23:32 27.12.2022
Բրիտանական Էսեքս կոմսության Հոքլի քաղաքում շունը պատահաբար միացրել է վարսահարդարիչը և հրդեհել ննջասենյակը Սուրբ Ծննդյան նախօրեին: Այս մասին հայտնում է New York Post-ը։ Շան տիրուհին հրդեհի մասին իմացել է, երբ երեկոյան տուն է վերադարձել։ Շունը սպասելիս է եղել նրան մուտքի դռան դիմաց, իսկ սենյակները լցված են եղել ծխով։ Կնոջ կողմից կանչված հրշեջները ժամանել են դեպքի […]
23:17 27.12.2022
Ռուս դիետոլոգը կոչ է արել նիհարողներին ջուր խմել։ Իր Telegram ալիքում նա ասել է, որ այս պարզ մեթոդը թույլ կտա ավելի շատ կալորիա այրել։ Բժիշկը մեջբերել է մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ կես լիտր ջուրը բարձրացնում է նյութափոխանակությունը 30 տոկոսով, սակայն այդ ազդեցությունը կտևի ընդամենը մոտ մեկ ժամ: «Եթե դուք օրական երկու լիտր […]
23:00 27.12.2022
Չի կարելի օղիով և քացախով շփել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար. այս մեթոդը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է իմունոլոգ և թերապևտ Իրինա Յարցևան։ Բժիշկը պարզաբանել է, որ մաշկը կկլանի ալկոհոլը, իսկ դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման կամ թունավորման։ «Եթե ցանկանում եք սառեցնել մաշկը, պարզապես պետք է շփեք ջրով։ Եվ այն կզովանա»,- ասաց մասնագետը։ […]
22:42 27.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Մաշտոցի պող. 50 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 30, 43, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 12/1, 16, 16/1, 18, 20 շենքեր, […]
22:15 27.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 28-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ:
21:33 27.12.2022
«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով կառուցվում է Ստեփանավանի համար 3 դպրոցը: Այստեղ 200 աշակերտ սպասում է շինաշխատանքների ավարտին: Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։
21:16 27.12.2022
Դեկտեմեբրի 26-ին` ժամը 01.40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ բալահովիտցի երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքից: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 25-ին, ժամը […]
20:58 27.12.2022
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 23 առևտրային օբյեկտներում իրականացվել են մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ իրացման գների վերաբերյալ դիտարկումներ: Ինչպես հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից, ավելի մատչելի որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալյուրի, մակարոնեղենի և բրնձի բացակայութամբ պայմանավորված, դիտարկումների ընթացքում ֆիքսվել են որակական […]
20:38 27.12.2022
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:15-ին, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան-Կամո փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա. Ղ.-ն վարելով «ՎԱԶ-21061» ավտոմեքենան, Կամո փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում […]
20:24 27.12.2022
Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր […]
16:01 27.12.2022
Արցախը 16 օր է, ինչ շրջափակված է։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին […]
15:58 27.12.2022
Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ […]
15:57 27.12.2022
Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիտվական Delfi պարբերականին: «Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում […]
15:56 27.12.2022
Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատճառը Փարիզում տեղի ունեցած ցույցերն են, որոնք կազմակերպել են քրդերը, տեղի քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։ Թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել բողոքի ցույցերի վերաբերյալ և պնդել, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ ֆրանսիացի որոշ քաղաքական […]
15:48 27.12.2022
Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 27-ին «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել են նախաձեռնողները, ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն է և իրենց իրավունքներին պահանջատեր լինելը:
15:47 27.12.2022
ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վերջին ամիսներին առկա լարվածությունը գնալով խորանում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Թուրքիան իր զինանոցը համալրելու նպատակով ԱՄՆ-ից ցանկանում է գնել «F-35» կործանիչներ, սակայն ԱՄՆ-ն անընդհատ ձգձգում է դրանց փոխանցումը։ Օրերս Անկարան հայտարարել էր, որ նախագծի համար թուրքական կողմը վճարել է 1․4 մլրդ դոլար և հիմա ցանկանում է ետ ստանալ այդ […]
15:44 27.12.2022
Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալեցին յոթ երևանցու: 24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` […]
15:36 27.12.2022
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որից հետո արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «16-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի […]
15:28 27.12.2022
Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ […]
15:24 27.12.2022
«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին,որ սույն թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ին ժամը` 9:30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ 9:30-12:00 Մաշտոց 1,3,5,5ա Ազատամարտիկների 59։
15:23 27.12.2022
Մեղրիում դեկտեմբերին մանուշակներ են ծաղկել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկար հրապարակել։
15:17 27.12.2022
Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում: Պատվիրակության կազմում էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», «Եղվարդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և «ԼՕՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի ներկայացուցիչները։ Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի […]
15:09 27.12.2022
ՀՀ քննչական կոմիտեն այսուհետ ներկայացվածություն կունենա ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում։ Դեկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքը, որով ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմն ընդլայնվել է. նախկին 7-ի փոխարեն այն այլևս կազմված կլինի 13 անդամից։ Կատարված […]
14:51 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: […]
14:41 27.12.2022
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել: Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված: Մեքենան […]
14:33 27.12.2022
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: «Իհարկե, դուք ճիշտ եք. այս պահին գլխավոր, ամենաօպտիմալ հարցը այն ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, արդեն մոտ 20 օր է` Լաչինի միջանցքը փակ է։ Սա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, […]
14:21 27.12.2022
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տնտեսական ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում, սակայն գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Բոլորովին վերջերս մեզ մոտ տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրեցին, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավական դրական […]
14:05 27.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սև ծովի թուրքական ջրերում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական «Fatih» հորատող նավի աշխատանքների արդյունքում Չայջումա կոչվող հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերվել են 58մլրդ խմ բնական գազի պաշարներ: Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված պաշարների ծավալը վերջնական ուսումնասիրությունից հետո դեռ կարող է մեծանալ: Բայց այդ […]