TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Երևանում հարսանիքի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանություն

13:55 25.08.2019

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են: Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են […]

̰
Արայի լեռան ստորոտում դեռ 5 ծխացող օջախ կա

13:17 25.08.2019

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացնում 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի կողմում առկա է 5 ծխացող օջախ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել […]

̰
Մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում

12:59 25.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: «Մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով

12:38 25.08.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։ Փաստի առթիվ Շենգավիթի […]

̰
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով

12:33 25.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով և Տիգրան Մեծի պատկերով: Հ. Գ. Ինձ շատ լավ եմ զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով: Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը»։

̰
Արհավիրքի, մաքառման ու հուսալքության տարիներից հետո, Շիրակ է եկել զարգացման ու վերելքի երկար սպասված շրջանը․ Հայկ Մարության

12:25 25.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Սիրելի՛ գյումրեցիներ. Այսօր տոնական օր է, Գյումրին նշում է քաղաքի տոնը: Առանձին ուրախությամբ եմ անդրադառնում այս տոնին, քանզի ինչ-որ բան հուշում է, որ տոնական տրամադրությունը քաղաքում կշարունակվի նաև հաջորդ օրերին: Արհավիրքի, մաքառման ու հուսալքության տարիներից հետո, Շիրակ է եկել զարգացման ու վերելքի երկար սպասված շրջանը: […]

̰
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը

12:10 25.08.2019

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Մասիս Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

̰
Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել

11:52 25.08.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի բացումից առաջ, որն անցկացվում է Ֆրանսիայի Բիարից քաղաքում, որոշել է լողափ այցելել։ Գերմանիայի կանցլերի զբոսանքի տեսանյութը Twitter-ում տեղադրել է ականատեսներից մեկը։ Մերկելը զբոսնել է այն հատվածով, որը գագաթնաժողովի պատճառով չեն փակել և զրուցել է ջրափրկարարի հետ։ Լողափում կանցլերին ճանաչել են և ակտիվ ողջունել։ Գագաթնաժողովի բացումից առաջ Մերկելը շփվել է […]

̰
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան առևտրային խոշոր գործարք են կնքելու

11:27 25.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ ամերիկյան կողմը Բրիտանիայի հետ առևտրային խոշոր գործարք է կնքելու, տեղեկացնում է Reuters-ը։ Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ Թրամփն ասել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կկարողանա երկիրը դուրս բերել Եվրամիությունից։ Նախօրեին Ջոնսոնը հայտարարել էր, որ Թրամփի հետ բանակցությունների է սպասում, սակայն կարծում է, […]

̰
Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ՝ ներգրավելով ընդհանուր 79 մարտական հաշվարկ

11:05 25.08.2019

Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 400 քմ, Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, […]

̰
Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյան

10:45 25.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Սիրելի՛ գյումրեցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ: Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են: […]

̰
ԱՄՆ-ի գոլֆի դաշտերից մեկում կայծակի հարվածից առնվազն 6 մարդ է տուժել

10:21 25.08.2019

ԱՄՆ Ատլանտա քաղաքի գոլֆի դաշտում կայծակի հարվածից առնվազն 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «PGA TOUR Championship-ի մրցումների ժամանակ գոլֆի դաշտում կայծակի հարվածից 6 մարդ է տուժել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Lightening strike at the FedEx cup championship in Atlanta. Hope everyone is ok. #FedExCup pic.twitter.com/gbSFvVJwHO — Blake Manuel (@Bcicles) 24 […]

̰
Ռուս բռնցքամարտիկը հաղթահարել է Արարատի գագաթը

10:00 25.08.2019

Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Zvezda հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում: «Սերբ եղբայրներիս հետ ուխտագնացություն եմ կատարել և հաղթահարել եմ Արարատի գագաթը (բարձրությունը` 5137 մետր)»,- գրել է նա: Նա հիշեցրել է, որ ջրհեղեղից հետո Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատի գագաթին:

̰
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում

09:42 25.08.2019

Օգոստոսի 25-ին` ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]

̰
Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները. Փաշինյան

09:34 25.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրառում է կատարել՝ ուշացումով շնորհավորելով կապանցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում […]

̰
Արագածոտնի մարզպետը դեպքի վայրից մանրամասներ է հաղորդում Արայի լեռան մոտ տարածվող հրդեհից

23:55 20.08.2019

Ինչպես տեղեկացրել էինք, Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր։ SHANTNEWS-ի թղթակցի հարցերին՝ ի՞նչ վիճակ է դեպքի վայրում։ Կրակը հարակից համայնքների այգիներ հասե՞լ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տալ, Արագածոտնի մարզպետը պատասխանել է․ «Այգիներին չի հասել, կարողացել ենք ջրով կանխել այգիների հրդեհվելը։ Կրակը […]

̰
Կոմիտասի պողոտայում 38-ամյա վարորդն Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

23:40 20.08.2019

Այսօր՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վիլսոն Ի.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 QQ 478 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ: […]

̰
Արայի լեռան ստորոտում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ. ԱԻՆ

23:36 20.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ: […]

̰ ̰ ̰
Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ

22:45 20.08.2019

Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Հրշեջները պայքարում են գնալով ծավալվող հրդեհի դեմ: Լրացուցիչ օգնություն է կանչվել մայրաքաղաքից: Շուտով կլինեմ հրդեհի վայրում: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է […]

̰
Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում

22:44 20.08.2019

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները: Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել երեք տասնյակ անձինք: Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից […]

̰
Կոտայքի մարզում մեքենան 20 մ բարձրությունից ընկել է ձորը և այրվել. հայտնաբերվել է ուղևորներից մեկի մոխրացած դին

22:33 20.08.2019

Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է […]

̰
Նամակ ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով

22:15 20.08.2019

Քիչ առաջ ընդունեցի Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանին: Քննարկեցինք ադրբեջանցի մարզիկների կողմից նախորդ շաբաթ դրսևորված հերթական հայատյացության դեպքը, ինչի զոհն էլ դարձել է Մարիան: Մեր շախմատիստուհուն ներկայացրի իմ նամակը՝ ուղղված Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ինչն էլ ստորև ներկայացնում եմ ձեզ՝ հայերեն տարբերակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […]

̰
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության չեն տիրապետում

22:05 20.08.2019

ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել, որ […]

̰ ̰
Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի նիստ

21:40 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին, ԱԻ նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները: Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է: Դրանով պայմանավորված, օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Մասնավորապես, օգոստոսի 20-ի […]

̰
Արցախի ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպշիկը մտքեր են փոխանակել ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի վերաբերյալ

21:10 20.08.2019

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:  Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

̰
Այգեհովիտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

20:15 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն-Այգեհովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեհովիտ գյուղի «Ղուրղուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել է մոտ 12 հա […]

̰
BACK_TO_TOP