09:51 12.03.2019
Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան […]
01:02 12.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը […]
00:58 12.03.2019
Ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը իր հարսնացուին՝ հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին շուրջ 4.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվիրել։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ այդ մասին բարձրաձայնել է Rare Carat ընկերության ոսկերիչ Էջեյ Անանդը։ «Մեր փորձագետները հաշվարկել են, որ 20 կարատանոց ադամանդն արժե շուրջ 4.5 մլն դոլար»,- պարզաբանել է նա։ Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը և բեյսբոլիստ […]
00:10 12.03.2019
Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
23:52 11.03.2019
Մարտի 11-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Գ. […]
23:16 11.03.2019
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը ս/թ․մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունից։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև […]
23:12 11.03.2019
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Վաղը կայանալիք Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Փաշինյանը պետք է դիմի Արցախի լեգիտիմ և օրինական իշխանութուններին և ստանա նրանցից իրենց անունից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցելու մանդատ՝ խիստ սահմանափակ լիազորություններով: Այս մանդատը հնարավորություն կտա նրան, մի կողմից` չնահանջել իր հայտարարած գծից, […]
20:14 11.03.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը […]
23:55 10.03.2019
Մոսկովյան բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ երեխան բնակվում էր Լենինգրադյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։ Հարևանները նկատել են, որ 8-րդ հարկի բնակարանից հաճախ երեխայի լացի ձայն է լսվում։ Բազմաթիվ անգամներ փորձել են պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն բնակարանի դուռը չեն բացել, այդ թվում՝ հարևանների խնդրանքով ժամանած տեղամասային ոստիկանի առջև։ Հարևանները, նկատելով, որ […]
23:47 10.03.2019
Եթովպիայի իշխանությունները, ի հիշատակ Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռի զոհերի, մարտի 11-ը հայտարարել են սգո օր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել երկրի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Օդանավում գտնված բոլոր անձինք զոհվել են։ Նրանց թվում եղել են 3 […]
23:25 10.03.2019
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մտադիր է խնդրել Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Այդ մասին հայտնում է ТАСС–ը։ Որոշման պատճառը երկրում էլեկտրականության զանգվածային անջատումներն են։ «Վաղը կխնդրեմ Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Մենք չենք կարող մեր քաղաքացիներին առանց աջակցության թողնել»,- ասել է Գուաիդոն։ Ընդդիմադիրն ասել է, որ արտակարգ […]
23:10 10.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:28 10.03.2019
Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը։ Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել […]
23:30 09.03.2019
Մարտի 9-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes E 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) դուրս […]
23:14 09.03.2019
Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ բժիշկները վիրավորի առողջական խնդիրներով էին զբաղված, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չարենցավան […]
22:39 09.03.2019
Վազգեն Թևանյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Նախորդ տարի ևս Թևանյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:
22:24 09.03.2019
Հանրապետության տարածքում մարտի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
20:56 09.03.2019
Մարտի 9-ին՝ ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 105-րդ կմ-ին «Kia Օptima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
20:11 09.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Armenian Helicopters ընկերությունը Հայաստան է բերում արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G-ը։ «Միանգամից ասեմ, որ այս ուղղաթիռը սանիտարական ավիացիայի հետ կապ չունի ? Պարզապես, շատ ուրախացա, երբ իմացա, որ Armenian Helicopters LLC ընկերությունը Հայաստան է բերում այս հրաշք, արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G (Aérospatiale Gazelle). […]
11:12 09.03.2019
Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանել է, որ սույն թվականի մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։ Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի […]
11:08 09.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Ուղևորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ: Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային […]
10:44 09.03.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի […]
10:03 09.03.2019
Ամերիկացի դպրոցականը մահացել է իր հասակակցի հետ վիճաբանության հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է KPRC 2 Houston հեռուսատաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Երկու դպրոցական վիճել են «Բրաունի» տորթի պատճառով, որի հետևանքով 14-ամյա դեռահասը աչքի շրջանում վնասվածք է ստացել։ Հարձակվողը փախուստի է դիմել։ «Ցավոք, 14-ամյա դպրոցականը, […]
09:47 09.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար): Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:32 09.03.2019
Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի դեմ՝ երկրի էներգահամակարգի վրա կիբերհարձակման համար, որի պատճառով էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը VTV հեռուստաալիքի եթերում։ Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն նախապես գիտեին Վենեսուելայում […]
08:59 09.03.2019
С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետևանքներով»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չարլզ Սամերսը, գրում է Hill-ը։ Նրա խոսքերով՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները լրջորեն կվատթարանան մասնավորապես ռազմական ոլորտում։ «Նրանք չեն ստանա ոչ F-35, ոչ Patriot»,- ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Չարլզ Սամերսը: Անկարայի ու Վաշինգտոնի միջև […]
08:29 09.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հնգօրա այցով մեկնում է ԱՄՆ` մասնակցելու մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ […]
08:15 09.03.2019
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Ermenihaber-ի փոխանցմամաբ՝ այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։ Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական […]
00:43 09.03.2019
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունները հաստատել է մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը: Տնօրենի ձերբակալության մասին Քննչական կոմիտեն հայտնել էր մի քանի օր առաջ: Ըստ նախաքննական մարմնի`բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու […]
00:29 09.03.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների թիմը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ է դուրս եկել: Եզրափակչում, որը կկայանա մարտի 9-ին, Թևանյանը ուժերը կչափի Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեի հետ: