21:22 26.06.2019
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթանում է հերթական հանրահավաքը: Այն նախորդ օրերի համեմատ սակավաթիվ է: Երեկոյան ժամը 21:00-ին ցուցարարներին են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում՝ Նիկա Մելիան, որին խորհրդարանը այսօր զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Մելիան մեղադրվում է հունիսի 20-ին խորհրդարանի մոտ ցույցի ժամանակ բռնի գործողությունների կազմակերպման, խորհրդարանը գրոհով վերցնելու կոչ անելու համար: «Արդարությունը մեր կողմն է: […]
21:05 26.06.2019
Հունիսի 26-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա քաղաքացին սպառնում է վնասել երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Քաղաքացի Ա.Ս.-ն (ծնված 1983 թ.) տեղում ստացել […]
11:40 26.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Ա․Վ․-ին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել […]
11:18 26.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը: Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ […]
11:04 26.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին: Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան […]
10:57 26.06.2019
Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, […]
10:50 26.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը: 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր […]
10:35 26.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 18:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է եւ մասնակի փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Նույն օրը, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է […]
10:28 26.06.2019
Աննախադեպ ընթացակարգ Վրաստանի խորհրդարանում: Այս պահին պատգամավորները քննարկում են խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի անձեռնմխելիության հարցը, հաղորդում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և կալանելու համաձայնություն ստանալու համար: Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-ին ցույցի ժամանակ […]
10:24 26.06.2019
Հունիսի 24-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:20 26.06.2019
Ռուսթավելիի պողոտայի բողոքի ակցիայի կազմակերպիչներից Միշա Մշիվլաձեն ռուսերենով դիմել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում: Մենք չենք վախենում ոչ ձեր տանկերից ու հրթիռներից, ոչ ձեր միջուկային զենքից: Լցրեք: Լցրեք, միայն լի բաժակ: Եթե […]
10:07 26.06.2019
Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիեթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի […]
10:01 26.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանությունները մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել: Նպատակը Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային շրջափակումը հաղթահարելն է: Երևանը Թբիլիսիին ամենամոտ մայրաքաղաքն է, որը կարող է նման ուղևորահոսքեր ընդունել»:
09:41 26.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն: Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն»:
09:34 26.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «2005 թ. ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսելու նախագիծ կա: 2005թ. հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ […]
09:21 26.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը, 11:00-13:00 Նոր Խարբերդի սեփական տները, 11։00-15։00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10 շենքերը, Գալշոյան […]
08:17 26.06.2019
Հունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել իրավապահները։ 112 տելեգրամ ալիքի տեղեկություններով` Գոգոլի փողոցում կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահները դեպքի վայրում 10 պարկուճ են հայտնաբերել։ АСТ-54-ի տվյալներով՝ տղամարդը կանգնած է եղել կանգառում, երբ նրան մոտեցել է հայկական համարանիշերով Nissan […]
23:43 25.06.2019
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր միացել է խորհրդարանի դիմաց արդեն 6-րդ օրը շարունակ ցույց անող հանրությանը: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Մարգվելաշվիլին ակցիայի մասնակիցներին ասել է, որ այսօր Վրաստանի պատմությունը շատ հպարտ, սակայն արյունոտ բառերով է գրվում: Նա հույս է հայտնել, որ շատ մաքուր և լուսավոր ապագա է սպասվում: Նախկին նախագահը ցուցարարներին դիմել է […]
23:41 25.06.2019
Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն հանձնաժողովում դեռ 4 անդամի թափուր տեղ կա։ Նրանցից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, որոնց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը։ Երեկ տեղեկացանք, որ համակարգում քննարկվում է 4 անուն՝ Կիմ […]
23:13 25.06.2019
Հունիսի 25-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.): Մինչ փրկարարների՝ կանչի […]
23:11 25.06.2019
Երևանի Ամիրյան փողոցում Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը: Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են […]
22:53 25.06.2019
Ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կ․Մ․-ի դիմումի փաստով: Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել, ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն: Համայնքային ոստիկանության բաժանմունքում […]
22:41 25.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
22:14 25.06.2019
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմաբ՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել […]
22:01 25.06.2019
Ուկրաինայի հայերի միության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի հետ՝ նշելով, որ նրա առաղջական վիճակը բարելավվել է։ Մեղավորները հայտնաբերվել են։ Հետաքննություն է ընթանում։ Ավելի վաղ հայտնել էինք` Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են: Խարկովում լուսամուտից նետված Արթուրը պատմել էր՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։
21:49 25.06.2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հունիսի 25-ին, Ժնևում հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։ […]
20:52 25.06.2019
SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ բարձր տրամադրություն են ունեցել և նշել […]
20:45 25.06.2019
Վրաստանի որոշ բանկերում դոլարի փոխարժեքը հասնում է 2․84 լարիի։ Երկրի կենտրոնական բանկի տվյալներով 1 դոլարի փոխարժեքը կազմում է 2․7945 լարի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Liberty բանկի տվյալներով, լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասնում է 2․8450 -ի: Ինչ վերաբերում է եվրոյին, ապա 1 եվրոյի առքի գինը 3․2450 լարի է, ռուսական ռուբլու փոխարժեքը (1000) 44․6 լարի է: Հայաստանյան դրամի արժեքը, […]
20:20 25.06.2019
Վրաստանի խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել ցույցի ժամանակ խմբակային բռնությունների ղեկավարման և մասնակցության համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով: Գլխավոր դատախազությունը, կանոնադրության համաձայն, օրենսդիր մարմնին […]