TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Կամանդիրը մեզ էլ չբարևեց». Սիփան Փաշինյան

00:01 13.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․«Կամանդիրը մեզ էլ չբարևեց»։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Երբ վարչապետը մոտեցել էր հարթակին, բոլորը ոտքի […]

̰
Տավուշում վարորդը մեքենայով բախվել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին. կան տուժածներ

23:52 12.07.2019

Հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ […]

̰
Հորդառատ անձրևից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է

23:38 12.07.2019

Հուլիսի 12-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրևից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են […]

̰
«10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին չբարևելու մասին

23:29 12.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Երբ վարչապետը մոտեցել է հարթակին, բոլորը ոտքի են կանգնել և բարևել նրան՝ բացի Սասուն Միքայելյանից։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն […]

̰
Պարզվում է՝  ծառերն Արցախում էնքան խիտ են, որ նոսրացնում են․ Սոֆյա Հովսեփյան

23:22 12.07.2019

Արցախից Երևան ճանապարհի ողջ ընթացքը փայտով բեռնված մեքենաներ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։ «Պարզվում է՝  ծառերն Արցախում էնքան խիտ են, որ նոսրացնում են»։

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

23:20 12.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ […]

̰
Երևանի այգիներից մեկում ծառը պոկվել և ընկել է մի կնոջ ու փոքր երեխայի վրա

23:09 12.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ավագյանն իր էջում գրել է, որ Երևանի այգիներից մեկում ծառը պոկվել և ընկել է մի կնոջ ու փոքր երեխայի վրա։ «Սարսափելի ա ուղղակի: Քիչ առաջ Պապլավոկի այգում ծառը պոկվեց ու ընկավ մի կնոջ ու փոքր երեխայի վրա: Բարեբախտաբար, շատ լուրջ վնասվածքներ չկան, կնոջ գլուխն ա ցավում, սառը թրջոց դրեցին»,- գրել է նա:

̰ ̰
Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը կառավարության համար առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

22:25 12.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը:   Իր […]

̰
Սասուն Միքայելյանը բարևե՞լ է Փաշինյանին, թե՞ ոչ

22:13 12.07.2019

Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Երբ վարչապետը մոտեցել է հարթակին, բոլորը ոտքի են կանգնել և բարևել նրան՝ բացի Սասուն Միքայելյանից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է […]

̰
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

22:01 12.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի այգում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին՝ նվիրված Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում:

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

21:47 12.07.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ […]

̰
Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ

10:18 12.07.2019

Հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» […]

̰
Արմավիր քաղաքում քաղաքացին ընկել է ջրհորը

10:06 12.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին […]

̰
Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

09:55 12.07.2019

Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ․ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ․ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Այս մասին […]

̰
2019-ի պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 141․8 մլրդ դրամով գերազանցում են 2018-ի համապատասխան ցուցանիշը

09:46 12.07.2019

2019 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հուլիսի 10-ի դրությամբ 24․2 %-ով կամ 141․8 մլրդ դրամով գերազանցում են 2018 թվականի համապատասխան ցուցանիշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Ինֆոգրաֆիկան՝ ԱԺ բյուջետային գրասենյակի։

̰
24-ամյա աղջիկն իրենց ընտանեկան գերեզմանատանն ինքնասպանության փորձ է կատարել

00:27 12.07.2019

Հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածն իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Վերջինս իրենց ընտանեկան […]

̰
Հայտնաբերվել է Երևանում անկանոն կրակոցներ արձակած երիտասարդը

00:10 12.07.2019

Հուլիսի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները հավաստի են եղել և հուլիսի 9-ին` ժամը 23:30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցի […]

̰
Twitter-ում այս պահին գլոբալ խափանում կա

23:47 11.07.2019

Twitter-ում այս պահին գլոբալ խափանում կա։ Չի ստացվում մուտք գործել ո՛չ հավելվածից, ո՛չ որոնողական համակարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը։

̰
Զոդի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդին գրավով կալանքից ազատելը դատարանն անթույլատրելի է ճանաչել

23:41 11.07.2019

Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: «Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո’չ ավտոմեքենաների […]

̰
Ահա թե ինչ ենք անում աշխատանքից հետո՝ կարոտած ու սոված. Արտակ Բեգլարյան

23:31 11.07.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ահա թե ինչ ենք անում աշխատանքից հետո՝ կարոտած ու սոված, իսկ մայրիկն էլ լավ պահերը բաց չի թողնում՝ ճաշ դնելու փոխարեն 🙂 Հ.Գ. մանկական թխվածքաբլիթներից լավ քաղցրեղեն չկա»:  

̰
«Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել էր ինքնասպան լինել. նոր մանրամասներ

23:11 11.07.2019

ՀՀ ոստիկանության ծառայողները և քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից […]

̰
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով

23:05 11.07.2019

Համաձայն Eurostat-ի՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7․1 տոկոս։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկրորդ հորիզանականում ՀՆԱ-ի 5․2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան է: ՀՆԱ-ի 4․7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը:

̰
Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է Արման Կիրակոսյանին

22:32 11.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»։

̰
ԱՄՆ նախագահական ընտրություններին սպառնացող վտանգներ կան

12:03 11.07.2019

Միացյալ Նահանգների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նախազգուշացրել են 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին սպառնացող վտանգների մասին: Այդ մասին նրանք զեկուցել են Կոնգրեսին և ներկայացրել են հակազդեցության միջոցները: Ազգային հետախուզության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն ասել է, որ կան սպառնալիքներ, և որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ դրանք չեզոքացնելու համար:

̰
Իրանական զինված մոտորանավերը Հորմուզի նեղուցում փորձել են կալանել բրիտանական նավթակիրը

11:50 11.07.2019

Իրանական հինգ զինված մոտորանավեր Հորմուզի նեղուցում փորձել են կալանել բրիտանական նավթակիրը, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Հաղորդում է CNN հեռուստաալիքը։ Իրանական կողմը  բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում: Սակայն բրիտանական ռազմանավը, ի պատասխան իրանական կողմի պահանջի, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի […]

̰
Երեկ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք Դոնալդ Տուսկի հետ․ Փաշինյան

10:46 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ»:

̰
Արսեն Թորոսյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն

10:40 11.07.2019

Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ: Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում` Իսրայելի փորձի փոխանակման միջոցով: Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում […]

̰
«Պադավատիզմը» չեզոքացնելու փոխարեն նոր անձանց այդ արտոնությամբ օժտելը համարում եմ հեղափոխության արժեքներից հեռացում. պատգամավոր

10:33 11.07.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում: ««Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից […]

̰
Մեքենան բախվել է լուսավորման սյանը և հայտնվել Գ. Նժդեհի հրապարակի կենտրոնում. տուժածները հոսպիտալացվել են

10:19 11.07.2019

Հուլիսի 11-ին՝ ժամը 03։00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հրապարակի կենտրոնական հատվածում, ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW […]

̰
BACK_TO_TOP