00:10 25.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 4-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-28-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 24-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է […]
23:59 24.04.2019
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, արարողությանը մասնակցել են Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան […]
23:34 24.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած հռչակագրի համաձայն՝ Ֆրանսիայում այս տարի առաջին անգամ նշվում է «Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օրը»։ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ելույթի ժամանակ նշել է․ «Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իրեն ու իր արժեքներին։ Սա չի եղել ճնշումների ներքո։ Այն, ինչ մենք փնտրում ենք, պատմության ճշմարտությունն է […]
23:19 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «60 минут» ծրագրի շրջանակներում «Россия 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավար Օլգա Սկաբաևայի հարցերին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։ «Սա շատ կարևոր օր է ամբողջ հայության համար։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շատ կարևոր քայլ է երկրում նմանօրինակ ոճրագործությունները կանխելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նաև հիշեցրել […]
23:00 24.04.2019
«Ճիշտ է, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան անփոփոխ մոտեցումս ներկայացրել եմ, սակայն մի անգամ էլ ասեմ. Ցեղասպանություն իրականացնողների և նրանց արածը ժխտող Թուրքիայի իշխանությանը մեր գլխավոր պատասխանը պետք է լինի հզոր բանակով և զարգացած տնտեսությամբ ուժեղ պետություն ստեղծելը, բազմանալն ու ժողովրդագրական նշանակալի աճ ապահովելը, կրթության ու գիտության ոլորտում նոր նվաճումներ ապահովելը, իբրև օրինակելի և […]
21:17 24.04.2019
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 5000 դրամանոց նոր թղթադրամին։ «ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով […]
21:02 24.04.2019
Այսօր հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև հանրապետության մարզերում: Տարբեր բնակավայրերում ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողների մոտ հարգանքի տուրք են մատուցել հազարավոր քաղաքացիներ: Մանրամասները՝ տեսանյութում։
00:36 24.04.2019
Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին։ Վարչապետը խոսել է մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի, Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին: Անդրադառնալով իր և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․ «Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների […]
23:17 23.04.2019
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Sydney Morning Herald-ը հայտնում է, որ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում […]
23:01 23.04.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի պատճառով ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 08:00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Փարփեցի, Գ. Լուսավորիչ, Պռոշյան, Թումանյան, Արագածի, Ալիշան, Ալազան, Չուխաջյան, Խորենացի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
21:11 23.04.2019
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում է բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Իսկ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ […]
21:06 23.04.2019
Հարցին՝ Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն […]
20:28 23.04.2019
ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին […]
20:14 23.04.2019
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» […]
10:37 23.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հաշվառվելու ընթացակարգի վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է նաև գործարարության ոլորտում իրավունքների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հնարավորության մասին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում:
10:27 23.04.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո […]
01:10 23.04.2019
Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին 73․2 % ձայներով դարձել է Ուկրաինայի նախագահ: Գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին ձայն է տվել ընտրողների 24․46 %-ը։ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում` բացի Լվովից, որտեղ Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների 64%-ը, Զելենսկուն՝ 33%-ը։ Ընտրությունների ընդհանուր արդյունքը Ուկրաինայի պատմության մեջ աննախադեպ է համարվում. դեռևս ոչ մի նախագահ այսպիսի վստահության […]
00:46 23.04.2019
«Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլին, Արարատին, Սասունին ձերբակալեցին։ Սանասարյանին ու Արմենին ձերբակալել էին նախորդ օրերին։ Մինչև հասա Հանարապետության հրապարակ՝ բռնել էին նաև Ավինյանին։ Արայիկին էլ հաջողվել էր վերջին պահին չբռնվել ու թաքնվել։ Էդպես ունեցա երբևէ առաջին հրապարակային ելույթս։ Ելույթումս ասացի, որ բանտերը չեն բավարարելու բոլորիս տեղավորելու համար, և որ անհնար է բռնել բոլոր ղեկավարներին, որովհետև […]
00:28 23.04.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ, 70-ամյա Անատոլի Ավալյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ZՏ 699 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի […]
23:40 22.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարկ է նշել, որ քաղաքապետարանը շրջիկ մեքենաների անվտանգության նորմերի պահպանման, ջրահեռացման, էլեկտրաէներգիայի սնուցման լարանցումների օրինականությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունն […]
23:14 22.04.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 14։00-ն, դադարեցվելու է Վանաձոր քաղաքի Տերյան, Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի, Զորյան փողոցի 37-ից 77 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
22:58 22.04.2019
Ուկրաինական «НАШ/МАКСИ-ТВ» հեռուստատեսության ուղիղ եթերում հաղորդավարը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուկրաիներենով է շնորհավորել Վլադիմիր Զելենսկուն, որից հետո ներկաները սկսել են ծափահարել։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընտրություններում հաղթանակի առթիվ։
22:17 22.04.2019
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ, Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների […]
21:28 22.04.2019
«Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստրասբուրգում էինք: Ես և Արփինե Հովհաննիսյանը մտանք Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքերին տվեցինք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականություն ու թուրքական պատվիրակության բոլոր անդամների համար կրծքանշան-անմոռուկներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը լուռ վերցրեց գրականությունն ու անմոռուկներով կրծքանշանները: Հետո մտանք ադրբեջանական պատվիրակության սենյակ ու նույն փաթեթը թողեցինք ազերիների համար: Ի տարբերություն թուրքական պատվիրակության՝ ադրբեջանցիները որոշակի դիմադրություն ցույց […]
10:16 22.04.2019
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Ապրիլի 16-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային […]
10:11 22.04.2019
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. «Խորը ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։ Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` […]
09:59 22.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]
09:36 22.04.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-16։00-ն դադարեցվելու է Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների և Սարալանջ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
23:44 21.04.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացիները ճիշտ ընտրություն են կատարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, և հույս է հայտնել, որ Ուկրաինայում այսուհետ կյանքը կփոխվի դեպի լավը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։ Սաակաշվիլին ողջունել է այն, որ Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը, սակայն, նրա խոսքերով՝ սկզբունքորեն կարևոր է Պորոշենկոյին […]