10:04 15.07.2019
Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն։ «Մասնավորապես. 1) Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը […]
09:52 15.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 14-ին՝ ժամը 16:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են Ս.Ա.-ին (ծնված 1987 թ.) և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենան, այնուհետև […]
23:59 14.07.2019
Հուլիսի 14-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանկապատին, և մոտ 1 մետր […]
23:49 14.07.2019
Չեռնոբիլյան ռադիացիոն-էկոլոգիական արգելոցի մասնագետները Չեռնոբիլի մեկուսացման գոտում ժանգոտած բեռնատար են հայտնաբերել: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում: «Վտանգավոր գտածո` արգելոցի տարածքում»,- հայտնել են ֆեյսբուքյան էջում։ «Страна.ua»-ի հաղորդմամբ՝ բեռնատարը կարող է մեծ վտանգ ներկայացնել մարդկանց համար, քանի որ երկար տարիներ ռադիացիա է կուտակել։ Բացի այդ, ռադիոակտիվությունը խորացնում է փոշու նստվածքը։
23:45 14.07.2019
Հանրապետության տարածքում հուլիսի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ […]
22:37 14.07.2019
Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանը իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ. […]
22:33 14.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Աբրահամյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Հոտը հսկող շունն ու Գեղամա լեռների մայրամուտը»։
22:25 14.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այցելել է Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածք։ «Այսօր եղել եմ Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածքում, ծանոթացել ընդհանուր խնդիրներին: Գառնիի տարածքում շուտով կսկսվի հայտնի բաղնիքի խճանկարի տարածքի բարեկարգումը: Գեղարդում էլ են առկա խնդիրներ, որոնք պետք է քննարկենք […]
21:34 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը […]
21:06 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]
20:47 14.07.2019
Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության բացման հանդիպումը Հայաստանի և Իսպանիայի հավաքականների միջև։ Մեր հավաքականը պարտվեց 1:4 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Գոլերը՝ (0-1) 33՛ Ալեխանդրո Օրեյանա. (1-1) 51՛ Արսեն Եղիազարյան, (1-2) 58՛ Խուան Միրանդա, (1-3) 64՛ Ալեխանդրո Մարկես, (1-4) 90՛+7 Վիկտոր Մոյեխո:
19:45 14.07.2019
Հուլիսի 14-ին` ժամը 13:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդիչն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդիչն […]
19:05 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը: Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր […]
18:58 14.07.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սևանա լճի կանաչելու խնդրին: «Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են, որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ […]
18:49 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած սարի խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:30 14.07.2019
Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
18:23 14.07.2019
«Ալավերդու բժշկական կենտրոնի» փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ այսօր Ալավերդիի Նեղոց գետի մոտ քարաթափման հետևանքով երկու հոգի զոհվել է, նաև մանրամասներ է հայտնել տուժածի վերաբերյալ։ ԱԻՆ Թումանյանի փրկարարական ծառայության պետ Արմեն Բաղդասարյանը մանրամասներ է պատմել դեպքից։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի […]
17:28 14.07.2019
Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը ածելիով կատարել է «Լյուբե»-ի հայտնի հիթը։ Տեսանյութը հրապարակվել է դերասանի ինստագրամյան էջում։ Դերասանը նշել է, որ «խոսափողը» շատ աղմկոտ է։ Տեսանյութի մեկնաբանություններում նա հորդորել է իր երկրպագուներին ժպտալ։ Посмотреть эту публикацию в Instagram Хотели песню?)))) Получайте????????? Улыбайтесь,Господа! Улыбайтесь!!!)))) #юмор #сатира #смешноерядом #споём #улыбайтесьгоспода #караоке Публикация от Сергей Безруков (@s_bezrukov) […]
15:53 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:39 14.07.2019
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կա զոհ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:00 14.07.2019
Ֆրանսիայում այսօր նշում են ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Բաստիլը հիմնականում քաղաքական բանտարկյալների համար նախատեսված բանտ-ամրոց էր Փարիզում: Ամրոցը կառուցվել էր մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից վերածվել էր պետական բանտի: 1789-ի հուլիսի 14-ին ապստամբ փարիզցիները գրոհով գրավեցին Բաստիլի ամրոց-բանտը՝ արքայական բռնապետության խորհրդանիշը, և ազատեցին 7 կալանավորների: Այս իրադարձությունը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության […]
13:36 14.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։ […]
13:17 14.07.2019
Հուլիսի 13-ին կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Ա․Ա․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ […]
12:51 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]
12:35 14.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Ղազարյանը իր էջում անդրադարձել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, բարերարներ Հեղինե Առուշանյանի և Հովիկ Ճաղարյանի նախաձեռնությամբ Գորիս քաղաքի վրա վեր խոյացող 11 մետրանոց պղնձաձույլ խաչին։ «Չգիտեմ էս մարդիկ ինչի են էս ամեն ինչը սենց հպարտ-հպարտ ասում ու պատմում, բայց հատուկ իրանց համար մի բան կասեմ: Պղձնի տոնան 6000 դոլար արժի, իսկ […]
12:17 14.07.2019
Հուլիսի 13-ին՝ ժամը 21:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով […]
12:00 14.07.2019
Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրել է, որ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել: «Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: […]