19:57 25.06.2019
ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովն այսօր քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է. «Հարգելի գործընկերներ Կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, և ես կարևորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն […]
11:13 25.06.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացնում է հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից։ 1. Ե՞րբ է ուժի մեջ մտնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: -Օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից: 2. Օրենքն ի՞նչ կարգավորում է նախատեսել ցմահ դատապարտյալների համար: -Ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն […]
10:41 25.06.2019
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին,տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նիստերի ընթացքում ստորագրվել է, ընդհանուր առմամբ, 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես, […]
10:18 25.06.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել […]
09:59 25.06.2019
Հունիսի 25-ին՝ ժամը 06:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., […]
09:41 25.06.2019
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսը ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
09:38 25.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ […]
09:23 25.06.2019
««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։ Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, և´ ծախսերը, և´ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների […]
09:09 25.06.2019
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տևած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել և, կարծում […]
09:05 25.06.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթևիկ Ռևազյանի «թասիբը»: […]
08:55 25.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13:00 Նոր Խարբերդի սեփական տները, 11։00-15։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դավիթ Մալյան փ. 22 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Դավիթ Բեկ փողոցին հարակից սեփական տները, Սարգսաշեն թաղամսի սեփական տները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ […]
00:43 25.06.2019
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ ունեն բարձր տրամադրություն և նշում են ուղևորներից մեկի ծնունդը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
00:20 25.06.2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Տիկին Բարձր հանձնակատար, Հարգելի պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց իր ամուր […]
00:08 25.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսթավելիի պողոտայում բախումների ժամանակ ձերբակալված միակ ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել: «Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը»:
00:04 25.06.2019
Թբիլիսիում ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից, հայտնում է aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ հենց Գախարիայի հրաժարականն […]
00:00 25.06.2019
Եվրոպայի Խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ամալի դը Մոնշալենը կարևոր է համարում «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը, որում կարևորում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: Ամալի դը Մոնշալենը նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի: «Նախարարների կոմիտեում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններից է «Պատմության […]
23:42 24.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է հրապարակմանը, թե ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ: «Հրապարակված նյութում տեղ գտած կիսատ տեղեկությանն ի հետևանք թյուրընկալման և սխալ մեկնաբանությունների առիթ չտալու նպատակով տեղեկացնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է հունիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Դիմումն […]
23:36 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։
22:50 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել […]
22:17 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով` վրացի սահմանապահներն ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել էր […]
21:18 24.06.2019
Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ հրապարակային հայտարարություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նիստի արձանագրությունից: «Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական […]
21:12 24.06.2019
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ […]
21:05 24.06.2019
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել […]
20:34 24.06.2019
Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ ակցիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Ցուցարարների պահանջներից մեկը ժամեր առաջ իրականացավ․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այս հայտարարությանը, նշում են, որ սա պատմական հաղթանակ է: […]
20:02 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:39 24.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ այլախոհները վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ արգելափակել էին էջս՝ սին հույսով, որ այդ կերպ կարող են ինձ լռեցնել… Ուղղակի ծիծաղելի է այս ամենը: Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում: Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ. Ուրեմն իմացեք՝ […]
10:37 24.06.2019
Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին […]
10:24 24.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը:
09:55 24.06.2019
Հունիսի 22-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Պտղնի, Քանաքեռավան, Արգել, Արագածոտնի մարզի Կոշ, Տավուշի մարզի Կոթի գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: