TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գյումրու մարզադաշտում դիտեցինք «Շիրակ»-«Արարատ Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը․ Ա․ Միրզոյան

23:24 21.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Գյումրու մարզադաշտից և կից գրել․ «Գյումրու մարզադաշտում դիտեցինք «Շիրակ» – «Արարատ Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը։ Խաղն ավարտվեց «Շիրակի» հաղթանակով։ Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին»։

̰
Շնորհակալություն մեզ այս տոնը պարգևելու համար. Շիրակի մարզպետ

23:17 21.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել տոն պարգևելու համար։ «28 տարի առաջ այս օրը ընդամենը 12 տարեկան էի, շատ բան սկսել էի հասկանալ, ավելի շատ էլ հետո պետք է հասկանայի. բայց մեկ բան այդ օրը շատ հստակ զգացի: Իմ հարազատներից շատերը, իմ հարազատ մայլեն (թաղը) հենց այդ օրը մասամբ դուրս եկավ […]

̰
ԱՄՆ-ում տղամարդն ամուսնության առաջարկ է արել և մահացել

22:55 21.09.2019

ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչ Սթիվեն Վեբերը մահացել է սիրելիին ամուսնության առաջարկ անելիս, հայտնում է Daily Mirror-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զույգը Տանզանիայում հանգստանալիս է եղել։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վեբերը փորձել է յուրահատուկ պայմաններում ամուսնության առաջարկ անել․ նա թթվածնային դիմակով սուզվել է և սիրելիին ցուցանակ ցուցադրել, որի վրա գրված է եղել՝ կամուսնանա՞ս ինձ հետ։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:40 21.09.2019

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ […]

̰
Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում… Մարիամ Փաշինյան

22:24 21.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառմամբ շնորհավորել ՀՀ Անկախության 28-ամյակի առթիվ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում: Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք […]

̰
Ահազանգ․ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա

22:10 21.09.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն իր էջում ահազանգել է, որ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս տոնական օրով ստիպված եմ գրել մարդկային վայրագ տեսակի մասին, որ Հայաստանի սիմվոլներից մեկի վրա զենք է բարձրացնում՝ արդեն որերրորդ անգամ։ Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի՝ Սև արագիլի վրա։ Ուղեղիս մեջ չի […]

̰
Կեցցե՛ մեր ժողովուրդը և երիտասարդությունը․ Արսինե Խանջյանի ու Ատոմ Էգոյանի շնորհավորանքը

21:20 21.09.2019

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառմամբ շնորհավորել ՀՀ Անկախության 28-ամյակի առթիվ։ «Շնորհավոր անկախության օրը, Հայաստան Ազատ անկախ Հայաստան! Կեցցե՛ մեր ժողովուրդը և երիտասարդությունը»,- գրել է նա։

̰
Պռոշյան գյուղ տանող հատվածում այրվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ և խոտածածկույթ

21:10 21.09.2019

Սեպտեմբերի 21-ին` ժամը 15:03-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ տանող հատվածում` երկաթգծի մոտակա դաշտում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու (մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է ) և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

20:44 21.09.2019

Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, […]

̰
Արմավիրի 63-ամյա բնակիչը կասկածվում է 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

20:29 21.09.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ […]

̰
Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան

08:46 21.09.2019

Անկախության 28-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլ բարձրաստիճան այրեր ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ «Խոնարհում մեր Նահատակներին: Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր»,- գրել […]

̰
Հայաստանն այժմ եզակի հնարավորություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ․ Մայք Պոմպեո

00:31 21.09.2019

Հայաստանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Շնորհավորանքը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։   «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։ Անկախություն, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդն և կառավարությունը լուրջ քայլեր են կատարել, որպեսզի ընդլայնեն քաղաքական […]

̰
Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը

00:17 21.09.2019

Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:

̰
Շնորհավոր տոնդ, Հայաստան․ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

00:04 21.09.2019

Վրաստանում-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

̰
ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ բացվող ներդրումային ֆոնդը 70 մլն եվրո է ներգրավելու՝ Հայաստանի ՓՄՁ-ներում ներդրումներ կատարելու համար

23:23 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: […]

̰
Արագածոտնի մարզում ճակատ ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը․ կա 4 վիրավոր

22:55 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի 18 ՍՏ 069 համարանիշի և Opel մակնիշի 34 NO 069 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:30 20.09.2019

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ

22:10 20.09.2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են արտգործնախարարությունների միջև […]

̰
6-րդ հարկից ընկած երեխան կազդուրվում է. Աննա Հակոբյանն այցելել է փոքրիկին

22:00 20.09.2019

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և տեսակցել Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին: Երեխան դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: «Երեխայի մոտ […]

̰
Արարատի մարզում վարորդը ГАЗ 3102 մեքենայով մխրճվել է բեռնատարի մեջ. կա վիրավոր

21:55 20.09.2019

Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Գ.-ն իր վարած ГАЗ 3102 մակնիշի 36 ԼD 448 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել է համագյուղացի, 32-ամյա Ա. Ս.-ի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 QX 033 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով […]

̰
ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի մեկնարկ Հայաստանում

21:52 20.09.2019

Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ–Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ, […]

̰
Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկի արարողությանը

21:20 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկին նվիրված արարողությանը: Իր ողջույնի խոսքում փոխվարչապետն ասել է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Տիկի՛ն Մատերնովա, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրամիության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և «Ամբեր կապիտալ» ընկերության համատեղ նախաձեռնության հանդիսավոր մեկնարկի արարողությանը։ Հայաստանի համար բեկումնային  և հիմնարար փոփոխությունների այս […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

20:50 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և կարևորվեց առկա ներուժի լիրաժեք […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

20:43 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն […]

̰
Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

20:31 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի  Հանրապետության Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում գտնվող Իզերի նահանգապետարանի շենքի նիստերի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրել են Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն։ Այն տասնչորսերորդն է Ֆրանսիայի և Արցախի վարչատարածքային միավորների միջև […]

̰
Ծաղկաձորում ընթանում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

15:31 20.09.2019

Սեպտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության բացման պաշտոնական արարողությունը: ՀՀ ԿԳՄՍ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ներկաներին փոխանցել է նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Համոզված եմ, որ առաջնությունը կխթանի դպրոցականների շրջանում այս մարզաձևի զարգացումը, կհարստացնի դպրոցականների «Շախմատ» առարկայից ստացած գործնական գիտելիքները: Մեր երկրում բազմիցս անցկացվել են շախմատի խոշոր մրցաշարեր, և համոզված եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած դպրոցականների  այս  առաջնությունը նույնպես լինելու է չափազանց հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու  լարված և գեղեցիկ մրցապայքարի: Առաջնությանը մասնակցող բոլոր պատանի շախմատիստներին մաղթում եմ հաջողություն, ազնիվ  և հետաքրքիր մրցակցություն»,– ասված է Ա. Հարությունյանի ուղերձում: Սեպտեմբերի 18-25-ը անցկացվող առաջնությանը մասնակցում է շուրջ 100 պատանի շախմատիստ՝ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից,  Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից: Առաջնության կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան և Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան: Մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի […]

̰
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

15:15 20.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»:

̰
Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

14:53 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 […]

̰
«Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով` վերստին հղում եմ իմ ջերմ մաղթանքները». Իտալիայի նախագահը՝ Արմեն Սարգսյանին

14:43 20.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին: Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի […]

̰
Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը. Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

14:29 20.09.2019

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։  Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ […]

̰
BACK_TO_TOP