TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Յուլյա Նաչալովայի հայրը հայտնել է երգչուհու մահվան պատճառը

23:02 16.03.2019

Յուլյա Նաչալովայի հայրը՝ պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, «Москва» գործակալությանը հայտնել է որ դստեր մահվան պատճառն աբսցեսն է (թարախակույտ)։ «Մահվան պատճառն աբսցեսն է։ Քաղաքացիական հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի ուշ կհստակեցնենք»,- ասել է Վիկտոր Նաչալովը։ Ավելի վաղ երգչուհու PR մենեջեր Աննա Իսաևան Instagram-ում հայտնել է, որ Յուլյա Նաչալովան մահացել է 38 տարեկան հասակում։    

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:45 16.03.2019

Հանրապետության տարածքում մարտի 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 3-4, 19-ի ցերեկը, 20-21-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում մարտի 17-18-ը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա […]

̰
Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում

22:31 16.03.2019

Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Telegram-ի Infocom ալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այրվող բեռնատարի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

̰
Թալանել են «Ինգո Արմենիա»-ի Վանաձորի մասնաճյուղը. գողերն իրենց հետ տարել են նաև տեսանկարահանող սարքը

22:18 16.03.2019

Երեկ՝ մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Աքուլյանը և հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչև մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

21:45 16.03.2019

Մարտի 16-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Յուլյա Նաչալովան մահացել է

21:31 16.03.2019

Երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան շաբաթ երեկոյան մահացել է, RIA novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչուհու PR տնօրեն Աննա Իսաևան Instagram-ի իր էջում։ Երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, երգչուհուն տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Նշվում էր, որ հոսպիտալացման պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է։ Այսօր ավելի վաղ Նաչալովայի հայրը հայտնել է, որ երգչուհու […]

̰
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

21:16 16.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Telegram-ի աշխատանքը զանգվածային խափանումից հետո վերականգնվել է

21:03 16.03.2019

Telegram-ի թիմը հայտնել է, որ մեսենջերի աշխատանքը խափանումներից հետո արդեն վերականգնվել է։ Խափանումները սկսվել են Երևանի ժամանակով 16։00-ի սահմաններում։ Downdetector-ի տվյալներով՝ տարբեր երկրների օգտատերեր (այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայից, Թուրքիայի և ԱՄՆ-ի) դժվարություններ են ունեցել հաղորդագրություն ուղարկելիս և ստանալիս, համակարգ մուտք գործելիս։ «Այժմ աշխատանքը վերականգնվել է։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։ Եթե […]

̰
Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

20:30 16.03.2019

Քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում։ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի կամրջի վրա,  բախվել են բեռնատար և  թիվ 42 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:  Բժշկական կենտրոններ է տեղափոխվել երթուղային միկրոավտոբուսի երեք ուղևոր: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածների թվում երեխաներ չկան։  «ԳԱԶել»-ի վարորդը սթափ է եղել: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի […]

̰
Հրդեհ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհին. այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ

20:17 16.03.2019

Մարտի 16-ին` ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ: Վերադարձի ճանապարհին Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին փրկարարները նկատել են հրդեհի նոր օջախ: Հրդեհը […]

̰
Այսօր հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ

11:07 16.03.2019

Այսօր՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է […]

̰
Վախթանգ Հարությունյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

11:00 16.03.2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել: Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝  կիսաեզրափակչում պարտվելով Շոտլանդիայի ներկայացուցչին, նվաճել է բրոնզե մեդալ: Վաղը եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ […]

̰
ԱՄՆ-ի հայ երիտասարդները հավաքվել էին Վաշինգտոնում․ «Ամերիկայի ձայնը»

10:24 16.03.2019

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ավարտվեց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կազմակերպած երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաքը, որի ընթացքում հայազգի երիտասարդները ծանոթացան Վաշինգտոնում աշխատելու հեռանկարներին: «Ամերիկայի ձայնը»-ի փոխանցմամբ՝ հավաքի նպատակն է՝ քոլեջների և բուհերի ուսանողների մոտ առաջ բերել հետաքրքրություն Վաշինգտոնի նկատմամբ, նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը. «Մենք ունենք երիտասարդ հայերին Վաշինգտոնում աշխատանք գտնելու հարցում աջակցելու […]

̰
Պատահար Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

09:44 16.03.2019

Մարտի 16-ին` ժամը 04:28-ին, «911» ծառայության տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 01:55-ի սահմաններում Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս բերելու և ավտոքարշակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասել է 50-ի

09:31 16.03.2019

Նոր Զելանդիայում հրաձգության ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով ուրբաթ երեկոյան մահացել է սաուդահպատակ Մոհսեն ալ Մազինին։ Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ասաֆը։ Այդպիսով, զոհերի թիվը հասել է 50-ի, շուրջ 50 հոգի էլ հիվանդանոցներում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգություն էր տեղի ունեցել: Զոհերի թիվը հասել էր 49-ի:

̰
Ըստ Economist-ի՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ С-400-ների պատճառով

09:17 16.03.2019

Բրիտանական «Economist» հանդեսն անդրադարձել է Թուրքիայի կոմից ռուսական «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդեսը հիշեցնում է, որ այս գործարքից մտահոգ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ զգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե թուրքական կողմը ի վերջո ստանա այդ համակարգերը։ Հիշեցվում է, որ այդ զգուշացումներից մեկի ժամանակ նշվել էր, որ С-400-ների գնումը կարող […]

̰
Ովքեր են Հեռուստառադիոխորհրդի նախագահի հավակնորդները․ «Հրապարակ»

09:03 16.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաև հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով՝ երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ […]

̰
Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը. «168 ժամ»

08:37 16.03.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի […]

̰
ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ

08:25 16.03.2019

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։ ՀՀ կառավարության և ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար […]

̰
Վիեննայում չնախատեսված հանդիպում ունեցա ՌԴ առողջապահության նախարարի տեղակալի հետ. Արսեն Թորոսյան

00:11 16.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆոյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Վիեննայում չնախատեսված հանդիպում ունեցա ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստենիկովի հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Քննարկեցինք երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետություններում աշխատող մյուս անդամ պետությունների քաղաքացիների ընտանիքի անդամների բժշկական օգնությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվեցինք վերջին հարցը քննարկել փորձագիտական […]

̰
Երևանում երկու մեքենա է բախվել․ կան տուժածներ

23:42 15.03.2019

Մարտի 15-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամը 194 մլն կփոխանցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին․ Armtimes.com

23:29 15.03.2019

Արդեն մեկ տարուց ավելի է Հայաստանում գործում է կարևորագույն մի կենտրոն՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, սակայն, մինչ օրս կենտրոնի ֆինասավորման հարցը լուծված չէր և վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգում էին անհատ բարերարները: 2018 թվականի դեկտեմբերին «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի տարեկան բյուջեն ներկայացվեց Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական […]

̰
Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրների կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին

23:03 15.03.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այս մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքում: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ […]

̰
Քասախի ավագանու անդամը հացադուլ է սկսել գյուղապետի լիազորությունները դադարեցնելու պահանջով

22:50 15.03.2019

Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշեց, որ հացադուլն անժամկետ է: «Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել: Այդ արձանագրված խախտումներին ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ: Գյուղապետն իր լիազորություններն օգտագործում է […]

̰
Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

22:07 15.03.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուրոյի տնօրենին

21:38 15.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
Վարչապետը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

21:25 15.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, […]

̰
ՀՀ նախագահն ստորագրել է աջա­կողմյան ղեկով տրանսպորտային միջոց­ների ներմուծման արգելքին առնչվող օրենքը

21:21 15.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին ստորագրել է «Աջա­կողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

̰
Նարեկ Զեյնալյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

21:07 15.03.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ: Նարեկ Զեյնալյանը,  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին: Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը ԱԺ պատգամավորին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու […]

̰
11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ․ Փաշինյան

20:54 15.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են […]

̰
BACK_TO_TOP