20:38 15.03.2019
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը, ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց […]
20:26 15.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: 2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, […]
01:44 15.03.2019
«Ջազզվե» ընկերությունը հայտարարություն է տարածել. «Սիրելի երևանցիներ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է»։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք, տուժողներ […]
00:55 15.03.2019
Մարտի 14-ին`ժամը 19:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: […]
00:33 15.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի Խորհրդի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված […]
00:14 15.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով որ երկու լուր ունի՝ լավ և վատ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սկսեմ վատից… Սոցիալապես անապահով միայնակ մայրերի երեխաներին մանկապարտեզ արտահերթ ընդունելու միջնորդությունս մերժվեց: Բայց ես շարունակելու եմ այս կանանց ուշադրության կենտրոնում պահել և ուժերիս չափով օգնել մեծացնել իրենց բալիկներին: Հիմա […]
00:05 15.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:56 14.03.2019
«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո»,- այս մասին պարզաբանում է տարածվել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
23:26 14.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատել նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք […]
23:15 14.03.2019
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ»-«Ռեն» պատասխան խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ Չեխ, Կոսելնի, Կոլաշինաց, Մոնրեալ, Մուստաֆի, Ջակա, Ռեմզի, Օզիլ, Մեյթլենդ-Նայլս, Օբամեյանգ, Լակազեթ։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
22:43 14.03.2019
Facebook-ը մեկնաբանել է ցանցի պատմության մեջ ամենազանգվածային խափանումը․ «Երեկ, ծրագրային կարգավորումների փոփոխությունների հետ կապված, շատ մարդիկ դժվարություններ են ունեցել մեր հավելվածից և ծառայությունից օգտվելիս։ Մենք այժմ լուծել ենք այդ խնդիրները, և համակարգը վերականգնվում է։ Ցավում ենք անհարմարություն պատճառելու համար, շնորհակալ ենք համբերության համար»։
22:18 14.03.2019
Մարտի 14-ին՝ ժամը 19:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել. դին անանցանելի վայրից դուրս բերելու և շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Բ. Մ.-ին (ծնված […]
22:05 14.03.2019
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում հայ գործարար է սպանվել: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ երբ գործարարը մոտեցել է շքամուտքին, երկու հոգի կրակել է նրա վրա: «Վարձու մարդասպաններն իրենց զոհին սպասել են շքամուտքի մոտ և երբ տեսել են, կրակել են նրա ուղղությամբ։ Ռոբերտ Թումանյանի (այլ տվյալներով՝ Գևորգ Թումանյանը) վնասվածքները մահացու են եղել»,- հայտնում է Telegram-ի Mash ալիքը։ Նշվում է նաև, որ […]
21:24 14.03.2019
Մոնթե Մելքոնյան զինվորական վարժարանի հետագա ճակատագրի մասին է այսօր խոսել Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: Պաշտոնյան անդրադարձել է այն մեղադրանքներին, թե վարժարանի միջոցները փոշիացվում են՝ գերադասելով տարածքն օգտագործել բիզնես նպատակներով: Մոնթե Մելքոնյան զինվորական վարժարանի՝ Դիլիջանի համալիրի կառուցման մասով երեք քրեական գործ կա՝ պետական միջոցները վատնելու հատկանիշներով: Նարեկ Բաբայանն ասել է, որ վարժարանի ներկա […]
00:52 14.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով իրեն բռնապետ էր անվանել: Անկարայի Փուրսաքլար շրջանում ժողովրդի առջև ելույթ ունեցած Էրդողանը Նեթանյահուին դաժան մարդասպան է անվանել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Հե՛յ, Նեթանյա՛հու, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել է Էրդողանը: […]
00:48 14.03.2019
«ՍԴ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է, որ Արցախյան կոնֆլիկտի շուրջ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ և խստորեն դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։ Առանց Արցախի կարգավիճակի որոշման և անվտանգության երաշխիքների հայ ժողովուրդը պատրաստ չէ որևէ տեսակի փոխզիջումների շուրջ համաձայնության։ Միևնույն ժամանակ հայտնում ենք մեր աջակցությունը իշխանությանը Արցախյան կոնֆլիկտի շուրջ բանակցություններում, և կոչ ենք անում ՀՀ վարչապետին […]
23:12 13.03.2019
Facebook-ում, Instragram-ում և Messenger-ում այս պահին առկա է գլոբալ խնդիր։ Այս մասին գրել է սոցմեդիայի փորձագետ Տիգրան Մատինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ամփոփեմ խնդրի վերաբերյալ հայաստանյան լսարանի արձագանքները․ #Facebook-ում՝ ➡️ շատերի մոտ չի ստացվում նկար վերբեռնել (ո՛չ անձնական էջում, ո՛չ խմբերում, ո՛չ բիզնես էջերում), ➡️ բազմաթիվ բիզնես էջերոմ ընդհանրապես չի ստացվում հրապարակում կատարել (այդ թվում DMS-ի էջում), […]
23:00 13.03.2019
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին […]
22:36 13.03.2019
Քաղաքացիական ավիաացիայի կոմիտեն որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով […]
22:23 13.03.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Փոխվարչապետը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է Կառավարության կողմից առաջնահերթ համարվող այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության: Հանդիպման ընթացքում Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: […]
22:10 13.03.2019
Մարտի 13-ին Երևանում կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Միրոսլավ Լայչակի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն […]
21:46 13.03.2019
ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքված նոր՝ 5-ամյա պայմանագրով նախատեսվում է տեխնիկա-տակտիկական գործողությունների վերաբերյալ ընդգրկուն ինֆորմացիայի տրամադրում Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականների (այդ թվում՝ ֆուտզալի և կանանց ազգային հավաքականների) մարզչական շտաբերին։ Ազգային հավաքականի մարզչական շտաբը կստանա ազգային հավաքականի ֆուտբոլիստների՝ խաղերի ժամանակ կատարած ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ ամբողջական պատկեր։ Ազգային հավաքականի խաղերն այսուհետ կնկարահանվեն նաև […]
20:18 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման […]
09:29 13.03.2019
«Ցավոք, առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը՝ ծնված 2000թ.»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան […]
00:23 13.03.2019
Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն հայ ազգի հետ։ Դա մոտիվացվում է այդ անձանց անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը։ Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին՝ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելության հիմքի […]
00:08 13.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոնց հասկացա, թյուր կարծիք կա, որ ԱԺ վաղվա (մարտի 13-ի) արտահերթ նիստում քվեարկվելու է գրավատների ու փոխանակման կետերի տուրքի բարձրացման հարցը։ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ Վաղվա նիստի օրակարգում 2 նախագիծ է՝ 1. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն […]
00:03 13.03.2019
«Ուղղակի չեմ կարող զսպել արտահայտվելու անզուսպ ցանկությունս՝ իբրև արցախյան հիմնահարցը և բանակցային գործընթացը բազմիցս լուսաբանած լրագրող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի չափազանց խոսուն և սիմվոլիկ ձևաչափի շրջանակում ՀՀ վարչապետը գերազանց ելույթ ունեցավ՝ չափազանց կարևոր ուղերձներ հղելով, ըստ էության, […]
23:35 12.03.2019
Մարտի 12-ին` ժամը 16:59-ին, «911» ծառայությունը հարղոդում է ստացել, որ Լոռու մարզի Նեղոց համայնքի մոտակայքում ճանապարհի շինարարական աշխատանքներ իրականացնող բուլդոզերը կողաշրջվել է և սահել ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Էն Շին» ՍՊԸ-ին պատկանող «Komatsu» մակնիշի բուլդոզերի վարորդին […]
21:42 12.03.2019
Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Այն կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ եմ նաև ադրբեջանցիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ […]
21:14 12.03.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տնօրեն Ֆելիքս Հեթը: Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական […]