TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

14:31 02.09.2019

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների […]

̰
Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

14:22 02.09.2019

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.  Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:  Բարելավել դպրոցների […]

̰
Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

13:55 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Անկախության օրվա առթիվ

13:40 02.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։

̰
Արցախի անկախության համար մենք շատ թանկ գին ենք վճարել և պարտավոր ենք սրբության պես պահել ու պահպանել այն. Գ. Ծառուկյան

13:37 02.09.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը՝ բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ, աշխարհասփյուռ հայության համար: Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված […]

̰
30-ամյա տղամարդը ձերբակալվել է շորթում կատարելու կասկածանքով

13:13 02.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած […]

̰
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են

00:04 02.09.2019

Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Իտալիայի դեմ խաղում ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։ Հ․Գ․ Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,- […]

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

00:00 02.09.2019

Սեպտեմբերի 1-ին` ժամը 15:19-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վարդան Ա.,  ծնված 1969 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Աշոտ […]

̰
«Միսս Մոսկվա»-ն առաջին անգամ պատմել է Մալայզիայի նախկին թագավորի հետ ամուսնալուծվելու մասին

23:45 01.09.2019

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինան անդրադարձել է իր և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ի ամուսնալուծությանը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ Նրա խոսքերով՝ չի կարող ասել, թե ինչու է ամուսնալուծվել, քանի որ չի ուզում ոչ մեկին վնասել։ «Հնարավոր է, երբ ճշմարտությունը պատմեմ, ինձ լավ կզգամ։ Բայց չեմ ուզում ոչ մեկին վնասել»,- գրել […]

̰
Վթար Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին. կան տուժածներ

23:31 01.09.2019

Սեպտեմբերի 1-ին` ժամը 20:20-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի և Փոքր Վեդի գյուղի խաչմերուկում ավտոմեքենաները բախվել են` վրաերթի ենթարկելով քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր-Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Ուկրաինայի նորընտիր վարչապետը ինքնագլդորով շրջել է կառավարության շենքով

23:16 01.09.2019

Ուկրաինայի նորընտիր վարչապետ Ալեքսեյ Գոնչարչուկը էլեկտրական ինքնագլդորով շրջել է կառավարության շենքով։ Վարչապետը համապատասխան տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքերով՝ կառավարության շենքը բազմահարկ է և երկար միջանցքներով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ինքնագլդոր՝ այդ հեռավորություններն արագ հաղթահարելու համար։  

̰
Կոմիտասի պողոտայում Kia-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել շենքի պատին. վիրավորներից մեկը մեքենայից դուրս է շպրտվել

23:00 01.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տ․-ն իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և առաջ ընթանալով` բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին: Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել […]

̰
«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ

22:46 01.09.2019

«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ի փոթորիկների հսկողության ազգային կենտրոնից, «Դորիանը» հասել է Իլբոու Քեյ, որը գտնվում է Աբակո կղզիներում։ Ներկայումս փոթորկի առավելագույն արագությունը 298 կմ/ժ է: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից […]

̰
Երևանի ակումբներից մեկի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

22:28 01.09.2019

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում: Ոստիկանները նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և մոտենալով՝ […]

̰
Երևանից Մոսկվա ուղևորվող օդանավն անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

22:15 01.09.2019

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը,  կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ ««Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի […]

̰
Հայաստանից ժամանած ռեանիմոբիլները րոպեներ առաջ մեկնարկեցին իրենց երթը Թբիլիսիից Հայաստան

23:42 31.08.2019

Հայաստանից ժամանած ռեանիմոբիլները րոպեներ առաջ մեկնարկեցին իրենց երթը Թբիլիսիից դեպի Հայաստան։ Նրանք տեղափոխում են 2 տուժածի, ինչպես նաև մի քաղաքացու, ով դուրս էր գրվել, սակայն ժամեր անց նրա զգացողությունը վատացել էր։ Հիվանդանոցում դեռևս գտնվում են երկու տուժած, որոնց հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

̰
Սյունիքում 23-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը՝ տարիներ առաջ մորը «քնելու» առաջարկ անելու պատճառով. 1in.am

23:17 31.08.2019

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտաշես Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: 1in.am-ի հաղորդմամբ՝ գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Մհեր Մ.-ն, Սասուն Կ.-ն ու Արտաշես Հ.-ն: Նրանք ազգականներ են՝ 44-ամյա Սասունը 23-ամյա Մհերի քեռին է, իսկ 34-ամյա Արտաշեսը Մհերի ազգականն է: Երեք ամբաստանյալներին մեղադրանք […]

̰
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «Ford Tranzit»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

23:03 31.08.2019

Օգոստոսի 31-ին՝ ժամը 16:59-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ […]

̰
̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Nouvelle d’Arménie ամսագրին

22:41 31.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին։ Ն․Դ․Ա : Լրանում է Ձեր իշխանության գալու 500-րդ օրը։ Դուք ունեք Հայաստանի ճակատագիրը կրելու ծանր պատասխանատվություն։ Արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պատկերացնում էիք։ Ի՞նչն է սպասվածից ավելի դժվար, և ինչը՝ հեշտ։  Նիկոլ Փաշինյան։  Առիթ ունեմ կարծելու “հեշտ” կամ “դժվար” կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն […]

̰
Ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով

22:28 31.08.2019

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով: «ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու […]

̰
Քայլում ես, աղբը վրադ է գալիս. Անի Սամսոնյան

21:09 31.08.2019

ԱԺ «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Քայլում ես, աղբը վրադ է գալիս: Ինչ-որ ճգնաժամ էիք հաղթահարել, թե՞ ոնց: Իսկ չարդարացված ամբիցիաներով քաղաքին տեր դառնալու ձեր ներսի ճգնաժամը հաղթահարեցի՞ք»,- գրել է նա:  

̰
Ահազանգ. հերթական որսագողը՝ Գորիսից

20:38 31.08.2019

Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: «Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: Գորշուկը […]

̰
Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի ինքնությունը․ մայրը բերման է ենթարկվել

20:25 31.08.2019

Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահմաններում Գյումրու […]

̰
Քարդաշյանը բանտից ազատել է թոշակառու կնոջը և նկարահանել ներքնազգեստի գովազդում

10:15 31.08.2019

Նախկին բանտարկյալ Ալիս Մարի Ջոնսոնը Քարդաշյան-Ուեստ զույգի հիմնած կազմվածքը շտկող Skims ապրանքանիշի ներքնազգեստի առաջին դեմքն է դարձել։ Այս մասին հայտնում է Vogue-ն։ 64-ամյա Ջոնսոնը նկարահանվել է գովազդում կազմվածքը ընդգծող սև ներքնազգեստով։ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հարցազրույց է հրապարակել, որում Ջոնսոնն իր պատմությունն է ներկայացնում և շնորհակալություն հայտնում Քիմին ազատություն շնորհելու համար։ Ջոնսոնը դատապարտված է եղել ցմահ […]

̰
Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ

10:02 31.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթարկվել։ Օգոստոսի 31-ին՝ ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

09:48 31.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Կամարակ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Չարբախի 6 և 15 փողոցների սեփական տները, Արարատյան փողոցի հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Հասմիկի փ. 14, 16 շենքերը, Սպորտի, Թերլեմեզյան փողոցները և […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

09:35 31.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան 65-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով և միջազգային լայն համագործակցության ձևավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ: Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի […]

̰
Հացավան գյուղի դաշտերում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է

09:20 31.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:49-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տեղեկության ժամը 23:36-ի դրությամբ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ: […]

̰
Հարավային Կարոլինայի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել

09:07 31.08.2019

Հարավային Կարոլինայի Հիլթոն Հեդ Այլենդ քաղաքի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է կրիաների պաշտպանությամբ զբաղվող Sea Turtle Patrol Hilton Head Island կազմակերպությունը։ «Այս մուտացիան սողունների շրջանում ավելի հաճախ է հանդիպում, բայց, այդուհանդերձ, այն եզակի է։ Կրիային բաց թողեցինք օվկիանոս»,- նշված է հաղորդագրության մեջ: Կրիայի լուսանկարը հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ է ստացել։

̰
BACK_TO_TOP