13:15 29.12.2022
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 59,000 շահառու․ նոյեմբեր ամսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է 2 մլրդ 230 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, որի դիմաց վճարվել է շուրջ 185 մլն […]
16:59 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում […]
16:55 28.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին: Նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, […]
16:47 28.12.2022
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը շատ վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային […]
16:43 28.12.2022
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց Էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների […]
16:36 28.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները, տեղեկացնում են […]
16:24 28.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2021 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը նշված անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։ Միաժամանակ, […]
16:13 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։ Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։ Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության օբսիդիան տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։ Նախապատրաստված […]
16:00 28.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
15:49 28.12.2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ Կարեն Քեռյանը նշել է, որ գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք միմյանց հետ համաձայնեցված չեն. նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները: Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․ Թեկնածուական պաշտպանելուց […]
15:17 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու և այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերևույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ […]
15:02 28.12.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդուն՝ Էդուարդ Սաակաշվիլիին, անհայտ պատճառներով թույլ չեն տվել այցելել երրորդ նախագահին, փոխանցում է Aliq.ge-ն։ Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները ասել են, որ որդուն թույլ չեն տվել տեսակցել հորն անվտանգության նկատառումներով: «Կանոնները խստացվել են վիրուսների կամ այլ բաների պատճառով, բայց Էդուարդի դեպքում` չգիտեմ… նախագահը սպասում էր որդուն»,- երրորդ նախագահին […]
14:47 28.12.2022
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 27-ին Այասու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 47 և 40 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպելով» հանդերձ: Բաժնում պարզվել է, որ նրանք Այասու փողոցի կիսակառույց շինության հետնամասում կայանված մեքենաներից գողացել են պահեստամասեր և բեռնել «Օպելը»: «Օպելը», գողոնով հանդերձ, տեղափոխվել է բաժնի […]
13:54 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։ Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։ Ընդգծելով Որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, […]
13:46 28.12.2022
Արդարադատության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ գործարկվել է https://probation.taxservice.am/ էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս Պրոբացիայի ծառայության և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացնել ավտոմատացված եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու, փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակ խնայելու արդյունավետ միջոց է: Ստեղծված էլեկտրոնային հարթակը երկու կառույցների իրավասության շրջանակում կոչված է իրականացնելու արդյունավետ […]
13:20 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։27-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։
13:06 28.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո […]
12:51 28.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի […]
12:38 28.12.2022
2023 թ․ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Educators Professional Development in Service Training» խորագրով դասընթաց։ Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության պատվո հյուպատոսի գրասենյակ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ՝ 010 24-99-16 հեռախոսահամարով։ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է դասընթացի վերաբերյալ մանրամասները։
12:24 28.12.2022
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` […]
12:10 28.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը […]
12:05 28.12.2022
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել: Վարույթ ընդունված և քննված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ոլորտում առաջին անգամ է նման շոշափելի արդյունք ապահովվել: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ […]
11:47 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա նույն օրը միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ փող, նույնականացման, բանկային և զեղչի քարտեր էին: Տուժողից ընդունվել է […]
23:55 27.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
23:47 27.12.2022
Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Սիսակետ նահանգի Կաո Պհրա Վիհան ազգային պարկում կապիկը զբոսաշրջիկից գողացել է պայուսակը, որում խոշոր գումար է եղել և նետել այն ժայռից: Այս մասին հայտնում է The Tiger-ը։ 55-ամյա զբոսաշրջիկը օգնության համար դիմել է ռեյնջերներին այն բանից հետո, երբ կապիկն իրենից գողացել է թանկարժեք իրերով լի պայուսակ։ Նա հայտարարել է, որ վայրի կապիկը […]
23:43 27.12.2022
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է թարգմանությունը՝ ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր […]