TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ջրասուզակները նկարահանել են օգնություն խնդրող ծովային դևին

11:55 14.07.2019

Ավստրալիայում հսկայական կատվաձուկը, որը հայտնի է որպես ծովային դև, ջրասուզակներից օգնություն է խնդրել։ Տեսանյութը հրապարակել է NBC News-ը։ Կենդանու աչքի մեջ ջկնորսական կեռ է եղել, որը չհանելու դեպքում կատվաձուկը կկուրանար կամ կսատկեր ինֆեկցիայից։ Ջրասուզակը օդի պաշար չի ունեցել, այդ պատճառով 3 անգամ սուզվել է կեռը հանելու համար։ Այդ ընթացքում կատվաձուկը տեղից չի շարժվել, իսկ կեռը […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

11:36 14.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական,տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ […]

̰
Այրվել է ավտոմեքենա. վարորդը և ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են

11:23 14.07.2019

Հուլիսի 14-ին` ժամը 03:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։ Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված  2001 թ.)։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

10:44 14.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող […]

̰
Երևանի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

10:40 14.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը. տուժածներ չկան:

̰
«Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»․ Արայիկ Հարությունյան

10:23 14.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այցելել է Հանքավանի ճամբարներից մեկը: «Այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաներըԵրեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը: Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի […]

̰
Ջենիֆեր Լոպեսը ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհու համար գայթակղիչ պար է պարել

10:03 14.07.2019

Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Gazeta.ru-ն։ Նյու Յորքում երգչուհու համերգին ներկա է եղել ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհի Քարլի Լոյդը։ Ջենիֆեր Լոպեսը նրան բեմ է հրավիրել, նստեցրել կոշիկի տեսքով հսկայական աթոռին։ Լոպեսը շնորհավորել է ֆուտբոլիստուհուն Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, և, որպես նվեր, իր երգերից մեկի հնչյունների ներքո պարային […]

̰
Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է․ կա տուժած

09:48 14.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 20:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ին «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Զելենսկին կարմիր լողավարտիքով լողացել է՝ հիացնելով ուկրաինացիներին

09:29 14.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարմիր լողավարտիքով լողացել է՝ հիացնելով ուկրաինացիներին։ Տեսանյութը հրապարակվել է Զելենսկու ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Մեկնաբանություններում ուկրաինացիները հիացել են Զելենսկու արարքով․ «Ուրախանում ենք, որ վերջապես նորմալ նախագահ ունենք։ Շնորհակալություն, Վլադիմիր»,- գրել է օգտատերերից մեկը։ Օգտատերերի խոսքերով՝ Զելենսկու այցից առաջ հանգստացողներին լողափից չեն հանել, և Զելենսկին լողացել է նրանց հետ։

̰
«Մի քիչ թռվռացինք պուճուրների հետ»․ Փաշինյան

00:00 14.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Մի քիչ թռվռացինք պուճուրների հետ»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 տուժած

23:51 13.07.2019

Հուլիսի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: […]

̰
Երևանում բնակիչները փակվել են բնակարանում և սպառնացել պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով

23:37 13.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառնում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Զարգացում բարեգործության փոխարեն. Արսեն Թորոսյան

22:49 13.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի մանուկների հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն այցին։«Զարգացում բարեգործության փոխարեն: Այսօր վարչապետի, կառավարության մի շարք անդամների հետ Լոռիում էինք, Դեբետ համայնքում: Այցելել էինք Հայաստանի մանուկների հիմնադրամի սմարթ կենտրոնը, որը մի նախաձեռնություն է՝ միտված մեր գյուղական համայնքների զարգացմանը` երեխաներից մինչև նրանց ծնողներ: Այդ կենտրոնում երեխաները սովորում են […]

̰
Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ

22:37 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում առկա է հրդեհի 5 օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ […]

̰
Ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

21:57 13.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Կանաչուտ գյուղում բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

21:24 13.07.2019

Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:10-ի սահմաններում Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ […]

