08:12 28.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։ Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի […]
00:56 28.06.2019
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ափսոսանք հայտնելով նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ իր կողմից արված ոչ կոռեկտ մեկնաբանության համար։ «Մամուլում և համացանցում քննարկման առարկա է դարձել մի արտահայտություն, որը արել եմ նախօրեին՝ ֆեյսբուքյան ֆրենդներից մեկի գրառման տակ: Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետևանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով […]
23:28 27.06.2019
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց […]
23:01 27.06.2019
Հունիսի 27-ին` ժամը 20:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes E320 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան […]
22:54 27.06.2019
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ազատության պողոտայի 26 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացի վերաբերյալ Երևան քաղաքի դատախազությունից ստացած գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել։ Գոռ Աբրահամյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում դեռևս 2006թ. […]
22:43 27.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկան սպորտային մարմնամարզիկները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցեց 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։ Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցեց 14․450 […]
22:37 27.06.2019
«Ես վստահ եմ, որ կանայք կարող են մեծ դերակատարում ունենալ հասարակական կյանքում, և դժբախտաբար Հայաստանում, մինչ Թավշյա հեղափոխությունը կանայք ճնշված էին և չունեին բավարար խիզախություն հասարակական ու քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ, այսքան շատ աշխատում: Իմ դերով ես ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ […]
22:20 27.06.2019
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և […]
22:17 27.06.2019
Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։ Այս առաջարկը մտահոգություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների, վարորդների շրջանում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը բավական կտրուկ է արձագանքել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Մանրամասն՝ լուսանկարում։
22:10 27.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար […]
22:01 27.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր 4 թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: «Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց. Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի […]
21:39 27.06.2019
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:
20:09 27.06.2019
Հունիսի 27-ին՝ ժամը 14:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին,մարվել` 16:03-ին: Այրվել են վագոն-տնակը՝ մասնակի, խոտածածկույթ՝ 300 քմ և ջերմահարվել՝ 25 խաղողի վազ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
11:28 27.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին՝ ժամը 00։00-ից մինչև 10։00-ն, ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցի օգնությամբ մուտք են գործել Երևան քաղաքի Բագրատունյաց հասցեում գտնվող խանութ, դրամարկղից հափշտակել 50.000 […]
11:22 27.06.2019
Պոլսո Հայոց պատրարքարանի դիվանը հունիսի 26-ին հաղորդագրություն է տարածել առ այն, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ որպես պատճառ մատնանշվում է Ստամբուլի նահանգապետարանից ստացած պաշտոնական գրությունը՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։ Հետաձգման պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ […]
10:40 27.06.2019
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում […]
10:23 27.06.2019
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3.5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի […]
10:17 27.06.2019
Հաղորդավար Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզանից շատերը արտագաղթելու ամենամեծ գայթակղության հետ հենց էս կանգառում են միշտ պայքարում!!!! Էս ինչ վերաբերմունք ա՞: Էս պատկերը կարա հոգեբանական վերլուծության ենթարկվի ու արդյունքը լինի գետինը մտնելու!!! Արձագանքեք խնդրում եմ Ճանապարհային Ոստիկանություն, կամ որևէ մեկը, ով կարող է մի բան անել»:
10:05 27.06.2019
ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից։ Հայտարարության մեջ ասված է․ «Հարգելի քաղաքացինե՛ր, Արտակարգ իրավճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից: Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ»:
09:52 27.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Արեշ 11փ. 35-60 սեփական տները, 11:00-13:00 Նոր Խարբերդ գյուղի սեփական տները, 11։00-17։00 Մյասնիկյան փ. 16-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, […]
09:29 27.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի […]
09:18 27.06.2019
Նիժնեանգարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Անգարա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը։ Երկու օդաչու զոհվել է, փրկարարների տվյալներով՝ 19 մարդ հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա: Հունիսի 27-ին Նիժնեանգարսկից Ուլան-Ուդե ուղևորվող ինքնաթիռի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ Первые секунды после крушения Ан-24 в Нижнеангарске pic.twitter.com/eIuGnR1mI8 — […]
08:51 27.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, […]
08:22 27.06.2019
«Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1- ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա: Հայաստանի իշխանությունները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե տարբերվի նախորդ տարվա […]
08:14 27.06.2019
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ 2015թ. թուրք-քրդական բախումների հետևանքով դադարեցվել էին նաև Վան-Թավրիզ ուղևորափոխադրումները: Այդպիսով դադարել էր նաև երկաթուղու միջոցով երկու երկրների հաղորդակցությունը: Նշվում է, որ Թեհրան-Վան գնացքն այսուհետև […]
23:25 26.06.2019
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար: […]
23:12 26.06.2019
Ուկրաինայի պատվիրակության օրինակին հետևելով` այսօր ԵԽԽՎ-ի նստաշրջանից դուրս են եկել նաև Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները: Այս հայտարարությունը հրապարակել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Յուրևը։ Նրա խոսքերով՝ 7 երկրի պատվիրակությունները նստաշրջանը լքել են այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն լիարժեք վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ի նոր գլխավոր քարտուղար […]
22:55 26.06.2019
Քիչ առաջ հայտնի է դարձել ԵԽԽՎ նոր գլխավոր քարտուղարի անունը: Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջը հայտնում է, որ պատվիրակությունների քվեարկության արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի Խորվաթիայի փոխվարչապետ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա կփոխարինի 2009-ից պաշտոնավարող Թորբյորն Յագլանդին։ In first speech as newly elected #CoE Secretary General, Marija Pejčinović Burić (Croatia) ??says she will work for “peace and prosperity” of […]
22:42 26.06.2019
Հանրապետության տարածքում հունիսի 26-ին, հուլիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն առանձին վայրերում` ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 26-ին, հուլիսի 1-ի […]
22:00 26.06.2019
Հունիսի 26-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք: Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]