TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 6 մարզերում

09:53 14.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3,4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դ.Մալյան 5-11, 20, 22 շենքերը, թիվ 96 դպրոցը և […]

̰
ԱՆ-ում քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

09:39 14.06.2019

Առողջապահության նախարարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ: Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, […]

̰
ՀՊՏՀ դասախոսները դատական հայց են ներկայացրել ռեկտորի ԺՊ-ի դեմ․ «Հրապարակ»

09:31 14.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

09:24 14.06.2019

Հունիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Վարդանիձոր գուղում և Կապան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները մտադիր են բողոքարկել մեղադրանքի որակավորումը

09:16 14.06.2019

Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը կբողոքարկի մեղադրանքի որակավորումը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը, որը խոստացել է բողոք ուղարկել դատախազություն, քանի որ համաձայն չէ որոկավորման հետ: «Մենք կարծում ենք, որ տվյալ որակավորումը հակասական է, գործը կամ պետք է դադարեցվի, կամ պետք է այլ որակովորում տրվի»,- ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ […]

̰
Երկրաշարժ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

09:11 14.06.2019

Հունիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել […]

̰
Առաջիկայում լուրջ կրճա­տումներ ու փոփոխություններ են սպասվում ոստիկանության համակարգում․ «Փաստ»

08:59 14.06.2019

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ կրճա­տումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում կլինեն նաև մաս­նավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի և բաժնի պետերի փոփոխություններ: Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակու­թյան վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու և վստահությունը մեծացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության […]

̰
Վալանսի և Ստեփանակերտի միջև բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

08:25 14.06.2019

Վալանսի քաղաքապետն արձագանքել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի վարչական դատարանի կողմից Վալանս և Ստեփանակերտի (Արցախ) քաղաքների միջև բարեկամության հռչակագրի չեղարկմանը, փոխանցում է «Արցախպրեսս»-ը։ «Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամաբ և որը արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով: Ի հեճուկս ճնշումների, որոնք […]

̰
Վրաերթ Երևանում․ հետիոտնը հիվանդանոցում մահացել է

00:00 14.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պ․Կոշկարյանն իր վարած Ford Transit մակնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին […]

̰
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական

23:39 13.06.2019

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել: ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում […]

̰
Պատահար Մալիշկա գյուղի վերջնամասում. կան տուժածներ

23:30 13.06.2019

Հունիսի 13-ին՝ ժամը 20:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մալիշկա գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 83 տան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) դուրս […]

̰
Այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում. Սերգեյ Մեղրյան

23:10 13.06.2019

Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։ Մաղթում եմ բեղմնավոր […]

̰
Նիկոլ Փաշինյանը կիսվել է SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցով

22:52 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցով՝ գրելով, որ պատասխանել է «Շանթ»-ի հարցերին։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

22:27 13.06.2019

Հունիսի 13-ին` ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Երբ զոքանչը նաև «ընկեր» է

22:07 13.06.2019

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ […]

̰
Մատենադարանի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել․ կա տուժած

22:03 13.06.2019

Հունիսի 13-ին՝ ժամը 14:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ […]

̰
Տիգրան Ավինյանը ջրային ոլորտի վարկային ծրագրերի արդյունավետության թեմայով խորհրդակցություն է անցկացրել

21:53 13.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային […]

̰
Կառավարությունում քննարկվել են ներդրումների խթանման հետ կապված հարցեր

21:41 13.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին խորհրդակցություն է անցկացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ:

̰
Հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա. Արցախի պետնախարարն ընդունել է Հայկ Մարությանին

21:38 13.06.2019

Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: […]

̰
Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանն ամուսնացել է

21:21 13.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն ամուսնացել է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նորապսակներին։

̰
Սարսափելի դեպք Երևանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել

21:18 13.06.2019

Երևանում սարսափելի դեպք է տեղի ունեցել:  Վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարևանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա և անմիջապես տեղեկացրել է իրավապահներին: «Sputnik Արմենիան»-ի  հաղորդմամբ՝ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող: Ըստ […]

̰
Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

21:07 13.06.2019

ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին` ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 […]

̰ ̰
Նոր բացահայտումներ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում

20:45 13.06.2019

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոր չարաշահումների բացահայտման մասին.«-Անհիմն դուրս գրված վառելիք անսարք մեքենայի վրա, պատճառված վնասը՝ շուրջ 3.000.000 դրամ -Նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձից դրական շեղումով ընդունված աշխատակից -Գնումների գործըթնացը չի կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով»։ Մնացականյանը գրառման մեկնաբանություններում նշել է, որ ներկայացվածի մեղավորը նախկին տնօրենն է:

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

20:24 13.06.2019

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

̰
Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

11:28 13.06.2019

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին հայտնում են ՀԿԵ ՓԲԸ-ից: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին: Հակառակ […]

̰
Լոռու մարզում հայրը հայտնաբերել է վթարված մեքենան, որի կողքին՝ 34-ամյա որդու դին

11:15 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

10:40 13.06.2019

Հունիսի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Զորավան և Արմավիրի մարզի Դաշտ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա, 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Շուշիում 13-ամյա երեխան ընկել է բարձրահարկ շենքից. նրա վիճակը ծանր է

10:38 13.06.2019

Հունիսի 12-ին` ժամը 20:05-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված  հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն: «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ […]

̰
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

10:12 13.06.2019

Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:  Այցի շրջանակում տեղի կունենա նաև […]

̰
BACK_TO_TOP