23:09 18.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 15:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանանդ-Խոդալուր գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և կուտակած անասնակեր՝ մոտ 950 հակ:
22:45 18.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հորաքրոջ և մորաքրոջ, տիկնոջ և դստեր հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ հորաքույրի և մորաքույրի հետ»։
22:29 18.08.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը լրագրողի հետ զրույցում ասել է, որ ոչ մեկից չի վախենում։ Փոխանցում է Lenta.ru-ն։ Չեչնիայի ղեկավարի խոսքերով՝ եթե վախենար որևէ մեկից, ապա չէր սկսի այն, ինչ սկսել էր իր հայրը։ «Մենք պատերազմում էինք տանսյակ հազարավոր միջազգային ահաբեկիչների դեմ»,- ընդգծել է նա։ «Ես վախենում եմ կորցնել խիղճս, պատիվս և արժանապատվությունս։ Ուրիշ ոչ մի […]
22:16 18.08.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ասում են՝ ընտանիքը բնության հրաշքներից մեկն է»։
23:18 17.08.2019
Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի` իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման […]
23:02 17.08.2019
Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է: «Հորիզոնի» տաղավարում այսօր այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան Թեհմինե Ենոքյանը: Նա պնդում է, որ հանք տանող ճանապարհները տևական ժամանակ է փակել են ոչ թե բնապահպանները, այլ տեղացիները, ու դա արել են կենսական նշանակություն ունեցող ջրերի աղտոտումից, փոշու ամպեր տեսնելուց հետո: Մանրամասները՝ տեսանյութում։
22:46 17.08.2019
Անհայտ պատճառներով նորից այրվում է համայնքի հողատարածքներից այս անգամ «Ռեզինե աղբյուր» կոչվող տարածքի շրջակայքը,տեղում աշխատում են հրշեջները և համայնքի բնակիչներից մեծ թվով մարդիկ, սակայն դժվարանում են կրակի դեմն առնել։ Այս մասին տեղեկացնում են Օշականի համայնքապետարանից։ Ավելի ուշ հաջողվել է մարել կրակը։ Օշականի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնել են հրդեհը մարել․ «Շնորհակալություն հրշեջներին […]
22:19 17.08.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։ «Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների […]
22:03 17.08.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]
21:08 17.08.2019
Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա […]
20:51 17.08.2019
Օգոստոսի 17-ին՝ ժամը 14:37-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային […]
20:28 17.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։ Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական […]
10:44 17.08.2019
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan-ի փոխանցմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի […]
10:40 17.08.2019
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նրա մոտից հայտնաբերվեց գումար: Ըստ բերման ենթարկվածի՝ գումարը նույն օրը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ մի քաղաքացու գրպանից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
10:27 17.08.2019
Կոշտ վայրեջք կատարած A321-ի օդաչուի՝ Դամիր Յուսուպովի կինը պատմել է, թե ինչ է նա որպես հիշատակ բերել դեպքի վայրից։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։ Կնոջ խոսքերով՝ 41-ամյա օդաչուն տուն է վերադարձել հոգնած, սակայն հաջորդ առավոտյան կրկին աշխատանքի է գնացել։ «Որպես հիշատակ Դամիրը եգիպտացորենի արտից եգիպտացորենի կողր է բերել»,- պատմել է օդաչուի կինը։ Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում […]
10:23 17.08.2019
Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր: Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 13 անձինք: Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի […]
10:14 17.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 17-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
10:06 17.08.2019
Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի Է ծնվել, հանդիպել Է իր կուռքի՝ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի աստղ Մոհամեդ Սալահի հետ: Տղային ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի մրցախաղից առաջ հրավիրել են վարժանքին: Մանրամասները՝ տեսանյութում։
09:55 17.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 07:12-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Պ., ծնված 1996 թ.) […]
09:29 17.08.2019
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն […]
09:02 17.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տները, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տները, Նորք թաղ.՝ Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 203, 222, 235, 293 սեփական տները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության […]
08:50 17.08.2019
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը: «Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար […]
08:39 17.08.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը՝ […]
23:14 16.08.2019
Օգոստոսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը: […]
23:01 16.08.2019
Օգոստոսի 16-ին` ժամը 17:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1993 թ.) մոտ 80 մ գլորվել է […]
22:26 16.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Սևանի «Բոհեմ» սրճարանից: Նա ունկնդրում է Գուրգեն Բաբայանի կատարումները։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ընտանիքով եղել է Սևանի «Բոհեմ» սրճարանում։ Նա գրել էր․ «Այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ: Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, […]
22:22 16.08.2019
Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվել է ավանդական դարձած գեղեցկության մրցույթը: 13 աղջիկներ պայքարում էին գեղեցկուհու տիտղոսի համար: Ժյուրին գնահատել է ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքը, այլև գիտելիքները: Մրցույթում հաղթող է ճանաչվել 25-ամյա Աննա Թունյանը, որ ներկայացնում է Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը: Երկրորդ հորիզոնականում կրկին Ռոստովից ժամանած Արմինե Գալստյանն է, իսկ երրորդը՝ Անգելինա Մանասյանը Արցախից:
21:36 16.08.2019
Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ կլինի: Այս մասին տեղելացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։