TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ են գողացել

11:47 19.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ գողացած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 3-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, անհայտ անձը ՍՊ ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գործող էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից առերևույթ հափշտակել է «Չուվի» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ պատճառելով 278 900 դրամի գույքային վնաս: […]

̰
ԵՄ-ի և միջազգային ֆինանսական կառույցների համագործակցությամբ` Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներ

11:44 19.03.2019

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և  միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան՝ քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։ Նույն օրը Եվրոպական […]

̰
Հակոբ Արշակյանն ու ԱԶԲ-ի գործադիր տնօրենը քննարկել են բանկի հետ համագործակցության մի շարք տարբերակներ

11:19 19.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։ Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է […]

̰
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ

11:12 19.03.2019

Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-19-ը

10:46 19.03.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, խարդախության 4, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խուլիգանության ու սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի […]

̰
Կասկածանքով բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել

10:40 19.03.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին` ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։ […]

̰
Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում

10:28 19.03.2019

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը, ոչ-ոքի ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեվսեսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանը ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

10:16 19.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:02 19.03.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուտրեխտում տեղի ունեցած զինված հարձակման առիթով

09:51 19.03.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում․ «Ցնցված եմ Ուտրեխտում տեղի ունեցած հարձակումից: Հայաստանը բարեկամ Նիդերլանդների և նրա ժողովրդի կողքին է: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 18-ին, Ուտրեխտ […]

̰
Գլխավոր արժեքը քաղաքացին է. քաղաքապետը հանդիպել է բուժհիմնարկների տնօրեններին

09:43 19.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: «Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ […]

̰
Սևան քաղաքում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

00:49 19.03.2019

Մարտի 18-ին՝ ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և […]

̰
Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում․ ծնողների պնդմամբ՝  առողջ երեխան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

22:59 18.03.2019

Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը լուսացնում են Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 4-ին երեխան, ով եղել է աշխույժ և ժիր, թեթև մրսածություն է ունեցել, և Մասիսի տեղամասային ամբլուրատոր բժշկուհին ուղեգիր է տվել, որպեսզի երեխային ապահովության համար տեղափոխեն Արաբկիր բժշկական […]

̰
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ կա տուժած

22:50 18.03.2019

Մարտի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZC 903 համարանիշի, Toyota Camry մակնիշի 18 ԼA 888 համարանիշի և Mercedes մակնիշի 36 AN 528 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների […]

̰
Վարչապետը և տիկին Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը

22:36 18.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա: Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։  

̰
Արտանիշում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

21:42 18.03.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում մարտի 18-ին կայացել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման հանդիասավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի մյուս բնակավայրերի՝ Ջիլի, Արտանիշի, […]

̰
Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. կան տուժածներ

10:37 18.03.2019

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի  Մյասնիկյան պողոտա տանող հատվածում  շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից […]

̰
Խոշոր հրդեհ Թբիլիսիի պահեստներից մեկում

10:21 18.03.2019

Մարտի 17-ի ուշ երեկոյան Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում` «Գուդվիլ» հիպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել: Այրվել է, հավանաբար, տեխնիկայի պահեստը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 23 մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ կրակն ավելի քան 1800 քառակուսի մետր տարածք է ընդգրկել: […]

̰
Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն ճանաչվել են HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող

10:12 18.03.2019

Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն  գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում Է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Horizon 2020-ի Spreading Excellence & Widening Participation (Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում) գործողության Twinning ծրագրի նպատակն է Եվրամիության […]

̰
Հայաստանի թիմի ձյուդոիստները հաջողության չեն հասել Եկատերինբուրգում

09:57 18.03.2019

Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկանում ենք  ՀԱՕԿ-ի կայքից: 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին և լքել պայքարը: 100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը և Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են […]

̰
Նաչալովայի բժիշկը նրա մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն

00:00 18.03.2019

Նաչալովայի բժիշկը՝ Վալերի Շուրովը,  երգչուհու մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն։ Նրա խոսքերով՝ դժբախտ պատահարի խթան է հանդիսացել երգչուհու ոտքի վերքը։ «Ոտքի վերքից ինֆեկցիա է անցել, ինչի հետևանքով փտախտ է առաջացել։ Մինչև վերջին օրը մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է բժիշկը։ Շուրովը Նաչալովային սկսել է բուժել շուրջ […]

̰
Աշոտ Կարապետյանը երկրորդ տեղն է գրավել Թուրքիայում

23:48 17.03.2019

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել […]

̰
«Սև արկղերի» տվյալներով՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարները նման են

23:34 17.03.2019

Ethiopian Airlines-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարներն «ակնհայտ նման են»։ Այդ մասին հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը, հայտնում է Associated Press-ը։ ««Սև արկղերը» լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել մեզ ստանալ դրանում առկա գրեթե ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը։ Մոգեսը հայտնել է նաև, […]

̰
Երևանի տներից մեկում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել

23:16 17.03.2019

Երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի իրավապահներին խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանը և դրան կից օժանդակ շինություններում: […]

̰
Մոսկվայից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում

22:59 17.03.2019

Մոսկվայի օդանավակայանից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն։ Աղբյուրի տվյալներով՝ արտակարգ վայրէջքի պատճառն ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 106 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Տուժածներ չկան։

̰
Դիլիջանի ոլորաններն առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

22:46 17.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորաններն առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների […]

̰
Արտասովոր դեպք․ ամերիկուհին 9 րոպեում 6 երեխա է լույս աշխարհ բերել

22:30 17.03.2019

Տեխասի բնակչուհին 9 րոպեում երեք երկվորյակ է լույս աշխարհ բերել։ Այս մասին ասված է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։ Այս արտասովոր դեպքը գրավել Hindustantimes-ի ուշադրությունը։ Ինչպես հաղորդվում է, ամերիկուհին ծննդաբերել է 4:50-4:59-ի սահմաններում։ Սկզբում լույս աշխարհ են եկել 4 տղան, այնուհետև երկու աղջիկը։ Բուժհաստատությունից հայտնում են, որ վեցյակի ծնունդ հանդիպում է 4.7 մլրդ-ից 1-ի […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

22:15 17.03.2019

Մարտի 17-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

̰
Քութայիս-Բաթում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից

23:44 16.03.2019

Վրաստանի Քութայիս քաղաքի երկաթուղային կայարանում մոռացել են փոխադրել սլաքները, որի հետևանքով այսօր՝ ժամը 17:50-ին,  Բաթում ուղևորվող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Պատահարը տեղի է ունեցել կայարանից 150 մ հեռավորության վրա։ Այն բանից հետո, երբ ռելսերից դուրս է եկել շարժակազմը, որում գտնվել է մեքենավարը, գնացքը կանգնել է, որի արդյունքում հաջողվել է […]

̰
Ջրալցում. փրկարարները փակել են շենքը սնուցող ջրի փականը

23:32 16.03.2019

Մարտի 16-ին` ժամը 20:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 22 շենքի 2-րդ կամ 3-րդ հարկի բնակարաններից մեկից ջրալցվում է 1-ին հարկի բնակարանը, նշված բնակարանների բնակիչները բացակայում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են շենքը […]

̰
BACK_TO_TOP