21:43 10.05.2019
Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ մայիսի 10-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Խորհրդաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։
Իր խոսքում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու այդ իրադարձությանը, ինչպես նաև ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդպիսով՝ պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ նշված համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:
Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Իր խոսքում ԱԳՆ ղեկավարը նաև առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար։
16:56 17.07.2025
Իջևանի համայնքային ոստիկանները «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևան համայնքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։ Իջևանի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 73 փամփուշտ։ «Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:48 17.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,-ասվում է որոշման մեջ։ ...
16:44 17.07.2025
Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգումԿառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում: Ըստ հիմնավորման՝ պարգևավճարի իրավունքի իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագել են որոշ խնդիրներ, որոնք նպատակահարմար է լուծել։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն […] ...
16:38 17.07.2025
Արդյո՞ք «Ռեալ Սոսյեդադը» պլանավորում է գալիք մրցաշրջանում վարձակալության ուղարկել Արսեն Զախարյանին«Նա 100 տոկոսով «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ է»,- ՌԻԱ Նովոստի-ի՝ արդյոք «Ռեալ Սոսյեդադը» պլանավորո՞ւմ է գալիք մրցաշրջանում վարձակալության ուղարկել Արսեն Զախարյանին հարցին պատասխանել են բասկյան ակումբից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արսեն Զախարյանը ստամոքսաաղիքաբորբ ունի, ինչի հետևանքով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մի քանի մարզում: «Մկանային ցավերն անցյալում են, բայց նախորդ շաբաթ Արսենը վարակվել էր […] ...
16:32 17.07.2025
Ալեն Սիմոնյանը Ջոն Գալագերի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ: Դեսպան Գալագերը, իր հերթին, […] ...
16:28 17.07.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՀուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային […] ...