̰
Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից

21:06 13.07.2019

Այսօր հերթական ողբերգական դեպքն է կանխվել Երևանում: Լուսադեմին մայրաքաղաքում բնակվող 36-ամյա մի կին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմ, որպեսզի նետվի: Մի տղամարդ, տեսնելով նրան, անմիջապես մոտեցել է, զրուցել հետը և, աստիճանաբար մոտենալով, բռնել ու անցկացրել անվտանգ գոտի: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը մշտական բնակության վայր չունի և, ամենայն հավանականությամբ, այդ ամենից ընկճված է փորձել […]

̰ ̰
«Գուգարք» ճամբար թափառող շներ են մտել

20:08 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 14:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի «Գուգարք» ճամբար են մտել թափառող շներ (2 հատ), ինչը սպառնում է ճամբարում հանգստացող երեխաների անվտանգությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շներին հեռացրել են ճամբարի տարածքից:

̰
Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

10:53 13.07.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել […]

̰
Վերադարձ 11 տարի անց. Մարթա Այվազյանը՝ ԱԳ նախարարի խորհրդական․ «Ժամանակ»

10:37 13.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Մարթա Այվազյանը մինչև 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձությունները զբաղեցնում էր ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետի պաշտոնը և ԱԳՆ հինգ այլ աշխատակիցների հետ հրաժեշտ տվեց իր պաշտոնին, որովհետև ընդդիմացել էր ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանին, ով հրապարակայնորեն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ընտրությունները […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

10:25 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 18:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ քարերը (մոտ 10 քար) թափվել են ճանապարհի երթևեկելի […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

10:14 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական […]

̰
Հացամթերքն և միսը կթանկանա՞ն․ ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը կրկին ակտուալ է դառնում.«Ժամանակ»

09:50 13.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի և […]

̰
«Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և ԼՂ սահմանին տեղի ունեցող միջադեպերը»․ Ջուդի Չու․ «Ամերիկայի ձայն»

09:38 13.07.2019

Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել. «Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»: Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» […]

̰
ՀՀՌՑ գլխավոր տնօրենն ազատվել է աշխատանքից. ո՞վ կլինի նոր տնօրենը. «Փաստ»

09:25 13.07.2019

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից: «Փաստ» թերթի տեղեկություններով` այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները: Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Հրանտ […]

̰
Մոսկովյան մետրոյում կինը մերկացել է, որպեսզի տեղ զիջեն

09:12 13.07.2019

Մոսկովյան մետրոյում կինը մերկացել է, որպեսզի տեղ զիջեն։ Փոխանցում է Lenta.ru-ն։ Կինը խնդրել է տղամարդուն տեղը զիջել: Վերջինս հրաժարվել է՝ ասելով՝ ինչո՞ւ պետք է զիջեմ։ Դրանից հետո կինը կիսաշրջազգեստը բարձրացրել է և ներքնավարտիքը իջեցրել։ Այդ տեսքով նա մի քանի կայարան է անցել։

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

09:00 13.07.2019

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-17-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-17-ը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 13-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում […]

̰
Մխիթար Հայրապետյանին փոխարինող են գտել․ «Հրապարակ»

08:39 13.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռևս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։ Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։ Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական […]

̰
Ուկրաինացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին

08:15 13.07.2019

Ուկրաինական «24» հեռուստաալիքի լուրերի մեկնաբան Արտյոմ Օվդիենկոն հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս մասին հայտնում է  Lenta.ru-ն։ Նա նաև հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 12-ին, «24» հեռուստաալիքը «Ռուսթավի 2»-ի հետ հեռուստակամուրջ է անելու։ Նրա խոսքերով՝ հեռուստակամուրջը կհեռարձակվի թե՛ եթերում, թե՛ սոցցանցերում, այն կտևի 2 ժամ։ Հաղորդավարը տեսագրվել է հեռուստաստուդիայում, սակայն հեռուստաալիքի տարբերանշանը […]

̰
BACK_TO_TOP