20:27 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։ Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր […]
10:32 26.04.2019
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 25-ին գյուղատնտեսության նախարարությունում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Կաթի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, որը մանրամասն ներկայացրել է հանրապետությունում արտադրվող կաթի ծավալների, դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների, ինչպես նաև մթերման և սպառման վերաբերյալ […]
10:18 26.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է […]
10:11 26.04.2019
«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա […]
09:51 26.04.2019
2019 թվականի ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ: Մասնավորապես՝ Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ Ռ-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, […]
01:00 26.04.2019
Հայտնի է, թե Շրի Լանկայում պայթյունների հետևանքով իրականում որքան մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Sky News–ը։ Ինչպես նշվում է, ահաբեկչությունների հետևանքով Շրի Լանկայում զոհվել է ոչ թե 359, այլ 253 մարդ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Շրի Լանկայում ապրիլի 21-ին Սուրբ Զատկի պատարագի ժամանակ երկրի մայրաքաղաք Կոլոմբոյում և դրա մատույցներում 8 պայթյուն […]
00:54 26.04.2019
«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը: Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ […]
00:10 26.04.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի առթիվ թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ համայնքին։ «Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել Արգենտինայի մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթը»,- գրել է նա։ En el Día de Acción por […]
23:47 25.04.2019
«Հանդիպում Գորբաչովի հետ» կինոնկարի ռեժիսոր Անդրե Սինգերը հայտնել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային չի կարողացել գալ, քանի որ հոսպիտալացվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշվում է, Գորբաչովը Մոսկովյան միջազգաին կինոփառատոնին պետք է ներկայացներ իր մասին պատմող ֆիլմը, որի ռեժիսորներն են Վերներ Հերցոգը և Անդրե Սինգերը։ «Գորբաչովն ուզում […]
23:29 25.04.2019
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ քննարկվել են առաջիկա համագումարին վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ համագումարը տեղի կունենա հունիսի կեսին: Օրվա հետ կապված վերջնական որոշում դեռ չի եղել: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, կայացվել են մի շարք որոշումներ, քննարկվել է […]
23:10 25.04.2019
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար ՀՊՏՀ դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ […]
22:59 25.04.2019
EcoNews.am-ը գրում է․ «Մասնավոր կենդանաբանական այգի ստեղծելու մտադրության մասին վերջերս հայտարարել է նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ (2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ) տնօրեն Արթուր Խաչատրյանը: Հետաքրքրված լինելով նշված հայտարարությամբ այցելեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Արթուր Խաչատրյանին պատկանող […]
22:45 25.04.2019
Ապրիլի 24-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել […]
22:22 25.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում։ Դավիթ Տոնոյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և անձամբ պաշտպանության նախարարին` բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին, արդեն ավանդական դարձած՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերի համար: Միջազգային […]
22:01 25.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի բանակցությունների ավարտին Վլադիվոստոկում բարձրաստիճան հյուրի պատվին հանդիսավոր ընդունելություն է կայացել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ընդունելության ժամանակ մի քանի երաժշտական ստեղծագործություն է հնչել, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»։ Երկու երկրների առաջնորդների և հյուսկորեական պատվիրակության անդամների համար հնչել են նաև ռուսական դասական կոմպոզիցիաներ, ինչպես […]
21:33 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը:
21:10 25.04.2019
Ապրիլի 25-ին` ժամը 14:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2107» […]
20:15 25.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ […]
10:55 25.04.2019
Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում: 2005 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ, ինչը երաշխիք է վարակիչ հիվանդություններից զերծ մնալու: Այս տարի […]
10:26 25.04.2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող […]
10:20 25.04.2019
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ, որտեղ հավաքված ավելի քան 100 հայեր և իսպանացիներ ծաղիկներ են խոնարհել և խնկարկել Եղեռնի զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Խայմե Բրոնչուդի գլխավորությամբ, «Կոնտիգո» կուսակցության և մի շարք կազմակերպությունների անդամներ։ Միջոցառումը սկսվել […]
10:04 25.04.2019
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու հարցին։ «Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։ Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է […]
09:58 25.04.2019
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես […]
09:52 25.04.2019
Ապրիլի 25-ին` ժամը 00:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Պ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ […]
01:05 25.04.2019
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության դեռևս 31-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Վուլվերհեմփթոն» և «Արսենալ» ակումբները: Առաջին խաղակեսի մեկնարկում «Վուլվերհեմփթոն»-ին հաջողվեց 3 գնդակ ուղարկել «զինագործների» դարպասը: 28-րդ րոպեին գոլ խփեց Նևեսը, 37-րդ րոպեին՝ Դոհերթին, իսկ 45+2 րոպեին՝ Ժոտան։ Երկրորդ խաղակեսում՝ 80-րդ րոպեին Սոկրատիսը անկյունայինից գլխի հարվածով գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 3:1: «Արսենալը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» 3:1 հաշվով: Հայաստան ֆուտբոլի […]
00:59 25.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, այդ տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ […]
00:55 25.04.2019
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, Մոսկվայում ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» հանրահավաքին, հայտարարել է, որ հայ ժողովուրը սարսափելի ոճրագործության զոհ է դարձել։ «Այսօր ամենուր խնդրում են պաշտպանել մարդու իրավունքները, բայց հայերին թույլ չեն տալիս վերադառնալ հայրենիք, չեն վերադարձնում Արարատ լեռը, որը սուրբ է հայ ժողովրդի համար։ […]
00:48 25.04.2019
Արդարարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու հարցին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։ Սա որևէ փոքրամասնության […]
00:40 25.04.2019
Ապրիլի 24-ին` ժամը 19:32-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) […]