09:17 21.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ից մինչև 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ին՝ ժամը 15։00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 15։00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, […]
09:00 21.06.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին: «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված […]
08:32 21.06.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի շենքի դիմաց իրադարձությունների, ցուցարարներին ցրելու առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես հանրությունը տեսավ, խորհրդարանի հարակից տարածքում ծավալված ակցիան դուրս եկավ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքի օրենքով սահմանված շրջանակներից և բռնի բնույթ ստացավ։ Չնայած նախարարության կողմից արված կոչերին՝ ակցիայի մասնակիցները շարունակում էին խորհրդարան ներխուժելու փորձեր անել, ոստիկանությանը չենթարկվել […]
08:26 21.06.2019
«Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին, փոխանցում է […]
08:10 21.06.2019
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։ Ժամեր շարունակ տևող բողոքի ակցիան արդեն երկրորդ անգամ է ոստիկանություն փորձում ցրել՝ այս անգամ կիրառելով ջրցան մեքենա։ Սակայն, միևնույն ժամանակ, շարունակում են հնչել նաև կրակոցներ։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ: «Ալիք մեդիայի» հաղորդմամբ՝ Ինգորոկվայի հիվանդանոցում 40 ցուցարար է բուժում ստանում:
00:37 21.06.2019
Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։ Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ […]
23:56 20.06.2019
Քիչ առաջ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հանդիպեց խորհրդարանի շենքի առջև ընթացող ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ «Այն, ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ», — ասել է նախարարը: Հայտարարություն է տարածել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով ցուցարարներին դադարեցնել բռնությունը, հակառակ դեպքում […]
23:48 20.06.2019
Այս պահին մի խումբ ցուցարարներ հավաքված են Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայի վրա գտնվող Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո: Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած […]
23:30 20.06.2019
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին: Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան: Վրաստանի խորհրդարանի […]
23:15 20.06.2019
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է տեղում աշխատող «Ալիք մեդիայի» թղթակիցը։ Տեղում աշխատում է ոստիկանությունը, մոբիլիզացված են նաև հատուկջոկատայիններ: Րոպեներ առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց․ «Եթե մեկ ժամվա ընթացքում ցուցարարների պահանջը չբավարարվի, կմտնեն խորհրդարան»: Ցուցարարները պահանջում են, որ մեկ […]
22:17 20.06.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]
22:02 20.06.2019
Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ստանձնել է սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Հիշեցնենք՝ նա ընտրվել է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ նիստում երդման ժամանակ նշել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: Այս առնչությամբ լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Վահե Գրիգորյանից, նա, սակայն, չի պատասխանել […]
21:38 20.06.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: «Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը, […]
21:28 20.06.2019
Հունիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաևում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանած Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի: Նրան սգո սրահ […]
21:22 20.06.2019
Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող […]
21:12 20.06.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ […]
20:25 20.06.2019
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
20:09 20.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան […]
11:20 20.06.2019
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալով է ավարտել ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալի: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի […]
10:53 20.06.2019
Հունիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:42 20.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: «Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն […]
10:35 20.06.2019
Հունիսի 20-ին՝ ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից մոտ 30 մ հեռավորության վրա՝ դաշտում, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի:
10:20 20.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի […]
10:00 20.06.2019
2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով: Այս մասին հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 […]
09:57 20.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել և ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է: Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ […]
09:51 20.06.2019
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վաշինգտոնում նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել […]
09:25 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է արդարադատության նոր նախարարին ներկայացնելու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարար:
09:15 20.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-11։00 Ավան՝ Դուրյան թաղ․ 34, 36, 37, 38, 39, 44, 45 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, […]
09:06 20.06.2019
Ստամբուլի նորաբաց օդանավակայանում աշխատակիցներին պարտադրում են օգտվել տեղի ճաշարանից, որտեղ, սակայն, մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ տեղեկությունների՝ ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին արգելվում է լքել օդավակայանի տարածքը։ Իսկ օդանավակայանում մատուցված ուտելիք հակահիգիենիկ է քանզի արված լուսանկարներից երևում է, որ մի շարք ճաշատեսակների մեջ առկա են տարբեր տեսակի միջատներ, այդ թվում՝ սարդեր, ճանճեր։ Հետաքրքրականն այն […]
08:24 20.06.2019
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել […]