23:31 21.04.2019
Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 1,01 տոկոսը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է։ Զելենսկին հավաքել է 69․26% ձայն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 28․33% ձայն։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել նախագահին։ Իր հերթին, Զելենսկին խոստացել է ուկրաինացիներին հուսախաբ չանել։
23:15 21.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին՝ կոչ անելով հավատալ այն բանին, որ «ամեն ինչ հնարավոր է»։ «Նայե՛ք մեզ»,- հայտարարել է նա Exit poll-երի արդյունքներից հետո ելույթի ժամանակ։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուի օգտին, և խոստացել է, որ հուսախաբ չի անի նրանց։ […]
23:03 21.04.2019
Վիտեբսկից 5-ամյա երեխան հաղթել է «Ծիծաղեցրու կատակերգուին. երեխաներ» մրցույթում՝ երգելով Վլադիմիր Զելենսկու մասին երգը, փոխանցում է РИА Новости-ն։ Երեխան ելույթ ունենալիս ներկայացրել է ծղրիդի մասին հայտնի երգի իր տարբերակը՝ փոխելով վերջաբանը։ «Պատկերացրե՛ք, պատկերացրե՛ք՝ Զելենսկին նախագահ է»,- երգել է նա։
22:46 21.04.2019
Շրի Լանկայում Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել, հաղորդում է News 1st հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։ Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Գիհանա Սենեվիրատնեի խոսքերով՝ պայթուցիկ սարքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել, որ օդանավակայից քիչ հեռու կասկածելի իր կա։ Ռազմաօդային ուժերի աշխատակիցները վնասազերծել են ռումբը՝ վերահսկվող […]
22:15 21.04.2019
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Տանն էլ քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից պրծում չկա»։
23:59 20.04.2019
Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի Ս. Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի […]
23:49 20.04.2019
Քրիստոս հարյավ ի մեռելոց․ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուսի հրաշափառ Հարության տոնը: Այլ կերպ այս տոնը Սուրբ Զատիկ են անվանում, որը նշանակում է` զատում, բաժանում մեղքերից, վերադարձ առ Աստված: Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում տոնի առիթով պատարագ է մատուցվել: Քրիստոսի լույսը, ճրագը մարդիկ սկսել են տանել դեռ պատարագը չսկսված: Պատարագի ավարտին […]
23:10 20.04.2019
Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի […]
22:28 20.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-25-ը հնարավոր է անձրև և […]
21:59 20.04.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի […]
21:27 20.04.2019
Ծագումով հայ, պատանի ջութակահարուհի Մարիա Թերզյան-Հագբան Իսպանիայում դարձել է միջազգային մրցույթի երկրորդ կարգի դափնեկիր։ Մարիա Թերզյանի խոսքերով՝ մրցույթին մեծ մրցակցություն կար։ «Ելույթից մի քանի օր առաջ չէր կարողանում նվագել, հոգեբանական խնդիր էր։ Մրցույթի օրը մեզ դահլիճից դուրս հանեց, որպեսզի չնյարդայնանա։ Բայց ժյուրիի անդամների խոսքերով՝ բարձր մակարդակի ելույթ է ունեցել»,- պատմել է Մարիա Թերզյանի հայրը՝ Աբխազիայի […]
20:42 20.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:
20:15 20.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Զատկի տոնի առթիվ․ «Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին: Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում: Որպես […]
10:28 20.04.2019
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։ Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․ «Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ […]
10:00 20.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Դիլիջանի, Անիի, Լոռիի, Ստեփանավանի, Ճամբարակի, Հրազդանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]
09:33 20.04.2019
Բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնալուծվել է։ Նա ամուսնացած էր ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկիի հետ։ Հայտնում է US Weekly-ն՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին։ Նշվում է, որ նախկին ամուսինները մտադիր են միասին դաստիարակել իրենց որդուն։ Նրանք, ինչպես և նախկինում, խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը։ 30-ամյա երգչուհու և 45-ամյա Կոնեկիի կապի մասին հայտնի էր դարձել 2012-ի հունվարին։ 6 […]
09:17 20.04.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ […]
09:01 20.04.2019
Ապրիլի 20-ին` ժամը 01:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի […]
08:46 20.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ու Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:
01:16 20.04.2019
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեր՝ կապված իմ անձի հետ․ Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է՝ երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։ Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է՝ անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում […]
23:58 19.04.2019
Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։ Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է […]
23:28 19.04.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հյուրընկալվել է Ուկրաինայի Հանրային հեռուստատեսությունում։ Հաղորդավարուհին հայտնել է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել ստուդիայում հնարավոր ահաբեկչության մասին։ «Մեզ հայտնեցին, որ ստուդիայում կա մեկը, ով կարող է ահաբեկչություն իրականացնել։ Ինձ խնդրում են այդ մասին եթերում ասել և ես հայտնում եմ, որպեսզի ով ցանկանում է լքի դահլիճը։ Դա կարող է լինել նախագահի դեմ […]
21:56 19.04.2019
Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում այսօր ի վերջո կայացավ նախագահի երկու թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Թեև թեկնածուների համար ի սկզբանե տարբեր հարթակներ էին պատրաստվել, բայց ի վերջո բանավեճը տեղի է ունեցել նույն բեմի վրա և հեռարձակվել է 20 ալիքով: Ուկրաինայի նախագահի թեկնածուների, այսպես ասած, Օլիմպիական բանավեճը, որպես այդպիսին ի սկզբանե մեծ քննարկումների տեղիք տվեց: […]
21:16 19.04.2019
Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում: Համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղավ մի շարք գրադարաններում: «Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակում գտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, […]
20:52 19.04.2019
Կիևի մարզադաշտում բանավեճի ժամանակ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցեր ուղղելիս անցավ ռուսերենին։ «Այդ ինչպես ստացվեց, որ Ուկրաինան ամենաաղքատ երկիրն է ամենահարուստ նախագահի պարագայում»,- ռուսերենով հարցրել է Զելենսկին Պորոշենկոյին։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս […]
20:32 19.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ասել է որ ինքը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի սխալների արդյունքն է։ «Պյո՛տր Ալեքսեևիչ (Պորոշենկո-խմբ․), ես Ձեր սխալների և խոստումների արդյունքն եմ»,- ասել է Զելենսկին Կիևի մարզադաշտում բանավեճի ժամանակ։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս […]
20:20 19.04.2019
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), որպես պաշտոնական փաստաթուղթ, ապրիլի 18-ին տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության […]
20:11 19.04.2019
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 19-ը կարևոր օր է. այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, Ուկրաինայի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) մեկնարկել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու բանավեճը։ «Настоящее Время»-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը: Լրատվամիջոցներն այս բանավեճն «աննախադեպ» են որակում. երկու քաղաքական գործիչները մարզադաշտում դեռևս չեն բանավիճել:
10:01 19.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 56-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. ապրիլի 17-ին՝ ժամը 21:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1962 թվականին: Փաստի […]