08:53 31.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահանավաքի ժամանակ տարիներ առաջ վիրավորական պաստառ օգտագործած նախկին թուրք զինվորականը Սահմանադրական դատարանի որոշմամբ տուգանվել է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերի նախկին սերժանտ Իբրահիմ Ալըջըն դեռևս վարչապետ Էրդողանի կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ պարզել էր «այստեղ գող կա» պաստառը, ինչի համար ձերբակալվել և ծեծի էր ենթարկվել կառավարական թիկնապահների կողմից։ 2015թ․ Ալըջըն իր […]
08:37 31.08.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից այս պահին հոսպիտալացված է 30 հոգի։ «Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։ Անմիջապես նախարարության մասնագետների կողմից […]
08:25 31.08.2019
Երեկ՝ օգոստոսի 30-ին, 20-ից ավելի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրու բժշկական կենտրոն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում: Թունավորվածներից 6-ը երեխաներ են: Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:
08:13 31.08.2019
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթարկվել։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ միկրոավտոբուսին է բախվել հանդիպակաց գոտի դուրս եկած վրացական համարանիշներով բեռնատար «Ֆորդ տրանզիտ»-ը։ Երկու կին տեղում զոհվել են, մնացածին տեղափոխել են հիվանդանոցներ։
23:59 28.08.2019
Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ քաղցկեղ ունի։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը։ Նրա խոսքերով՝ հիվանդությունը առաջին փուլում է, և նա հույս ունի հաղթահարել այն։ Վարչապետը նշել է, որ բուժման առաջին կուրսը երեկ է անցել, և այսօր իրեն հրաշալի է զգում։ Վարչապետի խոսքերով՝ հիվանդությունն ախտորոշվել է 2019-ի մայիսի նախագահական ընտրություններից հետո։
23:45 28.08.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքն այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 000 դրամ: Ապա բախտագուշակը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ […]
23:36 28.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված գեղեցկուհիները, որոնք Ներքին Կարմիրաղբյուրից են, մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» մի նախագծի, որի հետ մեր նախարարությունը նույնպես համագործակցում է: Ներքին կարմիրաղբյուրցիներն իրենց ձեռքերով պատրաստված համեղ ուտեստներ էին ուղարկել նախարարություն: Սույնով հաստատում եմ, որ ուտեստները տեղ են հասել»:
23:24 28.08.2019
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա է Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը: Հարյուրավոր մարդիկ են հավաքված, որոնք Ավակովի դեմ կարգախոսներով պաստառներ են ծածանում՝ պահանջելով Ավակովի հրաժարականը։ Ցուցարարները մեղադրում են Ավակովին ոստիկանական համակարգում բարեփոխումների ձախողման և հասարակական ակտիվիստների վրա հարձակումների և սպանությունների վերաբերյալ մի շարք […]
22:41 28.08.2019
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտարարել է, որ հեռանում է բեմից։ Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը։ Երգիչը նշել է, որ 2 տարի տևած Divide համաշխարհային շրջագայության ավարտից հետո որոշել է 1.5 տարով դադարեցնել համերգային գործունեությունը։ Շիրանի խոսքերով՝ պատճառն այն է, որ նա ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր տիկնոջ՝ Չերրի Սիբորնի հետ։ «Այսօր ավարտվում […]
22:28 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Կողբացի փողոցով՝ արձանագրելով, որ աղբի խնդիր չկա, և փողոցը մաքուր է։ «Երևանի քաղաքապետը մի թաքուն բան է ասել ինձ, բայց վախում եմ ասեմ․․․ Չգիտեմ Երևանի քաղաքապետը ճիշտ է ասել, թե ոչ, բայց Տոկիոյում որոշում է կայացվել քաղաքից բոլոր աղբամանները վերացնել․․․»,- ասել է Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 28.08.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լուսանկար է հրապարակել «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի փոքրիկ հերոսների հետ և կից գրել․ «Հիշեք այս պայծառ դեմքերը»։ Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Այսօր ֆիլմը ցուցադրվել է Գյումրիում։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:
22:00 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր՝ Արփիի, երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ այցելել է Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լիճ։ Վարչապետը նշել է, թե տեսնելով, որ Կարապի լճի կղզու դռնակը, որը նախկինում միշտ բաց է եղել, իսկ այժմ փակ է, դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարչապետը նշել է, որ Կարապի լիճ այցի նպատակը այդ դարպասը […]
21:57 28.08.2019
ՀՊՏՀ գիտական խորհուրդը Դիանա Գալոյանի նախագահությամբ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից և տապալեց մրցույթի արդյունքների քվեարկությունը «Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը նախ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան որպես պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից, ապա, ակնհայտ պայմանավորվածությամբ քվեաթերթիկները անվավեր դարձնելով, տապալեց մրցութային հանձնաժողովների որոշումը: Որպեսզի հասարակության և ուսանողների դժգոհության […]
21:39 28.08.2019
Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանություն է տեղի ունենում և որ սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, նշված սննդի […]
21:10 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հիշում եմ թե ինչ մեծ աղմուկ էր, երբ Երեւանում պիտի բացվեր Առնո Բաբաջանյանի արձանը: Հիմա այն Երևանի ամենահիշարժան արձաններից մեկն է՝ գումարած երեխաների համար շատ սիրված վայր»:
21:07 28.08.2019
Օգոստոսի 28-ին` ժամը 18:09-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:58 28.08.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով և իր երախտիքի խոսքը փոխանցել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած արգասաբեր աշխատանքի համար: Այնուհետև փոխվարչապետը դեսպանին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պարգևատրվում է ՀՀ և ԵՄ միջև դիվանագիտական կապերի ամրապնդման […]
20:45 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի ակումբներից մեկից և կից գրել․ «Սա Երևանն է»։
20:29 28.08.2019
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի […]
10:36 28.08.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում։ Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը։ Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն […]
10:32 28.08.2019
Օգոստոսի 28-ին` ժամը 06:31-ին, 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) և «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում […]
10:30 28.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք 2019-ի ընթացքում իր ելույթից հատված է հրապարակել։ «Մեր տեսլականն ուղղորդվելու է կրթության հետևյալ հենասյուներով. ➡️Սովորել իմանալ. սա ներառում է մերօրյա աշխարհում արարելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորում և զարգացում։ ➡️Սովորել կատարել. ներառում է այնպիսի հմտությունների ձևավորում, որոնք անհատներին թույլ կտան գործուն մասնակցություն ունենալ տնտեսության […]
10:14 28.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։ Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին․ ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի […]
10:10 28.08.2019
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։50-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ Սերյոժա Թադևոսյանը իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 […]
00:00 26.08.2019
Օգոստոսի 25-ին` ժամը 06:25-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող և պղնձամոլիբդենային կոմբինատի 1 ջրատար: Դեպքի վայրում աշխատել են 19 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 10, քաղաքապետարանի կոմունալ բաժնից 10 աշխատակից, թիվ N […]
23:56 25.08.2019
Օգոստոսի 25-ին` ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ […]