«Ֆավորիտները ոչ միշտ են հաղթում»․ Արմեն Գյուլբուդաղյանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+28.09 oC

«Ֆավորիտները ոչ միշտ են հաղթում»․ Արմեն Գյուլբուդաղյանց

09:31 23.03.2019

Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։

 

– Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել  վաղվա  հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը:

– Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել:

– Ընդհանուր տպավորությունն այն է, որ Բոսնիա և Հերցեգովինան ֆավորիտ է վաղվա խաղում, համաձա՞յն եք այդ մտքի հետ:

– Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան  է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել:

– Չնայած Դուք նշեցիք, որ ժամանակակից ֆուտբոլում ֆավորիտներ չկան, ես կարծում եմ, որ, այդուհանդերձ, Բոսնիա և Հերցեգովինան է  վաղվա խաղի ֆավորիտը:  Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կազմում ո՞ւմից եք ամենաշատը զգուշանում և սպասում ամենամեծ վտանգը:

– Բոլոր դիրքերում էլ ունեք ընդգծված առաջատարներ, և իմաստ էլ չունի նշել՝ Ջեկոն, Պյանիչը, բայց մենք էլ ունենք այդ մակարդակի, նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Բացի այդ, ես չասացի, որ ֆավորիտներ չեն լինում, ես ասացի, որ ֆավորիտները ոչ միշտ են հաղթում:

-Ձեր կարծիքով ի՞նչն է լինելու Ձեր հաջողության գրավականը վաղվա խաղում՝ քիչ սխալներ անե՞լը, թե՞ ունեք այլ ռազմավարություն:

– Ես հենց սկզբից ասացի, որ պետք է թիմային ֆուտբոլ խաղանք և եթե կարողանանք մեր լավագույն խաղը խաղալ, հաջողության կհասնենք:

– Վաղվա խաղի հետ կապված Ձեր սպասելիքները (հարց Սարգիս Ադամյանին):

– Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք, առանց սխալների և փորձենք արդյունքի հասնել:

– Սարգիս, ի՞նչ կասես վերջին շրջանում քո մարզավիճակի մասին:

– Մասնակցում եմ բոլոր խաղերի և գտնվում եմ լավ մարզավիճակում:

– Սարգիս, ակումբում միշտ խաղում ես որոշակի դիրքում, բայց հավաքականում, կարծես, չունես կոնկրետ դիրք: Այդուհանդերձ, ո՞ր դիրքում է քեզ ավելի հարմար խաղալ:

Ինձ համար նշանակություն չունի դիրքը, խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար է համարում:

– Պարոն Գյուլբուդաղյանց, ի՞նչ մթնոլորտ է թիմում, արդյո՞ք ունենք վնասվածքով ֆուտբոլիստներ և ի՞նչ վիճակում է Արսեն Բեգլարյանը:

– Թիմում լավ մթնոլորտ է, տղաները մեծ ցանկությամբ են մարզվում: Արսեն Բեգլարյանը, ցավոք, վերջին մարզմանը վնասվածք ստացավ և հենց այդ պատճառով չուզեցինք ռիսկի դիմել: Եթե Արսեն Բեգլարյանը հասցնի ապաքինվել մինչև մեր վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակում:

– Պարոն Գյուլբուդաղյանց, եթե Յուրա Մովսիսյանը պատրաստ չէր խաղին, ի՞նչն էր պատճառը, որ նա թիմի հետ ժամանել է Սարաևո:

– Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ, ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական:

– Կարելի՞ է ասել, որ այս շրջափուլը Ձեր կարիերայի գլխավոր փորձությունն է լինելու:

– Եթե հաշվի առնենք իմ անցած ճանապարհը, կարող եմ ասել, որ սա փորձություններից մեկն է:

– Ի՞նչ դիրքում եք դիտարկում Արմեն Մանուչարյանին և Արտակ Եդիգարյանին:

– Իմ կարծիքով, Մանուչարյանն իր լավագույն որակները կարողանում է ցուցադրել եզրերում, իսկ ինչ վերաբերում  է Արտակ Եդիգարյանին, նա այն քիչ թվով ֆուտբոլիսներից է, ով կարողանում է խաղալ ցանկացած դիրքում: Իմ կարծիքով, Արտակ Եդիգարյանի օպտիմալ դիրքը հենակետային կիսապաշտպանն է:

– Ինչպե՞ս  եք գնահատում Արաս Օզբիլիսի և Գևորգ Ղազարյանի մարզավիճակը:

Ընդհանուր առմամբ, լավ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP