TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՔԿՀ-ներում զանգվածային անկարգություններ են սկսվել

20:27 05.09.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին լարված իրավիճակ է՝ կապված «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծի հետ։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են սկսվել, լարված իրավիճակ է։ Այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում վարչության «սպեցնազը»: Կալանավորները պահանջում են, որ օրենքի նախագիծը չընդունվի: Անկարգություններ են սկսվել նաև այլ ՔԿՀ-ներում:

̰
Հայաստանի հավաքականը բացել է խաղի հաշիվը

20:17 05.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում բացել է խաղի հաշիվը: Խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփեց առաջին գոլը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ներկա են խաղին։ Մեկնարկային կազմում եմ․

̰
Հայրենադարձություն, ներդրումներ և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացում՝ մեկ ծրագրում

20:16 05.09.2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում […]

̰
Թուրքիայում ուկրաինուհուն սպանել են սեքսի ժամանակ

00:05 05.09.2019

Թուրքիայում Ուկրաինայի քաղաքացուհի է սպանվել, այն ժամանակ, երբ նա համաձայնել է տեղացիներից մեկի հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ։ Այս մասին հաղորդում է Haberturk-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Անթալիայում։ Տեղի բնակիչներն ու տաքսու վարորդները դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ կինն ու տղամարդն աղմկում են։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են […]

̰
Կոլումբացի մոդելի կրծկալը ցուցադրության ժամանակ ընկել է

23:48 04.09.2019

Կոլումբացի մոդել Լինա Դանիելա Դասի հետ հագուստի ցուցադրության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Ամենաանհարմար պահին բեմի վրա նրա կրծկալն ընկել է՝ մերկացնելով նրա կուրծքը։ Նման իրավիճակում շատերը կշփոթվեին, բայց ոչ Լինան, գրում է La Opinión-ը։ Նա վայրկյանների ընթացքում կրծքերը ձեռքերով ծածկել է և ժպիտը դեմքին շարունակել ցուցադրությունը։ ¡ups! ?? pic.twitter.com/gjphrZIzwZ — Ana (@PuraCensura) 1 сентября […]

̰
Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան

23:39 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 […]

̰
Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և ՔԿ-ի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին

22:52 04.09.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա […]

̰
Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել

21:59 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:29-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

̰
Երևանում կրակոցներ են հնչել. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

21:27 04.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander […]

̰
Մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն․ չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև․ Ռ․ Հայրապետյան

21:18 04.09.2019

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․ «Սիրելի՛ ուսանողներ, այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում: Վերադարձ հին […]

̰
Արմավիրի մարզում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել

21:13 04.09.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]

̰
Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկն ասել է, որ մինչև հեղափոխություն գումար է հավաքել տնօրեն դառնալու համար․ Ա․Հարությունյան

20:23 04.09.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»։    

̰
Երևանում աղջիկ առևանգած երիտասարդը հայտնաբերվել է

16:17 04.09.2019

Օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Չարենցի փողոցում մի երիտասարդ մի աղջկա հարկադրաբար նստեցրել է իր մեքենան ու հեռացել։ Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը։ Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ […]

̰
Կառավարությունում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

16:01 04.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) […]

̰
Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում․ Ս․ Սաֆարյան

15:43 04.09.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը․ «Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց Սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորված անձի խցում ոգելից խմիչքի ինքնաշեն սարք է հայտնաբերվել

15:25 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, չնախատեսված խուզարկությամբ, բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Համոզված եմ՝ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը ՀՀ-ին և նրա ժողովրդին. վարչապետը՝ ԱԻՆ աշխատակիցներին

15:02 04.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:   Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: […]

̰
Երևանում մեքենան կնոջը վրաերթի է ենթարկում և շարունակում ընթացքը

14:48 04.09.2019

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, մեքենան Դավիթ Բեկի պողոտայում հարվածել է կնոջը և շարունակել ընթացքը: Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանը։  

̰
Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

14:46 04.09.2019

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 3-ին, ժամը 03.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո ժամանման սրահում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1972 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

̰
Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն

14:19 04.09.2019

Թուրքիան և Հունաստանը գրեթե միաժամանակ հայտարարել են նույն օրը նույն ժամանակահատվածում նույն ծովային տարածքում զորավարժություններ անցկացնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Երկու երկրների նավատորմերի կողմից միաժամանակ անցկացվելիք զորավարժությունները հնարավոր բախումների մտավախություն են առաջացրել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին […]

̰
Հայտնաբերվել է քաղաքացու ավտոմեքենան, ապա տան մուտքի դուռը հրկիզած 47-ամյա տղամարդը

13:48 04.09.2019

Օգոստոսի 29-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։ Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։ Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ […]

̰
Թուրքիայում սաուդցի կնոջ են առևանգել

13:36 04.09.2019

Թուրքական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի  իշխանամետ լրատվամիջոցները լծվել են հակաթուրքական արշավ իրականացնելու քարոզչությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ սաուդյան ԶԼՄ-ների՝ Թուրքիայում առևանգել են Սաուդյան Արաբիայի մի քաղաքացու: Առևանգողների ինքնությունը դեռևս պարզված չէ: Տեսագրությունից երևում է, որ սաուդցի կինը ինչ-որ մեկի հետ Ստամբուլի Բեյազըթ փողոցում է եղել, այնուհետև Սուլթանահմեթի փողոց է  տեղափոխվել: Դեպքի […]

̰
Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը․ ՀՔԾ 

13:23 04.09.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը, Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ […]

̰
Բացառիկ որոշում եմ կայացրել՝ վթարի ենթարկված 2 փրկարարներին ԱԻՆ ողջ անձնակազմի անունից պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով․ Ցոլակյան

13:17 04.09.2019

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]

̰
Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ընկերության պատվիրակությունը

13:07 04.09.2019

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան: Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ […]

̰
Ողբերգական ու առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի

00:21 04.09.2019

Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող […]

̰
Չելյաբինսկի մարզում սպանել են 22-ամյա հայ գործարարի

23:50 03.09.2019

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Զլատոուստում կրակել են Դավիթ Խուդոյանի վրա։ 22-ամյա գործարարը մահացել է որովայնի հատվածում ստացած հրազենային վնասվածքից։ Երիտասարդի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Չելյաբինսկի մարզում։ ՌԴ քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Այժմ իրավապահները փնտրում են կասկածյալներին։ Զլատոուստում Խուդոյանների ընտանիքին լավ են ճանաչում։ Մահացածը եղբայրներ ունի։ «Դավիթը 1.5 տարի առաջ էր […]

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխության և ազգային հավաքականի առաջիկա խաղերի մասին

23:42 03.09.2019

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել։ Նա խոսել է «Ռոմա» տեղափոխվելու որոշման մասին, ինչպես նաև անդրադարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ սպասվող հանդիպումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հարազատները փնտրում են 79-ամյա տղամարդուն․ Ստեփան Թարվերդյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել

22:48 03.09.2019

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 79-ամյա Ստեփան Թարվերդյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ստեփանն ունի հիշողության կորուստ: Նա եղել է մուգ կապույտ տաբատով և կապույտ վերնաշապիկով։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել՝ 093 38 32 10 հեռախոսահամարով:

̰
Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երևան

22:25 03.09.2019

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին: Այսօր հավաքականի ճամբար է ժամանել նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկանում ենք Twitter-ում ՀՖՖ-ի հրապարակած լուսանկարից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հենրիխ Մխիթարյանը «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա», որտեղ հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ ՀՀ հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով հանդես […]

̰
BACK_TO_TOP