08:20 20.06.2019
Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնեցին ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները: Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում […]
00:10 20.06.2019
Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը մահացել է հրամանատարի տեղակալի՝ խմիչքի ազդեցության տակ կրակոցներ արձակելու հետեւանքով։ Այսպիսինն է նախաքննական մարմնի նախնական գնահատականը պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին, որի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հ.Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ 2018 թվականի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում: Քննությամբ […]
23:51 19.06.2019
Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Կորած երիտասարդի հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, դիմել է ոստիկանություն՝ որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Հովհաննես Հայրապետյանը, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։ «Չի բացառվում, որ նա […]
23:35 19.06.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ «Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու […]
23:23 19.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին գողացել են։ Այս մասին Վիկտոր Ենգիբարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդչափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների […]
22:27 19.06.2019
Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են Տաշիրի պուրակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում. Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ զբոսնում էին Տաշիրի պուրակում…. Հ.Գ. -Պրոսերժական ԶԼՄ-ների վերնագրերը -«Գրոսյտմաստերը վերադառնում է» -«Ում էր իր ուսերին բերում Սամվել Կարապետյանը»… -«Սերժ Սարգսյանը միակ […]
21:58 19.06.2019
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Վաղինակ Գևորգյանի տան տանիքը պտտահողմի հետևանքով պոկվել է: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում ուժեղ պտտահողմից պոկվել է համայնքի բնակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տան տանիքը: Պտտահողմի հետևանքով տանիքն ամբողջությամբ պոկվել է: 4 հոգանոց ընտանիքի հույսը Արմավիրի մարզպետարանից կամ […]
21:47 19.06.2019
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում: Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի […]
21:39 19.06.2019
Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ […]
21:31 19.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 19-ին հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, որը ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն արդարադատության նորանշանակ նախարարին […]
21:21 19.06.2019
Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 15։30-ի սահմաններում «Վազ 2106» մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Կայքի փոխանցմամբ` վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող […]
21:07 19.06.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի 200 հոգի Ֆբ-ում նստած սպասում է, որ Վարչապետին գովեմ կամ մի հարցով կողմ քվեարկենք, ասեն՝ այ ծախված, այ տականք, այ քյաչալ, Դուք ի՞նչ ընդդիմություն, որ գովեցիք Վարչապետին կամ ինչ-որ հարցով կողմ քվեարկեցիք, իսկ, եթե հանկարծ քննադատեմ, ասեն՝ այ ծախված, այ տականք, այ […]
20:56 19.06.2019
Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծեցին փոխադարձ […]
20:42 19.06.2019
Հունիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արա Մ.-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիի փողոցի 70/4 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 36 DP 436 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 18-ամյա Վահե Հ.-ին և 18-ամյա Արման Ա.-ին: Վրաերթի ենթարկվածները մարմնական […]
20:20 19.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 15:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է 16:27-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է 2 […]
20:14 19.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սուրենավան գյուղի 6 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, տանը կերել են դաշտից հավաքած սունկ: Նախապատրաստվում են նյութեր:
11:20 19.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց աշխատողների իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն ներկայացված են՝ · Աշխատողների իրավունքները · Գործատուների պարտականությունները · Իրավական պաշտպանության մեխանիզմները · Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Ուղեցույցը՝ այստեղ:
11:15 19.06.2019
Հունիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Մալիշկա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:56 19.06.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները […]
10:53 19.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 6-ին` ժամը 23։20-ի սահմաններում, առերևույթ հանցագործությունը կատարած անձը, քարի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել և կոտրել է Երևան քաղաքի […]
10:35 19.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները։ Իրավիճակն առայժմ խաղաղ է։
10:19 19.06.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև հերթական հանդիպումը։ Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը նշել է. «Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին […]
10:15 19.06.2019
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված […]
10:03 19.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 54 շենքը, Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 118-154 (զույգ) սեփական տները, […]
09:54 19.06.2019
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) շուրջ 47 կմ երկարությամբ 8 ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները։ Հայտարարված են ևս 4 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի […]
09:42 19.06.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին այն հիմքով, որ երեկվա նիստին դատարանը չի պարզաբանել պաշտպաններին իրենց իրավուքներն ու պարտականությունները։ Փոխարենը պաշտպանների հարցադրումներին պատասխանել է հռետորական հարցերով ու ոչ կոնկրետ արտահայտություններով։ Բացի այդ, դատավորը թույլ չի տվել պաշտպաններին ավարտել իրենց հարցերն ու խոսքը։ Այդ […]
09:10 19.06.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները` վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում եւ մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է […]
23:40 18.06.2019
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իտալիային: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 18-ին՝ Իտալիայում, կայացավ Իտալիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Էնրիկե Կոստա դա Սիլվան և Սարո Գալստյանը: Թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի հունիսի 19-ին:
23:37 18.06.2019
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։ Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր: