09:15 17.07.2019
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու որի ձևաչափի և քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել: Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին: Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել […]
09:09 17.07.2019
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 19-ի ժամը 10։00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Տիչինա փողոցի (Շերամի փողոցից մինչև Սեբաստիա փողոց), Տիչինա 3-րդ նրբանցքի, Օտյան, Մալաթիա, Բատիկյան, Ոսկանյան, Դ. Վարուժան, Շրջանային, Քեսաբցիների, Վեգների, Հովնաթանի փողոցների, Սեբաստիա փողոցի (Տիչինա փողոցից մինչև Միքայելյան […]
08:45 17.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու պատմելով՝օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»: Այս […]
08:34 17.07.2019
Հուլիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով […]
08:10 17.07.2019
Այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում: 1969-73թթ․ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական […]
01:48 17.07.2019
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լուսնի խավարում է սկսվել։ Այն հնարավորություն ունեն դիտելու Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ավստրալիայի, ինչպես նաև Եվրապայի և Ասիայի բնակիչները, այդ թվում՝ Հայաստանի։ Լուսնի խավարումը, Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Լուսնի խավարումը լինում է լրիվ և մասնակի։ Այն կոչվում է լրիվ, եթե Լուսինն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում […]
23:36 16.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են իրենց նոր նախաձեռնության մասին։ «Սուրճը ձեզնից, քաղցրավենիքը՝ մեզնից։ Պատրա՞ստ ես հյուրընկալել պատգամավորներին և անմիջական միջավայրում շփվել նրանց հետ ձեր տանը»,- գրված է «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ լուսանկարում։
23:04 16.07.2019
Հուլիսի 16-ին՝ ժամը 18:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
22:24 16.07.2019
Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում […]
22:12 16.07.2019
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
21:24 16.07.2019
Այսօր առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել: Այս մասին տեղեկացնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
20:48 16.07.2019
Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության […]
10:58 16.07.2019
Հուլիսի 15-ին՝ ժամը 20:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ.Շ.-ի (ծնված […]
10:49 16.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի […]
10:25 16.07.2019
Դերասան Հովհաննես Ազոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է ուղղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Բաց նամակ #2 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… ինչու բաց նամակ #2 ,որովհետև կա բաց նամակ #1, որը պատրաստ է, բայց դեռ չեմ հրապարակի… Եվ այսպես, հարգելի պարոն վարչապետ, հեղափոխությունից հետո, ես՝ որպես քաղաքացի, ավարտելով իմ քաղաքացիական սուրբ առաքելությունը, պետականաշինության հետագա […]
10:12 16.07.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում. «Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։ 3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է […]
10:07 16.07.2019
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը: Մտածում եմ այցերին էլ հետս տանել, հը՞»։
09:59 16.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել […]
09:46 16.07.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է […]
00:10 16.07.2019
Հուլիսի 15-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ինչպես նաև պարզվում է սպանվածի ինքնությունը: Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Ոստիանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են […]
23:28 15.07.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժաողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը, որում ասվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ «Հիշո՞ւմ եք, որ մեկ ամիս առաջ հորդորում էի, որպեսզի «Իմ քայլը» նախահարձակ լինի ու Վենետիկի […]
22:11 15.07.2019
Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում էին ուղղորդված՝ տարբեր բիզնես շահերով պայմանավորված: Ցուցարարներին էր մոտեցել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և հորդորել բացել ճանապարհը. «Բացում եք, սա համարում ենք նախազգուշացում, անձամբ ես […]
21:35 15.07.2019
Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Սահակ Եպս. Մաշալեան «15 Յուլիս» Ժողովրդավարութեան եւ Ազգային Միասնութեան Օրուան առթիւ Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Ռէճէպ Թայյիպ Էրտօղանին ուղարկեց հետեւեալ շնորհաւորական նամակը՝ Վսեմաշուք Րէճէպ Թայյիպ ԷՐՏՕՂԱՆ Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ ԱՆԳԱՐԱ Վսեմաշուք Նախագահ, Այսօր կը տօնենք 15 Յուլիս Ժողովրդավարութեան եւ Ազգային Միութեան Օրուան երրորդ տարեդարձը։ Այս առթիւ Ձերդ Վսեմութիւնը կը շնորհաւորենք սրտագին եւ […]
10:38 15.07.2019
Հուլիսի 14-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի […]
10:14 15.07.2019
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը: Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. «Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է` 1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո […]