TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Այսօր ու վաղը դարձյալ ձյուն կտեղա

09:48 19.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում ձյուն կտեղա։ «Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի […]

̰
Հրաժարական է տվել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը

00:11 19.04.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիային պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ինչպես հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն, տեղեկատվությունը քիչ առաջ տեղադրվել է կառավարության կայքէջում: Կառավարության էջում հրապարակվել է նաև երկրորդ հրամանագիրը, որի համաձայն՝ էկոնոմիկայի նախարար է նշանակվում Նաթիա Թուրնավան, որը մինչ այժմ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Գիորգի Քոբուլիան էկոնոմիկայի նախարար էր նշանակվել […]

̰
Դոնալդ Թրամփ կրտսերը 2016-ի նախընտրական արշավի ընթացքում շփվել է WikiLeaks-ի հետ

00:02 19.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ կապ է ունեցել WikiLeaks-ի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնի է դարձել Ռոբերտ Մյուլլերի զեկույցից, որից հատվածներ է հրապարակում ТАСС-ը։ Ինչպես նշվում է, կապն իրականացվել է էլեկտրոնային միջոցներով։ «Դոնալդ Թրամփ կրտսերը 2016-ի նախընտրական արշավի ընթացքում կապի էլեկտրոնային միջոցներով ուղղակիորեն շփվել է WikiLeaks-ի հետ»,- նշված է […]

̰
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ Ոտնլվայի արարողությունը Երևանում

23:35 18.04.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում Ավագ հինգշաբթի՝ ապրիլի 18-ին կատարվել է Ոտնլվայի արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ […]

̰
Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար

22:55 18.04.2019

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով […]

̰
Ինչ հանգամանքներում են հղիացել երեք անչափահասները․ պարզաբանում Ոստիկանությունից

22:15 18.04.2019

«Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ: Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են […]

̰
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը

22:12 18.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, […]

̰
«Русские Автобусы-Группа ГАЗ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

22:01 18.04.2019

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Русские Автобусы – Группа ГАЗ» ընկերությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՍՊԸ-ի արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին

21:36 18.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տասնյակ գերմանացի զբոսաշրջիկների մահվան առնչությամբ ցավակցկական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային: Հանրապետության նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել նախագահներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ […]

̰
ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ

21:16 18.04.2019

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առանձին […]

̰
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

20:51 18.04.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերն առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ […]

̰
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը

20:42 18.04.2019

Ապրիլի 18-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։ Ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը Խմբի անունից Ֆրանսիայի պատվիրակությանը հայտնեց այն հսկայական տխրության մասին, որը համակել է բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով և Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն արտահայտեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին։ […]

̰
Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

20:15 18.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ): Վարչապետը ողջունել է […]

̰
«Սանիթեք»-ը` որպես օտարերկրյա ներդրող, կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ. «Սանիթեք»-ի հայտարարությունը

10:04 18.04.2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել` կապված աղբահանության խնդիրների վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությունների հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և […]

̰
Պորտուգալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կա առնվազն 28 զոհ

00:18 18.04.2019

Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 28 հոգի։ Այս մասին հաղորդում է Lusa գործակալությունը։ Diário de Notícias թերթի տվյալներով՝ զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա, որոնք բոլորն էլ զբոսաշրջիկներ են Գերմանիայից: Ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը պորտուգալացիներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել: […]

̰
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով. Բակո Սահակյան

22:43 17.04.2019

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային․ Էդուարդ Աղաջանյան

22:19 17.04.2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը: «Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ […]

̰
Ամստերդամում կայացել է «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը

21:21 17.04.2019

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Արդեն չորրորդ […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 2 Opel-ները բախման հետևանքով հայտնվել են ձորակում, կան տուժածներ

11:51 17.04.2019

Այսօր հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 34 GA 936 համարանիշի, Jeep մակնիշի 71 AՏ 171 համարանիշի, Opel Combo մակնիշի 35 XG 339 համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի տեղեկություններով վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Բախման […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն

11:31 17.04.2019

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի: Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել […]

̰
Հայաստանում ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր

11:17 17.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր  կտակարաններում համարվում է 5 տաղավար […]

̰
Ապրիլի 16-17-ը բացահայտվել է հանցագործության 44 դեպք

10:59 17.04.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, անձնական ունեցվածքի գողության 8, ծեծի 3, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, […]

̰
Տուն-ինտերնատում խնամվող քաղաքացուն Պաշտպանի աջակցությամբ կատարել են սրտի անվճար ստենտավորում

10:48 17.04.2019

Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի առողջությանը վտանգ սպառնացող խնդիր․ անհրաժեշտ է սրտի կորոնար անոթների հրատապ ստենտավորում: Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում քաղաքացին կարողացել է անվճար ստենտավորվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

10:44 17.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: «Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

10:38 17.04.2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։ «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Ժան-Իվ Լը Դրիանին է փոխանցել Մակրոնին ուղղված Փաշինյանի նամակը

10:15 17.04.2019

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:07 17.04.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
«Գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի»․ Դավիթ Սանասարյան

09:43 17.04.2019

«Մտա ֆեյսբուք, պարզվեց՝ որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես […]

̰
Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին

09:28 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման թեմային: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով: Բացի այս՝ […]

̰
Ի՞նչ պատմություններ և իրադարձություններ են կապված Փարիզի Աստվածամոր տաճարի հետ

01:05 17.04.2019

Ի՞նչ արժեք է ներկայացնում Փարիզի Աստվածամոր տաճարը: Ի՞նչ պատմություններ և իրադարձություններ են կապված քրիստոնեական այդ կառույցի հետ: Notre-Dame de Paris կամ որ նույնն է` Փարիզի Աստվածամոր տաճար: Այս անունն ուղղակի ամրապնդվեց ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային գրական մտքի պատմության մեջ, երբ ֆրանսիական գրականության հսկաներից մեկը՝ Վիկտոր Հյուգոն, 1831-ին հրատարակեց իր համանուն վեպը: Աշխարհը ճանաչեց, ֆրանսիական […]

̰
BACK_TO_TOP