TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Իշխանությունները կողմնորոշվեցին. նոր մարմինը կղեկավարի Սասուն Խաչատրյանը. «Ժողովուրդ»

10:12 11.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը և լինելու է միասնական նախաքննական մարմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, […]

̰
Պիտբուլը մտել է Նորագավիթի տներից մեկի բակ․ փրկարարները քնեցրել են շանը

10:08 11.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 15:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քնեցրել են պիտբուլ ցեղատեսակի շանը:

̰
«Այրել», «մորթել», «վտարել» Նաիրա Զոհրաբյանին․ «Հրապարակ»

10:00 11.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է […]

̰
Զ. Սնացականյանը «տեռորի» է ենթարկում համակարգը․ «Ժամանակ»

09:35 11.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Սնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը: Մնացականյանն իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցերում և ընդհանրապես պահանջել է զերծ մնալ հրապարակային ակտիվության ցանկացած դրսևորումից: Սնացականյանի ուշադրության կենտրոնում են հատկապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենալու մեջ: Համակարգի ներկայացուցիչները մտավախություն […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

09:19 11.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան-Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 1, 3, 5, 1/5, 2/3 շենքերը, Տաշքենդի փ. 14, 16, 18, 20, 22, 24 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Ավան-Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ․ 8, […]

̰
Տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժից ու ողջ մնացել

09:06 11.07.2019

Հուլիսի 9-ի առավոտյան Կանադայում տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժի ամենաբարձր հատվածից։ Ինչպես հաղորդում է ВВС-ն, տղամարդն ինքնուրույն դուրս է եկել ցամաք։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը բարձրացել է 57 մետրանոց արգելապատնեշի վրայով և ընկել ջրի մեջ: Նրան հայտնաբերել են քարերի վրա նստած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել։        

̰
ԱՄՆ-ում մահացած կինն «օգնել» է երեխային լույս աշխարհ գալ

08:52 11.07.2019

ԱՄՆ Օհայո նահանգում կինն առաջին անգամ երեխա է լույս աշխարհ բերել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո։ Այդ մասին հաղորդում է NBC News-ը։ Գիտնականները փորձի ժամանակ մահացած կնոջ արգանդ են օգտագործել։ Փորձին մասնակցել է արգանդային անպտղությամբ 10 կին։ Հետազոտողները որոշել են պարզել՝ մահացած դոնորները կարո՞ղ են արդյոք արգանդի դոնորներ լինել։ Նախագիծը մեկնարկել է 2015-ից, վիրաբույժներն արգանդի […]

̰
Դատավորները դատավորներին վեթինգ կանեն․ «Ժողովուրդ»

08:40 11.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին: Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի […]

̰
Երևանում էլեկտրական լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել

08:34 11.07.2019

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 19 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Մահացել է Արտակ Զեյնալյանի հայրը

08:27 11.07.2019

Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակ Զեյնալյանը։ «Սիրելի և հարգելի ազգականեր, հարազատներ, ընկերներ Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում հայրս՝ Հայկազ Թովմասի Զեյնալյանն, այսօր հեռացավ կյանքից։ Հայրիկիս հոգեհանգիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի)։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 13-ին՝ […]

̰
Արտաշատում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել․ այրված մեքենայում խոշոր չափի գումար է եղել

08:15 11.07.2019

Հուլիսի 9-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Ս․Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան […]

̰
Հրազդանի կիրճում խոշոր հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

23:32 10.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

22:46 10.07.2019

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին`Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ: «Դա սարսափելի […]

̰
Պաշտպանի հարցումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ

22:36 10.07.2019

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանն  ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ […]

̰
Վրաստանում վթարի հետևանքով վերջին տուժածն արդեն Երևանում է

22:31 10.07.2019

Վթարի հետևանքով տուժած Մ.Մ. արդեն գտնվում է Երևանում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հիշեցնենք, որ նույն վթարից ևս երկու վիրավորներ շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը։

̰
Մահացել է Զոդի կամրջի ողբերգական ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը

22:17 10.07.2019

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանը։ «Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,- գրել է նա։

̰
Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

21:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ

21:28 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել […]

̰
ՊԵԿ-ը և «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությունը խորհրդատվական ծառայության պայմանագիր են ստորագրել

10:33 10.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը`  ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

10:29 10.07.2019

Հուլիսի 8-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Արփի և Կոտայքի մարզի Արգել, Թեղենիք, Զովունի, Առինջ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

10:24 10.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը՝ ավելի քան 2.5կգ ափիոն: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում մաքսային […]

̰
«Խոսրովի անտառ»-ի 2 տարի առաջ այրված հատվածը սկսել է ծաղկել

10:12 10.07.2019

Նկարներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այն հատվածն է, որն ամբողջությամբ այրվել էր 2 տարի առաջ պատահած հրդեհի ժամանակ։ Այս տարի տարածքը սկսել է կրկին ծաղկել։ Այս մասին տեղեկանում ենք Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Լուսանկարները՝ Ալեքսանդր Մալխասյանի

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

10:05 10.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

09:54 10.07.2019

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): […]

̰
«Վաճառվում է». ցուցանակը փակցված է Հովիկ Աբրահամյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա. «Ժամանակ»

09:45 10.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց բավական ոչ շահեկան վիճակում։ Միանգամից հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնցով անցնում է հենց Աբրահամյանը։ Հարուցված և չհարուցված գործերը ենթադրում են նաև հսկայական գումարների վերադարձ։ Մամուլը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Աբրահամյանը սկսել է բիզնեսի մի մասը վաճառել։ Նախ գրվեց «Արտֆուդ»-ի իրենց մասնաբաժնի […]

̰
«Նկար մը հրաշալի երեկոյէն մը». Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

23:32 09.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Նկար մը հրաշալի երեկոյէն մը»:

̰
Զ․ Մնացականյանը Սլովակիայում մասնակցել է ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հադիպմանը

22:49 09.07.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 9-ին մասնակցել և ելույթ է ունեցել Սլովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության […]

̰
Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր

22:28 09.07.2019

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին: Նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն, և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը

22:15 09.07.2019

Արցախում սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքը նախաձեռնող խումբը կոչ է արել ԱԱԾ և ոստիկանության համակարգի աշխատակիցներին ծառայել միայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Նախաձեռնող խմբի հայտարությունը՝ ստորև․ «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում […]

̰
ՀԲ և ՄԱԿ-ի փորձագետները ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել են Հայաստանում հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ կառուցակարգերի ներդրման խնդիրները

21:46 09.07.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ համատեքստում ֆինանսական հետաքննությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի հետախուզման և […]

̰
BACK_TO_TOP