TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ախալքալաքում բազմահարկ շենքից ընկած հայ երեխային տեղափոխել են Երևան

11:13 22.06.2019

Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: Հունիսի 21-ին […]

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:51 22.06.2019

Հունիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում և Առինջ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Վարագավան գյուղի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել

10:40 22.06.2019

Հունիսի 21-ին` ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: […]

̰
Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից. «Ժամանակ»

10:31 22.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։ 2013-ին, երբ բացվեց «Ռոսիա մոլը», և Սերժ Սարգսյանը պետք է մետրոյով ժամաներ բացմանը, նրա անվտանգությունից ելնելով մետրոպոլիտենը վերանորոգեց կենտրոնի կայարանների ռելսերը: Բայց օրեցօր բնակիչներն ավելի ու ավելի են զգում մետրոյի գնացքների դղրդոցը, […]

̰
Հյուսիսային պողոտայում շունը ցայտաղբյուրից ջուր է խմում

10:22 22.06.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է շունը փրկվում հունիսյան տապից։ Կենդանին ճարպկորեն կանգնում է Հյուսիսային պողոտայի ցայտաղբյուրի աստիճաններին և սկսում ագահորեն ծարավը հագեցնել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Երբ մարդ ողջ-ողջ ընկնում է դրախտ»․ Սուրենյան

09:50 22.06.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գառում կատարել. «Երբ մարդ ողջ-ողջ ընկնում է դրախտ»:

̰
Կատու և վիճաբանություն երթուղայինում

09:36 22.06.2019

«Այս անգամ էլ կատու 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով,որ ալերգիա ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ուղևորները վիճում են կատվի պատճառով, իսկ հետո ժամանակից շուտ իջնում մեքենայից:

̰
Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

09:27 22.06.2019

Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա։ Այդ մասին հայտնում է CTV-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջի մոտակայքում։ Հարձակման հետևանքով աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրան բուժհաստատություն են տեղափոխել ուղղաթիռով։ Նրա վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Աշխատանքներ են տարվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

̰
Գյումրիում ինքնասպանության փորձը կանխվել է

09:13 22.06.2019

Հունիսի 21-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ա.Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել […]

̰
Այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումն է

08:32 22.06.2019

Այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումն է: Սա արդեն 5-րդ մարզն է, որտեղ կազմակերպվում է նման համաժողով․ այն անցկացվել է Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Համաժողովը տեղի կունենա Դիլիջան քաղաքում, ներկա է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու և քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: […]

̰
Թբիլիսիում անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է

08:18 22.06.2019

Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը։ Հիվանդանոցներում շարունակում է մնալ 55 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 3 քաղաքացիներից մեկը մահացել է։  Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 տուժածներից 185-ը դուրս է գրվել հիվանդանոցից: Տարբեր իրավախախտումներով բերման է ենթարկվել 350 ցուցարար: Դեպքերի հետ կապված ՆԳՆ-ն գործ է հարուցել […]

̰
Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց. Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել

00:09 22.06.2019

«Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց, որը ընդունեց, սակայն քաղաքական արձագանքն ուշացավ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվրիրկաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Ինչպես նշում է Կվիրիկաշվիլին իր հայտարարությունում, ընդդիմության մի մասը ապակառուցողական կերպով առաջ տարավ իրավիճակը, սակայն իշխանությունն ավելի ծանր սխալ թույլ տվեց: Ըստ նրա՝ ռետինե փամփուշտների կիրառումը իշխանության համար մեծ սխալ էր: «Մասնագիտական […]

̰
ԱԱԾ-ն հայտնաբերել է 2001թ․-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն

00:01 22.06.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և […]

̰
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

23:29 21.06.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ՝ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում […]

̰
Պուտինը հանձնարարել է փակել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ և տեղափոխել ՌԴ քաղաքացիներին հայրենիք

23:23 21.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Վրաստանից ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու համար։ Հիշեցնենք, որ Վրաստանում 2 օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: […]

