23:53 25.08.2019
Իսրայելցի մենամարտիկ (MMA) Ավիվ Գոզալին խառը մենամարտերի Bellator 225 մրցաշարում հաղթել է բելառուս Էդուարդ Մուրավիցկուն։ Տեսանյութը տեղադրվել է կազմակերպության թվիթերյան էջում։ Մենամարտն ավարտվել է 11-րդ րոպեին։ Սա Bellator-ի պատմության ամենակարճ մենամարտն է։ 11 seconds was all it took for Aviv Gozali! Aviv locks in the fastest sub in Bellator history with this beautiful heel hook! […]
23:39 25.08.2019
Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հասկանում է գործընկերներից շատերի հիասթափությունը, զայրույթը և հրաժարականների ալիքը, սակայն հուսով է, որ շատերը չեն հրաժարվի իրենց դասաժամերից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, գերհոգնածության և մոտիվացիայի ժամանակավոր կորստի պատճառով մի պահ մտածում էի նույնիսկ միառժամանակ դադարեցնել դասախոսական աշխատանքս ՀՊՏՀ-ում։ Ստանալով բազմաթիվ առաջարկներ տարբեր ոլորտներից՝ […]
23:19 25.08.2019
Օգոստոսի 25-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ և տարածքը դժվարանցանելի է: Ժամը 21:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» […]
23:14 25.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 23-24, «Խոսրովի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքի հրդեհն է, որը մարվել է պետական մարմինների և քաղաքացիների անձնուրաց նվիրումի շնորհիվ»։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելել է․ «Այս շաբաթներին հրշեջներն անձնուրաց կերպով Հայաստանի ամեն մի անկյունում պայքարում են հրդեհների դեմ` երբեմն վտանգելով իրենց […]
22:33 25.08.2019
Մեծ Բրիտանիայում բնակվող կանայք պատմել են, որ նրանց շներն օգնել են ժամանակին ախտորոշել քաղցկեղը։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը։ Լոնդոնից Էմմա Սմիթը, որը երկու երեխաների մայր է, բուլտերյեր ցեղատեսակի շուն է գնել երեխաների համար։ Շանն անվանել են Չարլի։ Որոշ ժամանակ անց Էմման նկատել է, որ շունը տարօրինակ է իրեն պահում․ հաճախ է թռչում նրա […]
22:19 25.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ երևում է, որ Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում։ «Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում։ Քաղաքացիները փորձում են իրենց ուժերով շիջել կրակը»,- գրել է նա։
22:04 25.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ և զոհ։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ մահացածը Համբարձում (Համբիկ) Առաքելյանն է, որը կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում: Աղբյուրի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է, որ […]
21:39 25.08.2019
Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության […]
21:10 25.08.2019
Վարչապետը հայտարարեց Գյումրու միամսյակ ու բոլորին հրավիրեց Գյումրի, նաև պաշտոնապես հայտարարեց, որ այս տարի՝ սեպտեմբերի 21-ին, անկախության միջոցառումների կենտրոնը լինելու է Գյումրին։ Հյուրերը ջերմորեն ողջունեցին վարչապետին։ Գլխավոր համերգը շարունակվում է կենտրոնական հրապարակում։
20:54 25.08.2019
Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման […]
20:28 25.08.2019
Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ։ 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի […]
20:21 25.08.2019
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից։ Տիգրան Պետրոսյանի խոսքերով՝ տնակներից ձերբազատվելու հստակ ժամանակացույց այս պահին դեռ չկա։ Վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հունիս ամսվա վերջում ներկայացրել է փաստացի տվյալներ ՀՀ 3 մարզերում ժամանակավոր կացարանների վերաբերյալ։ Շիրակի մարզում […]
20:01 25.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի […]
18:59 25.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Տեղում` նոր գաղափարներ քննարկելիս»։
18:50 25.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
18:16 25.08.2019
Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեն ծխում նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Երևանի և Գյումրու քաղաքապետերը»:
18:05 25.08.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
17:47 25.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի […]
17:31 25.08.2019
Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանում ցուցադրվում է Էմիլ Գազազի այս գլուխգործոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այստեղ ցուցադրվում են նաև Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, ինչպես նաև այլ Խորհրդային գործիչների ետմահու դիմակներ: Շատ հետաքրքիր վայր»,- գրել է նա:
17:15 25.08.2019
Օգոստոսի 24-ին` ժամը 13:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել […]
16:53 25.08.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հրդեհները ոչ թե շատացել են, այլ աննախադեպ են շատացել։ Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ և մի շարք այլ գործոններով։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:38 25.08.2019
Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի […]
16:33 25.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
16:11 25.08.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը։ Անանյանը նշեց նաև, որ 20-25 հոգի կգործուղեն Երևանից, իսկ դասընթացներ անցնելուց և քննություններ հանձնելուց հետո Գյումրիից 30-35 հոգի աշխատանքի առաջարկ կստանա։ SHANTNEWS-ի հարցին՝ ինչ շինություններ կհայտնվեն մինչև հոկտեմբեր, […]
15:51 25.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է մասնակցում է «Գյումրու օր» միջոցառմանը։ Նա Ձիթողցոնց տուն-թանգարանից ուղիղ եթեր է մտել։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:57 25.08.2019
Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: […]
14:40 25.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ վիրավորել է իր երկրպագուին՝ ցուցարարի հետ շփոթելով։ Այս մասին տեղելացնում է Reuters-ը։ Ամերիկացի առաջնորդի՝ կողմնակիցների հետ հանդիպմանը մի խումբ ցուցարարներ են եկել։ Թրամփն իր երկրպագուին՝ Ֆրենկ Դոուսոնին, որի շապիկի վրա «Թրամփ 2020» է գրված եղել, շփոթել է ցուցարարների հետ։ Նա հրապարակայնորեն հայտարարել է, որ Դոուսոնը ավելորդ քաշի խնդիր ունի և […]
14:21 25.08.2019
Օգոստոսի 25-ին՝ ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]