21:01 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, առաջին տասնյակում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը։
20:24 16.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը Երևանի այգիներից մեկում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Խաչատրյանը և կից տեսանյութ հրապարակել։ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը Опубликовано Artur Khachatryan Воскресенье, 16 июня 2019 г.
20:10 16.06.2019
Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռ.Ղ.-ն իր վարած «ԳԱԶ-33021»-ը մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ: Ըստ նախնական […]
19:57 16.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հոլովակ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես ձեզ երաշխավորում եմ, որ առողջ ապրելակերպ վարելով, մենք կունենանք ոչ միայն առողջ հասարակություն, այլև ամուր տնտեսությամբ պետություն»:
19:33 16.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Նադեժդա Դավթյանի հարազատներին, թատրոնի անձնակազմին և նրա արվեստի երկրպագուներին:
18:50 16.06.2019
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Հաշվարկին սպասելիս»: Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը: Առաջադրված է 51 թեկնածու, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։
18:34 16.06.2019
Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Ինչպես փոխանցում է Ինչպես «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք […]
18:20 16.06.2019
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ պայմաններում (ըստ բնակիչների հայտարարության՝ ծառի փտելու հետևանքով) Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը պոկվել և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի է դարձրել: Մի քանի բնակիչներ ասել են. «Չգիտենք՝ ինչ պայմաններում, երևի փտած լինելու պատճառով, հսկայական ծառը […]
18:02 16.06.2019
Հալիձոր գյուղի հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից: Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: ԱԻՆ-ից հորդորում են, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:45 16.06.2019
Հունիսի 16-ին լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու: Բնակիչներն ասել են, որ […]
12:12 16.06.2019
Հունիսի 14-ին Երևանում վրաերթի դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ա․Զ․-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Ա․Ս․-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
11:41 16.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսին Սոչիում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը։ «Այս տարվա օգոստոսին Սոչիում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում երեք երկրների՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև»,- ասել է նա Իրանում անցկացվող «Իրանը և Հյուսիսային Կովկասը․ […]
11:11 16.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 48-ամյա Գոռ Մ.-ն և հայտնել, որ այս տարվա մարտ-ապրիլին Երևանում գործող հայտնի վարժարաններից մեկում վարժարանի ուսուցիչ Ս. Գ.-ն իր 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքային ոստիկանության քրեական […]
10:32 16.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 16-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 16-20-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև […]
10:07 16.06.2019
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը։ Փակ քվեարկությամբ կուսակցության վարչության նոր կազմ է ընտրվելու: 51 թեկնածու է առաջադրված, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։ Նախատեսված են նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն, փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում: Ելույթ կունենան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ […]
10:01 16.06.2019
Կանադայում 20-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ համբուրվել է իր սիրեցյալի հետ։ Այդ մասին հայտնում է Journal De Quebec-ը։ Աղջիկը սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել գետնանուշից։ Հանդիպելուց առաջ երիտասարդը գետնանուշի յուղով սենդվիչ է կերել։ Համբուրվելուց հետո աղջկա շնչառությունը դժվարացել է։ Տղան շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
09:46 16.06.2019
Հունիսի 15-16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Զորավան և Տավուշի մարզի Սևքար գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա, 1 իժ , 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ […]
23:37 15.06.2019
Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի […]
23:30 15.06.2019
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից հրաժարվում է։ «Խորհուրդ կտամ ոմանց, որոնք այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու […]
23:17 15.06.2019
Վիրահայոց թեմի առաջնորդը հրաժեշտի ուղերձ է հղել․ «Վիրահայոց թեմի սիրելի հոգևոր սպասավորներ և հավատացյալներ, 2002 թվականի սեպտեմբեր ամսից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, նշանակվեցի Վիրահայոց թեմի առաջնորդ: Թե ինչպիսի վիճակում էր Վիրահայոց թեմն այդ շրջանում, քաջածանոթ է ամենքիդ: Աստծու ողորմածությամբ անցնող 17 տարիների ընթացքում, հոգևոր սպասավորների, թեմի պաշտոնեության ու հավատացյալների մասնակցությամբ և […]
23:05 15.06.2019
Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Ն. Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա […]
22:54 15.06.2019
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռևս 1994 թվականից։ Կնոջը ծեծի ենթարկելով, ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։ Նշենք, որ […]
22:06 15.06.2019
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին: […]
21:54 15.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]
21:37 15.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է՝ «Ամառ»։
21:24 15.06.2019
Հունիսի 15-ին՝ ժամը 18:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:11 15.06.2019
«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ գրված է, որ ժամեր առաջ Գորիսի ոստիկանություն բերման ենթարկված «Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել։ «2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն […]
20:59 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով․ «Այդ էջը, որտեղ լուսանկարը հրապարակվել է, իմը չէ: Իմ միակ ֆեյսբուքյան էջը սա է, իսկ այստեղ Արփիի այդ նկարը ես հրապարակել եմ ամիսներ առաջ»: Մեկ այլ գրառմամբ էլ հայտնել է․ «Սա իմ էջը չէ !!!»։
20:30 15.06.2019
Հունիսի 15-ին` ժամը 1-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ: Մտնելով փաբ` ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց: Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ […]
10:59 15.06.2019
Հունիսի 14-ին՝ ժամը 05:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]