TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

12:47 24.09.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է […]

̰
Վայոց ձորի մարզպետը հրաժարական կտա

00:53 24.09.2019

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․ Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն […]

̰
Դեպքերն ահավոր շատացել են, մարդիկ էլ խաբնվում են հեշտ․ Սամվել Մարտիրոսյան

00:07 24.09.2019

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «iPhone շահող երջանիկների» համար։ «Էս թեմայով էլի եմ ասել, բայց ստիպված եմ կրկնել, քանի որ բառիս բուն իմաստով օրական մի քանի մարդ է էս հարցով դիմում։ Ու հաճախ, երբ արդեն ուշ է ու գումարը տարել են, ծյու-ծյու։ Դեպքերը ահավոր շատացել են։ Մարդիկ էլ խաբնվում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:01 24.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը […]

̰
Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ

00:00 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների […]

̰
«Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում». Ն․ Փաշինյան

23:50 23.09.2019

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։ Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 է՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած […]

̰
Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տերմինալը

22:46 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները: […]

̰
Ինչպես են ընդունել վարչապետին Լոս Անջելեսում

22:38 23.09.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այցի առաջին օրը բավականին հագեցած էր: Այս մասին Լոս Անջելեսից տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով․ Վ․ Կարապետյան

22:22 23.09.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր […]

̰
Մեր մյուս ծանրամարտիկները նույնպես մարտական են տրամադրված, նոր մեդալների մեծ հույսեր ունենք․ Մ․Հայրապետյան

21:47 23.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը րոպեներ առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 89 կգ քաշային կարգում 22-ամյա մեր մարզիկը երկամարտի 375 կգ արդյունքով ճանաչվեց լավագույնը` նվաճելով նաև փոքր արծաթ հրում վարժությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ

21:16 23.09.2019

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
«Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը». Բագրատ Էստուկյան

16:29 23.09.2019

Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ: – Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր:  – Գլխավոր խնդիրը […]

̰
Կապան-Քաջարան ճանապարհին Իրանի քաղաքացու՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչը գլորվել է ձորը

16:13 23.09.2019

Ս․թ․ սեպտեմբերի 23-ին` ժամը 11:08-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել Է, […]

̰
Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են. ՊԵԿ

15:51 23.09.2019

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

15:48 23.09.2019

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի կայուն ֆինանսական հատվածի կառուցմանը, էներգետիկ […]

̰
«Մեզ համար անընդունելի է Թուրքիայի շանտաժը»․ ԵԽ պատգամավոր

14:45 23.09.2019

Գերմանացի քաղաքական գործիչը, անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, անընդունելի է համարել, որ Թուրքիան Սիրիայի փախստականների հարցով շանտաժ է անում ԵՄ-ին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Եվրախորհրդարանում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ֆրակցիայի ղեկավար Մանֆրեդ Ուեբերը հարկ է համարել շարունակել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված փախստականների մասին համաձայնագիրը: «Մենք կողմ ենք, որ փախստականների համար Թուրքիային տրվող օգնությունը երկարաձգվի նաև 2019թ. […]

̰
Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրգործ

14:40 23.09.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես՝ […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով 1 հոգի զոհվել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել․ կատարվում է քննություն

14:35 23.09.2019

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Պատֆայնդեր» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Ջետտա»-ի վարորդ Արմեն Ոսկանյանը տեղում մահացել է, իսկ 64-ամյա ուղևորուհին, «Նիսան Պատֆայնդեր»-ի 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Դիլիջանի որոշ հասցեներում 31 ժամ ջուր չի լինի

13:58 23.09.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 20.00-ն դադարեցվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Շահումյան 1Ա, 1Բ, 2Ա, 2Բ, 3Ա, 3Բ, Մոլդովական 12, 14 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

13:41 23.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին գլխի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական […]

̰
Մինչև 200․000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա

13:17 23.09.2019

Ս․թ․ օգոստոսի 4-ից ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից։ Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 23.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել […]

̰
Տոնական զբոսանք Գյումրիում․ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին

23:53 22.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո, զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում։ Նախագահը ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի հետ՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով նրանց։ Նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև քաղաքի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ […]

̰
Ամենակարևոր խնդիրը՝ Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ Փաշինյան

23:17 22.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մամուլի ասուլիս է տալիս Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ Սփյուռքի դերի մասին երկրի ղեկավարները տարբեր մոտեցումներ են ունեցել․ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ սփյուռքահայերը որևէ կերպ չպետք է մասնակցեն երկրի կառավարմանը։ Սերժ Սարգսյանի օրոք, հակառակը, խոսվում էր նույնիսկ Ազգային ժողովը երկպալատանի դարձնելու ու […]

̰
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս ԱՄՆ-ում

22:49 22.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մամուլի ասուլիս է տալիս Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Ասուլիսին կարող եք հետևել ստորև։

̰
«Անցկացրեցի լավ կիրակի, իմ ամենամոտ ու ամենախելացի ընկերների հետ»․ Մարիամ Փաշինյան

22:33 22.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Անցկացրեցի լավ կիրակի, իմ ամենամոտ ու ամենախելացի ընկերների հետ»:

̰
Հայտնի է Զորավար Անդրանիկի փողոցում 4 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցների ինքնությունը

22:14 22.09.2019

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական […]

̰
Քորտնի Քարդաշյանը՝ 60-ականների լողազգեստով

23:59 21.09.2019

Քիմ Քարդաշյանի ույրը՝ 40-ամյա Քորտնի Քարդաշյանը, լողավազանի մոտ ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը։ Ռեալիթի շոուի մասնակիցը ներկայացել է 60-ականների ոճի լողազգեստով։

̰
«Սիրով նկար»․ Արարատ Միրզոյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել

23:50 21.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ` Գոհար Աբաջյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել. «Սիրով նկար»:

̰
Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. հարցազրույց Դավիթ Տոնոյանի հետ

23:45 21.09.2019

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է։ ՀՀ կառավարության էջում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հարցազրույցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP