21:25 09.07.2019
Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական […]
21:11 09.07.2019
Հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:36 09.07.2019
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում երկու անձի առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես ՝ Նոր Գեղի գյուղի՝ 1991 […]
10:29 09.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: «Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, […]
10:22 09.07.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է […]
10:11 09.07.2019
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից վարորդը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեբ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս […]
01:51 29.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]
23:48 28.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) Եվրոպական խաղերի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լյորինցի հետ: Հայ ըմբիշը 4:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով […]
23:39 28.06.2019
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) […]
23:28 28.06.2019
Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից, հաղորդում է Ermenihaber-ը։ Այս նոր ստորաբաժանման պարտականությունն է ապահովել ափամերձ շրջանում խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանգստությունը։ Ստորաբաժանումը համագործակցելու է նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հետ։ Հատկապես այն հատվածներում, որտեղ մեքենաների կամ ոստիկանական մոտոցիկլետների համար […]
22:10 28.06.2019
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) կպայքարի երկրորդ Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Կիսաեզրափակչում Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պայքարելու է վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել […]
22:04 28.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում գտնվող ԱՄԷ Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ ալ Քասիմիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժայի էմիրության հետ Հայաստանի գործարար կապերի զարգացման հնարավորությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետը կարևորել է Արաբական ծոցի տարածաշրջանի, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ […]
21:38 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Վահե Գրիգորյանի նամակի 1-ին մասը կարդացեք այստեղ. Նամակի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անփոփոխելիության սկզբունքը Որևէ […]
21:33 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր […]
20:54 28.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները […]
11:32 28.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։ ՀՀ կրթության, […]
11:26 28.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և […]
11:22 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 00:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։20-ին։ Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Գ.):
11:06 28.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի: GLF-ի […]
11:00 28.06.2019
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչև հիմա փորձարկված ձևաչափերից այն ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել: Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է: Այս տարի նորությունն այն է, […]
10:54 28.06.2019
Հունիսի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:47 28.06.2019
Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկած հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ լրագրողները էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ աշխատանք է տարվել Լարսի անցակետում առաջացող խնդիրները լուծելու համար։ Ավագ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:36 28.06.2019
Հունիսի 28-ին Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ։
10:20 28.06.2019
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի մեկնաբանությանը։ «Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»: Հիշեցնենք, որ ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ափսոսանք հայտնելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ իր կողմից […]
10:09 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 04:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի մոտակայքում, այրվում է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52-ին, մարվել՝ 04:58-ին: Ամբողջությամբ այրվել […]
09:38 28.06.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, և դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ […]
09:17 28.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները և ջերմոցները, թիվ 34 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ավելիաց», «Իմեքս Գրուպ», «Իտոկոլ Ամ Կո», «Ջերմին» ՍՊ ընկերությունները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, կինո արխիվը, «Ծարավ Աղբյուր» պոմպակայանը, […]
09:05 28.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ-ում՝ ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված»։ Թեև գյուղապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես «հո մենք գիտենք, որ կարգին չէ»․ «Կադաստրային արժեքի կես գնով […]
08:43 28.06.2019
Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը հեռանում է պաշտոնից, այս մասին ասվում է ընկերության կայքում։ Նա նախատեսում է հաջորդ տարի դիզայնի LoveFrom սեփական ստուդիան բացել։ Հավանաբար, ընկերությունը Apple-ի գործընկերը կլինի։ Ընկերության ղեկավար Թիմ Կուկի խոսքերով՝ Այվը դիզայնի աշխարհում հատուկ անձ է, և նրա դերը Apple-ի վերածննդի գործում չի կարելի գերագնահատել։ Այժմ գլխավոր դիզայների պարտականությունները կատարելու […]
08:20 28.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործող մարզպետները չեն կարողանում տեղերում իրավիճակը պահել իրենց հսկողության տակ, և շատերը դա ընդունում են որպես անիշխանություն: Հիմա փորձ է արվում տեղերում նշանակել մարդկանց, որոնք կկարողանան մարզում լիակատար վերահսկողություն […]