̰
Մեդվեդևն անդրադարձել է Զուրաբիշվիլիի հայտարարությանը

23:06 21.06.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել է Ռուսաստանին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, մասնավորապես` Մեդվեդևն ասել է, որ նման հայտարարությունները պրոֆեսիոնալ չեն, Վրաստանի նախագահը կամ խնդրից անտեղյակ է, կամ էլ խաթարում է իրավիճակը: Դմիտրի Մեդվեդևի խոսքերով` Զուրաբիշվիլիից նման հռետորաբանություն լսելը տխուր է: Նրա խոսքերով, հակառուսական […]

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին զգուշության կոչ է անում

22:50 21.06.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին. «Թբիլիսիում բողոքի ակցիաների առիթով գտնվող ՌԴ քաղաքացիներին կամ ովքեր պատրաստվում են այցելել այդ երկիր, զգուշության կոչ ենք անում և խորհուրդ տալիս խուսափել զանգվածային հավաքներից»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։

̰
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների

22:14 21.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

21:58 21.06.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը, ապագա ծրագրերն ու նպատակները։ Նախարարը կարևորել է հատկապես […]

̰
Լոռու մարզում 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

21:31 21.06.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի տներից մեկում երեխայի դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Ա․Կ,-ն, ով ձեռքին էլ ունեցել է իր […]

̰
Վաղարշապատում 14-ամյա պատանին դանակահարել է 21-ամյա երիտասարդին

21:15 21.06.2019

Հունիսի 19-ին՝ ժամը 14։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի և նախաբազկի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ Ֆրունզեի փողոցի 6/2 շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, […]

̰
Արմավիրում շտապօգնության ավտոմեքենան կանչով դեպքի վայր մեկնելիս կողաշրջվել է. կա 4 տուժած

21:00 21.06.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը […]

̰
32-ամյա կինը Կոտայքում ծեծել է նախկին ամուսնու զոքանչին

20:09 21.06.2019

Արտակարգ դեպք է գրանցվել Կոտայքում. 32-ամյա կինը ծեծել է նախկին ամուսնու զոքանչին հենց փողոցում։ Դեպքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում 69 շենքի հարևանությամբ։ Կինը հանդիպել է նախկին ամուսնու կնոջ մորն ու սկսել վիճաբանել նրա հետ, ինչը վերածվել է բռնության գործադրման։ 32-ամյա կինը, ըստ քրեական գործի տվյալների, վեճի ընթացքում ոտքով հարվածել է նրա դեմքին՝ […]

̰
Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

11:13 21.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 21-22-ը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի, ինչպես նաև կրթության նախարարների հրավերով  կգտնվի Մինսկում՝ մասնակցելու երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որին մասնակցելու  են Եվրոպայի 50 երկրների սպորտի պատասխանատուներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև նույն օրերին Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են շուրջ 20 երկրների կրթության […]

̰
Վրաստանում ցուցարարներից 2-ի աչքը հեռացվել է

11:04 21.06.2019

Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: «Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, նրանցից 4-ը վիրահատվել է, 2-ի մոտ առկա է աչքի ծանր վնասվածք, ինչի հետևանքով հեռացվել են աչքերը, մնացած հիվանդների վիճակը կայուն է, ընթանում է հետազոտություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է հոսպիտալի տնօրեն Գիորգի Կորձախիան, փոխանցում […]

̰
Վրացական կողմն առաջարկեց զբաղեցնել խոսնակի աթոռը. Գավրիլով

10:57 21.06.2019

Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և վերջապես մենք գնացինք, – այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է վեհաժողովի նախագահ, ՌԴ-ի կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ վրացական կողմից երաշխիք են ստացել ասամբլեայի բոլոր անդամների անվտանգության համար: «Ասամբլեայի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի […]

̰
«Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյան

10:29 21.06.2019

Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Վահե Գրիգորյանի հայտարարությունները, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ աշխատանքի է գնում։ «Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի հրաժարականի պահանջով այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երեկ՝ հունիսի 20-ին, ասել էր, որ Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

10:04 21.06.2019

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:50 21.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 19 շենքի 8 մուտքը, Թաիրով պող. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2, 46, 46/81 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Իսակովի […]

̰
Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ․ Արսեն Թորոսյան

09:44 21.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Հունիսի 21-ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր: Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

̰
BACK_TO_TOP