TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոնակո և տանուլ տվել 9․5 մլն դոլար․ «Ժամանակ»

08:49 18.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո: Կազինոյում տանում տված գումարը կազմել է 9.5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից: Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

08:38 18.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տները; 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները; 7-րդ […]

̰
Ով կդառնա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ․ 2 անուն է շրջանառվում․ «Ժողովուրդ»

08:27 18.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Պոտենցիալ […]

̰
Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին, լարված իրավիճակ է․ Արման Բաբաջանյան

01:06 18.07.2019

Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին։ Լարված իրավիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Ցուցարարները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

00:47 18.07.2019

Ցուցարարները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։ «Այս պահին բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մնացյալի մասին կգրեմ հաջորդիվ»,- գրել է նա:

̰
Իջևան, հենց հիմա․ միջպետական ճանապարհը բացվում է․ Արման Բաբաջանյան

00:41 18.07.2019

Իջևան, հենց հիմա։ Միջպետական ճանապարհը բացվում է։ Ոստիկանապետն այստեղ է։ Սուրեն Պապիկյանը ճանապարհին է։ Խոսվում է միայն 11 վիրավոր ոստիկանի մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։  

̰
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով հոսպիտալացվածների մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի

00:31 18.07.2019

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հիշեցնենք, որ Իջևանում […]

̰
Բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է. Գայանե Աբրահամյան

00:27 18.07.2019

«Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք, ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել… «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը […]

̰
Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին

00:17 18.07.2019

Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով […]

̰
Տեղի է ունենում պետական ռազմավարական նշանակության կառույցի հաշվին հարստացման հերթական փորձը, որն ամեն գնով պետք է ձախողել․ Հայկ Դանոյան

23:45 17.07.2019

Գիտաշխատող Հայկ Դանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Օրերս ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտի տարածքում սկսվել է բազմահարկ բնակելի շենքի շինարարություն: Այդ տարածքում Մերգելյանի նախաձեռնությամբ նախատեսված էր ռոբոտաշինության կենտրոն կառուցել, նույնիսկ հիմքը փորված է: Զարմանալին այն է, որ տարածքը օտարվել է նախկին տնօրենի (ներկայիս փոխտնօրեն) և ՀՀ ԳԱԱ ղեկավարության նախաձեռնությամբ՝ կառավարության […]

̰
«Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի. Սեդրակ Մամուլյան

23:30 17.07.2019

«Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի: Այս մասին հայտնել է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. Armtimes.com

23:20 17.07.2019

Իջևանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:  ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի […]

̰
Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ 9 ոստիկան հոսպիտալացվել է

22:27 17.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  այս պահի դրությամբ 9 վիրավոր ոստիկան կա, որոնք հոսպիտալացվել են։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն, […]

̰ ̰
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված 14-ամյա տղան վիրահատվել է

21:43 17.07.2019

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ վիրահատվել է։ Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի […]

̰
Բախում Իջևանում․ կան վիրավորներ

21:34 17.07.2019

Իջևանում լարված իրավիճակ է, բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է «Հետք»-ը, բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել […]

̰
Իջևանում կրկին լարված է․ ճանապարհները փակ են

21:19 17.07.2019

Իջևանում ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էՔրիստինա Սուքիասյանը։ Ցուցարարները պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին, առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:

̰
Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

21:01 17.07.2019

Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է: Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված […]

̰
Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի

20:52 17.07.2019

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին: Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց […]

̰
Սիրիայում հայ կնոջը քարկոծելով սպանել են

19:53 17.07.2019

Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված […]

̰
Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Խաչիկ գյուղի բնակիչները

19:38 17.07.2019

Հուլիսի 17-ին` ժամը 11:01-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է […]

̰
Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

19:31 17.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել: Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական […]

̰
Վարչապետը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր

19:06 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական […]

̰
Զ․ Մնացականյանն ու Ֆ․ Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և Վաշինգտոնում կայացած հանդիպմանը

18:45 17.07.2019

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար: […]

̰
Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար. Գլխավոր դատախազություն

18:24 17.07.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան

18:15 17.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

̰
Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան․ նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

09:59 17.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը՝ ԱՀ և ՀՀ պետաիրավական հանձնաժողովների նախագահներին

09:51 17.07.2019

Հուլիսի 14-ին ՀՀ և ԱՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել են նաև Արցախում անցկացվող ստորագրահավաքին և հնչեցրել մի միտք,  թե նախաձեռնած ստորագրահավաքը  իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում՝ պարզաբանելով, որ եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք։ […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

09:42 17.07.2019

Հուլիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

09:36 17.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 5-րդ և 7-րդ փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տները, Շահինյան փողոցը, Մարշալ Խուդյակովի փողոցի սեփական տները, Խուդյակովի փ․ 68/1, 70, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքերը, Դ․ Վարուժան թաղ․ 9, 10 […]

̰
BACK_TO_TOP