը: «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի […]
12:08 30.12.2022
Ճանապարհային ոստիկանության պետ,ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն իր և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: »Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայութուն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու […]
11:47 30.12.2022
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի […]
11:46 30.12.2022
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հետևանքների մասին:
11:39 30.12.2022
ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանավորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ: Հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։ Շարունակաբար իրականացվող […]
11:35 30.12.2022
«Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքը մշտապես աչքի է ընկել յուրահատուկ ճարտարապետությամբ։Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են` վերականգնելով հանրապետական նշանակություն ունեցող կայարանի տեսքը՝ երեկ ապամոնտաժվել է կայարանի տարածքում գտնվող, վերգետնյա շինությանը կից գովազդային վահանակը։
11:24 30.12.2022
ՀՖՖ-ն ցավակցել է լեգենդար ֆուտբոլիս Պելեի մահվան կապակցությամբ: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն բրազիլացուն […]
11:23 30.12.2022
Ամանորի առթիվ Պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: «Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ: Կոչ ենք անում […]
11:20 30.12.2022
2023 թվականի հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։ Անապահովության […]
11:08 30.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու […]
10:59 30.12.2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը «Ամերիկյաի ձայնը» քննարկել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուիի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Լաչինի միջանցքի շրջափակման առաջին օրերին այս առիթով նամամով դիմեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Շուրջ 30 կոնգրեսականների ստորագրությամբ նամակում կոչ է արվում «վարչակազմին օգտագործել իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը, ներառյալ Ադրբեջանի ֆինանսական աջակցության դադարեցումն […]
10:47 30.12.2022
ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել, որ 2023թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ […]
10:36 30.12.2022
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդի որոշմամբ ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով: Մեդալը Արմեն Սիմոնյանին է հանձնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
10:24 30.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 30-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.44 դրամ է, վաճառքը՝ 403.08 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.67 դրամ է, վաճառքը՝ 428.86 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.15 դրամ է, վաճառքը՝ 5.70 դրամ:
10:12 30.12.2022
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան մեկնելիս բեռնատարների հերթ է գոյացել։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ խոսքը Վերին Լարսի անցակետի մասին է, որը Դավիդովը խնդրահարույց է համարել։ «Այսօրվա դրությամբ Վերին Լարսը գրեթե առցանց է աշխատում, իսկ ռուսական կողմից ելքի համար բեռնատարների հոսք է […]
09:48 30.12.2022
Հեռավար աշխատանքի պատճառով մեծանում է ամուսնալուծության ռիսկը, տագնապային խանգարումների զարգացումը և նույնիսկ ալկոհոլիզմը, զգուշացրել է հոգեբույժ Անտոն Բեկը։ Նա պատմել է աշխատանքի այս ձևաչափի թաքնված վտանգների մասին։ Բեկի խոսքով՝ տնից աշխատելը մեծ սթրես է ցանկացած մարդու համար, քանի որ անձնական և աշխատանքային ժամանակի սահմանները լղոզված են։ Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի բոլոր […]
09:35 30.12.2022
Դեկտեմբերի 30-ին, ժամը 02:56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի տներից մեկի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքում (50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:30–ին։ […]
09:29 30.12.2022
Դեկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-16։30-ն ընկած ժամանակահատվածում Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտ, բախվել են BMW E60 և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող Kia Forte և Mercedes ML մակնիշի ավտոմեքենաներին։ Mercedes […]
09:21 30.12.2022
Բրազիլիայում սուգ է հայտարարվել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։ «Այս հրամանագրի հրապարակման օրվանից եռօրյա համազգային պաշտոնական սուգ է հայտարարված նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 […]
09:10 30.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
08:53 30.12.2022
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն երեկ այցելել էին «Ընտանիք եւ համայնք» ՀԿ, որտեղ երեխաների հետ ամանորյա թեմայով համատեղ նկարել ու կիսվել են գալիք տարվան նվիրված ցանկություններով ու բարեմաղթանքներով։ Այս տարի երեխաների ցանկությունները միավորվել էին՝ խաղաղությունն ու համախմբումն էր նրանց առաջնային երազանքը։ Հանդիպման ավարտին կենտրոնին ՄԻՊ անունից փոխանցվեցին ամանորյա նվերներ՝ երեխաների համար գրքեր, զարգացնող թեմատիկ խաղեր, նկարչական պարագաներ, […]
08:40 30.12.2022
81 տարեկանում մահացել է բրիտանացի մոդելավորող Վիվիեն Ուեսթվուդը, ասվում է Vivienne Westwood նորաձևության տան հայտարարության մեջ: Ուեսթվուդը, ով ծնվել է Անգլիայում 1941 թվականի ապրիլի 8-ին և համբավ ձեռք բերել 1970-ականներին, հայտնի է որպես բարձր նորաձևության պանկ ոճի հիմնադիր։ 1992-ին նա դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կին սպա, իսկ 2006-ին՝ կին հրամանատար: Լինելով աշխարհի ամենահայտնի մոդելավորողներից […]
08:28 30.12.2022
Դեկտեմբերի 30-ին, ժամը 00։37-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
08:15 30.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզի՝ 11։00-12։40 Արտաշատ քաղաք` Կիրովի փողոց մասնակի, Բարձրաշեն գյուղ մասնակի, 11։00-15։00 Բուրաստան գյուղ մասնակի, 13։00-15։40 Արևշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-13։00 Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Աբովյան քաղաք՝ 6, 7, 8 […]
00:03 30.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
23:59 29.12.2022
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:
23:42 29.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով` բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի: Երևան քաղաքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին` ցածրադիր գոտում մառախուղ:
23:24 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի նախագահ, Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի հարգելի նախագահ, Անվտանգության խորհրդի և կառավարության հարգելի […]