TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+37.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փրկարարներն օձեր են բռնել

10:25 15.06.2019

Հունիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: ահազանգեր՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Արարատի մարզի Գետազատ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը

10:00 15.06.2019

 ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի […]

̰
Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժած

09:55 15.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 03:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]

̰
Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքն արդեն եթերում է

09:44 15.06.2019

Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի […]

̰
Մոսկովյան բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլի»-ն նշել է իր ծննդյան օրը

09:34 15.06.2019

Մոսկովյան բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլի»-ն նշել է իր ծննդյան օրը։ Նա արդեն կարողանում է ինքնագլդոր վարել, բառապաշարը մեծացել է՝ կարողանում է պարզ նախադասություններ կազմել, երեխաներին անուններով է դիմում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ աղջիկը, որը երկար ժամանակ միայնակ էր մնացել աղբակույտերով լի բնակարանում, չէր խոսում և չափազանց հյուծված էր։ […]

̰
Թեժ քննարկում Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև. ՍԴ անդամի թեկնածուի ուշագրավ հայտարարությունը․ «Հրապարակ»

09:08 15.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

09:00 15.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 15-19-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 15-19-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև […]

̰
Աղվեսի ձագեր վաճառելու տեղեկության հետքերով

08:39 15.06.2019

Հունիսի 10-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն էր ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Նարեկի կողմից «www.List.am» էլեկտրոնային կայքում առցանց աղվեսի ձագեր վաճառելու մասին: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գուգարք գյուղի 78-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով բռնել է աղվեսի 4 ձագ, որոնք պահում է տանը կից օժանդակ կառույցում: Պարզվել […]

̰
Աբովյանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող 35-ամյա ամբաստանյալը

00:10 15.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել […]

̰
Էթիկայի հանձնաժողով Հաշվեքննիչ պալատի նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել

23:08 14.06.2019

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը այսօր՝ հունիսի 14-ին, դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից օրենքով ամրագրված էթիկայի կանոնների խախտման կապակցությամբ վարույթ հարուցելու և իր նկատմամբ Լևոն Յոլյանի կողմից կատարվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հաշվեքննիչ պալատի իրավաբանական […]

̰
Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը

22:55 14.06.2019

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարևորվել է կուսակցության՝ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Նիստի ընթացքում […]

̰
ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

22:44 14.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։

̰
Երևանում կին վարորդը վրաերթի է ենթարկել 2 երեխայի, որոնք եղել են քվադրոցիկլով

22:33 14.06.2019

Հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լիաննա Մալխասյանը իր վարած Nissan Rogue մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին, որոնք եղել են քվադրոցիկլով և անցնելիս են եղել […]

̰
Հրդեհ Քանաքեռ ՀԷԿ-ում

22:24 14.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 18:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին: Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։

̰
Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն

22:13 14.06.2019

Hraparak.am-ը գրում է. «Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշման՝ այսօր, կեսօրից հետո գեներալ Մանվելին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։

̰
Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

22:03 14.06.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները: «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը […]

̰
Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում

21:25 14.06.2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը Մուսա լեռան ստորոտում կազմակերպել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրեց խաղերի ջահի վառման արարողությունը և այն սկսեց իր ուղևորությունը դեպի […]

̰
ԶՈւ տեխնիկական բազան համալրվել է ժամանակակից հրշեջ մեքենաներով

20:51 14.06.2019

ՀՀ պաշտպանության նախարարության ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների […]

̰
ԲՀՊՏ-ներին փոխանցվեց հակահրդեհային նշանակության 4 ամենագնաց

20:41 14.06.2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին,  գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին  և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի  գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի փակմանը

20:16 14.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությանն ու փակման գալա համերգին: Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվել Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երաժիշտներին: Փակման արարողությանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական […]

̰
Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ

20:12 14.06.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։ «Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և […]

̰
Վարչապետ Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

20:05 14.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա […]

̰
Վանաձորում 15-ամյա տղան վնասվածքներ է ստացել նռնակի գլխիկի պայթելու հետևանքով

11:58 14.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 00:10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին` ժամը 21:30-ի սահմաններում, իրենց տան իր […]

̰
Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Արտյոմ Խաչատրյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

11:33 14.06.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: АԱյս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:58 14.06.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես  տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝  ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու […]

̰
Հայկ Մարությանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

10:54 14.06.2019

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր: Երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:

̰
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

10:44 14.06.2019

2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչակակն կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական […]

̰
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

10:38 14.06.2019

Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է  քաղաքացիների […]

̰
Շուտով կսկսվի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիան

10:28 14.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանի շուտով կսկսվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիան: Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդներն արդեն հավաքվել են։

̰
Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է․ Արսեն Թորոսյանը արյունատվություն է անում

10:11 14.06.2019

Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արյունատվություն է անում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP