23:06 29.12.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Այս մասին հինգշաբթի հայտնել է բրազիլացու դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, Instagram-ի իր էջում։ «Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։ 2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականին նա երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի […]
22:56 29.12.2022
Երևանի պարեկները ձերբակալեցին տերմինալից գողության փորձ կատարած անձին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:36 29.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքացիների ահազանգերի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ: «Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության […]
22:29 29.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Twitter-ում հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ «Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով», – ասվում է […]
22:18 29.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից: Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ: France 24 – Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ` […]
22:04 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին` ժամը 18:54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թափվել են մոտ 2 խմ քարեր, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։ Փրկարարները հեռացրել […]
21:40 29.12.2022
Փորձել էին բանկոմատ գողանալ․ ոստիկանության բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:27 29.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Ճանապարհաշինության ոլորտի զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ ճանապարհաշինության ոլորտում իրականացված ծրագրերը և նախանշվել առաջիկա անելիքները։ Աշխատաժողովին ներկա էին ոլորտի պատասխանատուներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, շինարարական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության […]
21:15 29.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20։45-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
16:01 29.12.2022
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք […]
16:00 29.12.2022
Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ջրվեժ գյուղը չունի ակումբ, ժամանցի այլ վայրեր։ Գյուղում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված են նաև մանկական երաժշտական դպրոցը, Գառնիի մենապայքարային մարզաձևերի ըմբշամարտի մարզադպրոցի Ջրվեժի մասնաճյուղը։ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ավելի […]
15:52 29.12.2022
ԱՀ ԱԺ հերթական նիստում «ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծն ընդունվել է 16 կողմ, 7 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեկտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը: Օրակարգում «ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերջնական քննարկման հարցն էր: ԱՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ […]
15:50 29.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
15:50 29.12.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պարզեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը: Որոշմամբ առաջարկվում է Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի […]
15:45 29.12.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները: Որոշման ընդունման արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային […]
15:40 29.12.2022
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատություն նախատեսված է միայն ՀՀ ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարևորագույն սահմանադրիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: «Ինքնիշխանությունից բռնի […]
15:33 29.12.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործողություններին և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությանը: Կառավարությունը հավանություն է տվել «1998 թվականի հուլիսի […]
15:17 29.12.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա, փոխանցում է Ermenihaber-ը։ Այնտեղ դեկտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ճգնաժամը, փախստականների հարցը, Սիրիայի տարածքներում գտնվող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի մեխանիզմները։ Սիրիայում և տարածաշրջանում […]
14:53 29.12.2022
2022 թվականի նոյեմբերի 15-ին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն […]
14:48 29.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ […]
14:43 29.12.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է, մտադիր է հետագայում շարունակել իր միջնորդական ջանքերը, կատարել առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով։ […]
14:25 29.12.2022
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, […]
14:12 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին, ժամը 11:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով չեն […]
14:03 29.12.2022
ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությանը, ապա կարծում եմ, որ այս իրավիճակում դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, […]
13:43 29.12.2022
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում»։ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար […]
13:33 29.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
13:24 29.12.2022
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվեց որպես արդարադատության նախարարի տեղակալ Մասնագիտական գործունեության մանրամասներն՝ այստեղ։