09:42 24.06.2019
«Ստամբուլում Էրդողանը խայտառակ պարտություն կրեց, անգամ այն թաղամասերում, որտեղ մարտի 31-ին հաղթանակ էր տարել իշխանությունը, այս անգամ պարտություն տարավ: Օրինակ Զեյթունբուռնույում մարտի 31-ին 51 տոկոսով հաղթել էր,իսկ ընդդիմությունը տարել էր ընդամենը 46 տոկոս ձայն, սակայն այսօր նույն Զեյթունբուռնույում ընդդիմությունը 52 տոկոս ձայն է հավաքել, իսկ իշխանությունը՝ 47»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ […]
09:32 24.06.2019
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց: Ժամը 22:43-00:20-ը Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Հագվի, Օձուն, Աքորի, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել […]
09:20 24.06.2019
Կամերունшում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Cameroon-Info-ն: Վնասվածքներ ստացած մարդիկ արագ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Ականատեսները նշել են, որ մեղավորն ավտոբուսի վարորդն է եղել, որը գերազանցել է արագությունն ու տրանսպորտային միջոցը վարել է չափազանց անուշադիր: Նախաքննություն է ընթանում դեպքի […]
09:06 24.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13:00 Տիգրան Մեծի պող. 53 շենքը և 2-րդ փակ. 6-8 սեփական տները, Խորենացի փ. 17-30 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43-75 սեփական տները, 11:00-15:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 43/1 […]
08:53 24.06.2019
NASA -ում հաստատել են լուրերը, որ հետազոտողները Մարսի վրա մեթան են հայտնաբերել, որը սովորաբար վկայում է կենդանի օրգանիզմների առկայության մասին, փոխանցում է Gazeta.ru–ն։ Curiosity մարսագնացն արձանագրել է չափումների ժամանակ մեթանի ամենամեծ քանակությունը։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ մեթանը կարող է առաջանալ քարերի և ջրի փոխազդեցության արդյունքում։ Մեթանն ավելի մեծ խտությամբ կա Երկիր մոլորակում՝ այն գոյանում է […]
08:41 24.06.2019
Հունիսի 23-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Հ.Ս.-ի (ծնված 1955 թ.) […]
08:30 24.06.2019
Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Այս քաշային կարգի 1/4 եզրափակչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։ Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։ Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ […]
08:17 24.06.2019
Երեկ՝ հունիսի 24-ին, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նստավայրի հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար։ Նրան վնասազերծել են։ Միջադեպի հետևանքով 2 տուժած կա։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
23:55 23.06.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է […]
23:44 23.06.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ճապոնացի սոպրանո Էմի Մացուբարան դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Հոյ, Նազան» երգը։
23:31 23.06.2019
Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։ «Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր «ՍԴ անդամներ», այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»։ Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով […]
23:13 23.06.2019
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում է հանգրվանել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շրջում է հյուրանոցում, զրուցում մյուս հանգստացողների հետ: «Հրապարակի» հարցերին հրաժարվեց պատասխանել’ ասելով, որ իր անձնական կյանքով է ապրում:Հիշեցնենք, որ երեկ Մարիոթում էին նաև իշխանական վերնախավի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ Էդգար Առաքելյանն ու Համազասպ Դանիելյանը. նշում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրը: Չի բացառվում, որ ներկա […]
22:59 23.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
22:44 23.06.2019
Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները մոտենում են իրենց հանգուցալուծմանը: Արդեն հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները։ Չնայած արդյունքները դեռ նախնական են, բայց ձայների ակներև տարբերությամբ առջևում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս պահի դրությամբ ձայների հարաբերակցությունն այսպիսին է` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմն ունի քվեների 45.24 տոկոսը, իսկ ընդդիմադիր […]
22:30 23.06.2019
Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։ Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի […]
22:16 23.06.2019
Քավեա և Ամիրանի կինոթատրոնների ցանցերը հայտարարել են, որ դադարեցնում են ռուսերենով ֆիլմերի ցուցադրությունները: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Կինոթատրոնների ղեկավարները չեն մեկնաբանել՝ որոշումն ինչի հետ է կապված, միայն ասել են, որ այս փուլում ռուսերեն սեանսներ չեն լինի՝ անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, Ռուսթավելիի պողոտայում արդեն չորրորդ օրն է, ինչ վերսկսվել են […]
23:59 22.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին Տիգրանակերտում մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում:
23:54 22.06.2019
Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (48 կգ) դարձել է Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Ռուս (10:0), բելառուս (10:0) և ադրբեջանցի (3:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:7 հաշվով պարտվել է մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Հայկ Աբրահամյանը (55 կգ) բրոնզե մեդալի […]
23:40 22.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Պատանիների հետ Վանեցյանը նշել է աղջիկներից մեկի ծննդյան օրը: ՀՖՖ նախագահն անձամբ երեխաների համար սենդվիչներ է պատրաստել և հյուրասիրել՝ ասելով, որ իր պատրաստած սենդվիչները համեղ են: Հանդիպմանը Վանեցյանը եկել էր տիկնոջ և […]
22:55 22.06.2019
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին։ Եզրափակիչ գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով: «Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ […]
22:38 22.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին` ժամը 00:00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 12:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:41 22.06.2019
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, փոխանցում է aliq.ge-ն: «Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, քաղաքական կուսակցություններին և նրանց կողմնակիցներին կոչ է անում դուրս չգալ օրենքի սահմաններից, պահպանել հասարակական կարգը և իրենց կարծիքը խաղաղ կերպով արտահայտել: Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական […]
20:41 22.06.2019
«Երբ էլեկտրոնային, այսպես կոչված, նորարարական ու տաքացվող ծխախոտը պայթում է ձեռքիդ մեջ և դու ունենում ես կոտրված ծնոտ կամ խեղված ձեռք։ Այս դեպքը տեղի է ունեցել 17-ամյա դեռահասի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
20:24 22.06.2019
«Вести.ru»-ի Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է թե ինչպես են Թբիլիսիում հարձակվում «Ռոսիա-24»-ի նկարահանող խմբի վրա։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել էին «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Մանրամասները՝ տեսանյութում։ Тбилисские националисты напали на съемочную группу “России […]
19:55 22.06.2019
Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրանց խոսքերով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս: «Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ […]
19:30 22.06.2019
Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրամանագիրը: Աբաշիձեի խոսքերով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում այս որոշման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու համար: «Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել երկրի ինքնիշխանությունը և բոլոր քաղաքացիների շահերը: Պետք է խուսափել լուրջ հարցերի շուրջ շտապ որոշումներ […]
19:14 22.06.2019
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել՝ իր անհանգստությունը հայտնելով Թբիլիսիում ընթացող դեպքերի առիթով, փոխանցում է aliq.ge-ն։ «Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում, ոչ պաշտոնական տվյալներով, գրեթե 1 միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»,- հայտարարել է Կադիրովը: Կադիրովի կարծիքով՝ վրաց քաղաքական գործիչներին Ռուսաստանի դեմ […]