TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ղեկավարել սառնարանի պահեստի հրդեհաշիջման աշխատանքները

10:16 20.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

10:09 20.08.2019

Օգոստոսի 21-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն  իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը,ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ինչպես նաև ԳՆԱՆ […]

̰
Դեմ ենք հանքի շահագործմանը, Ամուլսարը մնալու է սար․ «Քաղաքացու որոշում» կուսակցություն

10:06 20.08.2019

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Ամուլսարի հարցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք․ Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։ Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած […]

̰
Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ․ Ա․ Գրիգորյան

09:56 20.08.2019

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող քննարկումներին։ Գրառումն ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն […]

̰
Արձանագրենք, որ 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ․ Փաշինյան

09:42 20.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ պետական բյուջեի և տնտեսության զարգացման վերաբերյալ Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանի վերլուծական հոդվածին։ «Դավիթ Անանյանի հոդվածը՝ մեր հարկային հավաքագրումների ցուցանիշները կասկածի տակ դնողների վերաբերյալ: Արձանագրենք ուրեմն, որ 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ: Ինչպիսին կլինի արդյունքը տարվա կտրվածքով, կարձանագրենք տարվա […]

̰
Արարատի մարզում 36-ամյա վարորդը Hyundai Sonata-ով ընկել է փոսը. Բելառուսի 2 քաղաքացի հոսպիտալացվել է

00:15 20.08.2019

Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի 05 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:50 19.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին․ Փաշինյան

23:35 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել՝ հայտնելով, որ 11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին: Մանրամասները՝ տեսանյութում։ 

̰
«Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը ետնամասով հպվել է վազքուղուն․ տուժածներ չկան

23:17 19.08.2019

Սույն թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 21։04-ի սահմաններում, «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով։

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին. Azatutyun.am

22:47 19.08.2019

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական […]

̰ ̰
«Լիդիանի» և Բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագրւմ արբիտրաժի մասին խոսք չկա․ Հ․ Բրոնոզյան

22:38 19.08.2019

Քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ամուլսարի հարցով խոսել է Նյու Յորքի և Փարիզի Արբիտրաժի միջազգային դատական հանձնաժողովի (ICC) խորհրդատուների հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ես հիմա խոսեցի Նյու Յորքի և Փարիզի Արբիտրաժի միջազգային դատական հանձնաժողովի (ICC) խորհրդատուների հետ, և նրանք ասացին, որ կարևոր չէ, եթե ընկերությունը օֆշորային գրանցված է, թե […]

̰
Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

22:27 19.08.2019

Այսօր՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, […]

̰
ՄԻՊ-ը մանրամասներ է հաղորդում Ոստիկանություն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ այցի արդյունքների վերաբերյալ

22:16 19.08.2019

Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն […]

̰
Թուրք ուժայինները նոր օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ

21:59 19.08.2019

Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Վան, Հաքքարի և Շըրնաք նահանգներում։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հիշյալ 3 նահանգներում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է քուրդ զինյալների պատկանող 43 թաքստոց  և ապաստարան: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայում քուրդ զինյալների դեմ պայքարը տևում է ավելի քան 3 տասնամյակ։

̰
Արշակունյաց պողոտայում գտնվող սառնարանների պահեստից ծուխ է նկատվում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:12 19.08.2019

Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, […]

̰
Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն

21:08 19.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է խորհրդակցության սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես […]

̰
Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում մեքենան բախվել է ծառին․ վարորդի վիճակը կայուն ծանր է

20:59 19.08.2019

Օգոստոսի 19-ին` ժամը 07:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան․ փրկենք Ամուլսարը․ Վ․ Կարապետյան

20:45 19.08.2019

Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մեր ստացած ժառանգությունը վատն է՝ տասնյակ պոչամբարներ ու հանքեր, որոնք թունավորում են մեր կյանքի ու ջրերի աղբյուրները, ձևախեղում մեր էությունը։ Առանց ռիսկերի հանքեր չեն լինում։ Անհավատալի է, որ մենք կկառավարենք […]

̰
Ամուլսարի մասին. Փաշինյանն ուղիղ եթեր է մտել

20:32 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և կից գրել․ «Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է․ Մերի Գալստյան

20:17 19.08.2019

«Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Էլարդ» կազմակերպության փորձաքննության գնահատականների վերաբերյալ մնում եմ նույն կարծիքին. «Լիդիան» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր և թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների և գնահատականների վստահելիությունը: Բայց կուզենայի հատկապես շեշտել մտահոգությունս հետևյալի շուրջ. «Էլարդ» ընկերությանը ներկայացված […]

̰
Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է

10:29 19.08.2019

Ս.թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 16:30-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Լ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաներում, իր որդի՝ 2002թ. ծնված Արման Լևոնի Մովսիսյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային […]

̰
Արմավիրի մարզում միմյանց են բախվել Opel-ն ու «ԳԱԶել»-ը․ կան տուժածներ

10:15 19.08.2019

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ըստ Shamshyan-ի՝ ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս […]

̰
«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

10:12 19.08.2019

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]

̰
«Լիդիան»-ը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները

10:10 19.08.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ը  հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ […]

̰
Ջերմուկցիները շուտով կհասնեն Երևան

10:07 19.08.2019

Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, տեղեկացրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով երթից տեսանյութեր։ Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել. «Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: […]

̰
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում․ Սուրենյան

09:57 19.08.2019

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որԱրարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ «Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,- գրել է նա։

̰
Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու

00:05 19.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 19-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Օգոստոսի 19-ին՝ ժամը 14:00-ից 16:00-ն, Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի […]

̰
Հրդեհ Ողջաբերդ գյուղի հարակից տարածքում. hրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել

00:00 19.08.2019

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]

̰
Հրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած

23:42 18.08.2019

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա): Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին: Մինչ փրկարարների […]

̰
BACK_TO_TOP