09:49 13.06.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess մրցաշարի 7-րդ տուրում մրցել է Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսել են միավորը նաև «արմագեդոնում»: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 9 միավորով երկրորդն է: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
09:38 13.06.2019
Այսօր՝ ժամը 09:00-ից ԱԺ-ում մեկնարկել է փակ հանդիպումը Պաշտպանության նախարարության հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարել էր. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա Պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և […]
09:25 13.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին): Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ […]
09:14 13.06.2019
Հունիսի 13-ին` ժամը 06:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Շ., ծնված 1994 թ.) Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է […]
09:00 13.06.2019
Լոս Անջելեսի մերձակայքում արջը կծել է տղամարդուն, որը փորձել է փրկել իր շանը։ Այս մասին հայտնում է KTLA-ն։ Պարզվել է, որը արջի քոթոթը հայտնվել է տղամարդու բակում, շունն ընկել է քոթոթի հետևից, որից հետո մայր արջը հարձակվել է շան վրա։ Օգնության հասած շան տերը կռվի է բռնվել մայր արջի հետ։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արջը վնասել է […]
08:51 13.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքների սեփական տները, Նորք-Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 95/6, 103/1 սեփական տները, Նորք թաղ. 7, 13 փողոցների սեփական տները և Նորքի 17 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, […]
08:15 13.06.2019
Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն […]
23:49 12.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 13-16-ը` հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ […]
23:25 12.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է РИА Новости -ն։ Պուտինի հետ հանդիպման մտադրության մասին Թրամփը հայտնել էր մայիսին: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր РИА Новости-ին, որ Թրամփը դեռ չի ծանուցել Ռուսաստանի ղեկավարի հետ լիաֆորմատ երկկողմ հանդիպման պատրաստակամության մասին: […]
23:00 12.06.2019
Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է […]
22:43 12.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան […]
22:37 12.06.2019
2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականի մայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե համաներմամբ […]
22:15 12.06.2019
Հունիսի 12-ին՝ ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ո.Ո., ծնված 1986 թ.) դուրս […]
22:08 12.06.2019
Վերջին 10 օրվա ընթացքում Հնդկաստանում 53 երեխա է մահացել լիչի անունով մրգի մեջ հայտնաբերված թունավոր նյութից: Այդ նյութը, ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, գլխուղեղի մահացու հիվանդության պատճառ է դարձել: Դրա հետևանքով մարդկանց օրգանիզմում գլյուկոզայի կտրուկ նվազում է գրանցվել: Մահվան այդ դեպքերը գրանցվել են Բիհար նահանգում, որը հայտնի է լիչիի մշակմամբ:
21:49 12.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է […]
21:40 12.06.2019
ՀՀ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը և Արմեն Դարբինյանը պատասխանել են SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես են գնահատում գործող կառավարության գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 12.06.2019
Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վարուժան Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կարեն Իսպիրյանի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Opel-ը […]
21:24 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին չկալանավորելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, այս մասին այսօր Վահագն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն […]
21:19 12.06.2019
Այսօր՝ հունիսի 12-ին՝ ժամը 13։45-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քեռու 67 հասցեում գործող հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է եղել, կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին դիտողություն է արել մեքենան հյուրանոցի բակում վարելու համար, ինչից […]
21:03 12.06.2019
Հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Հ.-ի (ծնված […]
11:17 12.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական […]
11:02 12.06.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։ Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ […]
10:57 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների […]
10:53 12.06.2019
Մարզադաշտում հավաքվածները նկարահանել են այն սարսափելի պահը, երբ Մադրիդում ելույթի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է ցլամարտիկի վրա։ Ռոման Կալյադոն ընկել է, որից հետո կենդանին պոզերով հարձակվել է նրա վրա։ Դրա հետևանքով տղամարդը խոր վերք է ստացել, որը վնասել է նրա զարկերակը։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, հաղորդում է Daily Mail-ը։ Տուժածին օգնության են […]
10:51 12.06.2019
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից իր կնոջ և վերջինիս եղբոր սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1955 թվականին ծնված տղամարդն […]
10:45 12.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թափուր տեղի համար իրենց կողմից թեկնածու չառաջադրելուն: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու […]
10:33 12.06.2019
Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես […]
10:29 12.06.2019
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Այս մասին «ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ […]
10:18 12.06.2019
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»,- ասել է Տոկաևը այսօր՝ հունիսի 12-ին, մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: […]
10:10 12.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վարդանյանց փ. 109 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, […]