TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան

21:01 06.02.2019

Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության […]

̰
Անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը․ ՄԻՊ-ը հանդիպել է PR դպրոցի շրջանավարտներին

20:45 06.02.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հյուրընկալել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին՝ խոսելով Պաշտպանի հաստատության դերի և իր մասնագիտական ձեռքբերումների մասին։ «Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, երկու տարբերակ ունեի․ կա´մ պետք է պոպուլիզմով զբաղվեի՝ ինձ համար ապահովելով հասարակության շրջանում դրական վարկանիշ, բայց երկարաժամկետ հեռանկարում կործանեի կառույցի […]

̰
ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է օպտիմալացման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը

20:39 06.02.2019

Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը: Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից:  

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները

20:33 06.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: «Այսօր հավաքվել ենք ոլորտի հետ կապված խնդիրները քննարկելու և արձանագրելու, թե ինչպես կարող է զարգանալ կառավարության համագործակցությունը գինեգործության ոլորտի հետ: Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին

20:29 06.02.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

20:12 06.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում ։ Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, […]

̰
«Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»․ Դավիթ Բաբայան

10:31 06.02.2019

Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Նա Արցախում դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Լինելով ադրբեջանական զինված ուժերի զինծառայող՝ Թալիշի հատվածում ապօրինի հատել էր Արցախի պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո`ձերբակալվել: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել փետրվարի 2-ին: Արցախի […]

̰
Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է Հուսեյնզադեին միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի քայլին

10:22 06.02.2019

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` ներկայացնելով որոշ փաստեր Էլնուր Հուսեյնզադեի վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «- Նրան ձերբակալել են 01.02.2017-ին սահմանին, – Սահմանի ապօրինի հատման համար Արցախի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, – ազատ է արձակվել 02.02.2019-ին, – Ադրբեջանի փոխարեն նա ցանկացել է երրորդ երկիր տեղափոխվել»։ Some facts […]

̰
Facebook-ի Messenger-ը նոր թարմացումից հետո թույլ է տալիս երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները

09:15 06.02.2019

Facebook-ի Messenger-ը նոր թարմացումից հետո թույլ է տալիս ջնջել ուղարկած նամակը և՛ ուղարկողի մոտից, և՛ ստացողի՝ ուղարկելուց հետո 10 րոպեների ընթացքում։ Այս մասին գրառում է կատարվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Messenger-ը շուտով օգտատերերին հնարավորություն կտա երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները։

̰
Թուրքական դրոշները պղծում են երկու հայկական դպրոցները Լոս Անջելեսում․ Հարութ Սասունյան

00:17 06.02.2019

Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։ Լուրը կրակի արագությամբ տարածվեց հայկական համայնքում, քանի որ այն աննախադեպ իրադարձություն էր։ Հաշվի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի և թուրքերի միջև առկա վաղեմի թշնամանքը, բնական էր, որ հայերի և պետական […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք

00:05 06.02.2019

Սույն թվականի փետրվարի 5-ին`տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության […]

̰
Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

23:18 05.02.2019

Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է տարածվել հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, […]

̰
Հակոբ Ավագյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից

21:59 05.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ԿԳՆ-ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն

21:48 05.02.2019

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումն […]

̰
Բակո Սահակյանն այցելել է Արցախի արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ

21:36 05.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նույն օրը նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ […]

̰
Բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված բնակարանային գողությունը․ ՔԿ

12:04 05.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված բնակարանային գողության դեպքը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2018 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, Էջմիածին […]

̰
Կանխիկացման գործարք՝ գողացված բանկային քարտով

12:01 05.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:10-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում երթուղայիններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է […]

̰
Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել

11:53 05.02.2019

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք: Նաև հայտնել են, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է […]

̰
Ժամկետանց սննդամթերք, ժամկետանց դեղեր, բժշկական պարագաներ, գերբնակեցում և այլն. Պաշտպանն ամփոփել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում մշտադիտարկման արդյունքները

11:45 05.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից: Կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ […]

̰
Պաշտոնական ընդունելություն նահանգապետարանում` ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

11:19 05.02.2019

Փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը: Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին և նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական: Իր ողջույնի խոսքի մեջ […]

̰
Կինը հանձնել է հանգուցյալ ամուսնու զինամթերքը

11:15 05.02.2019

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 4-ին՝ ժամը 17։10-ին, 63-ամյա մի կին կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 47 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս: Կինը հայտնել է, որ զինամթերքը պատկանել է Շուշիի ազատագրման մարտերին մասնակցած հանգուցյալ ամուսնուն:

̰
ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել

11:12 05.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու […]

̰
Փետրվարի 4-5-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

11:02 05.02.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 14, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, սուտ մատնության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ընտրական իրավունքի խախտման, ինքնիրավչության ու ծեծի 1-ական դեպք: […]

̰
Տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզչի կախված դիակը

10:49 05.02.2019

Փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։ […]

̰
Քննարկվել են «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

10:39 05.02.2019

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Քննարկմանը մասնակցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներ, փաստաբանական համայնքի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև […]

̰
Հ3 հեռուստաընկերությունը վաճառվե՞լ է․ «Փաստ»

10:34 05.02.2019

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է. այն գնել է մի ռուսական ընկերություն, և առաջիկայում երթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով: Հավաստի տեղեկություններով՝ ռուսները նախագծում լուրջ գումարներ են ներդրել, նախատեսված է, որ հեռուստաընկերության քաղաքական սրությունն ավելի է ուժեղանալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նախկին առաջնորդ՝ երջանկահիշատակ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի գերեզմանին

10:23 05.02.2019

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նախկին առաջնորդ՝ երջանկահիշատակ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի գերեզմանին, ուր միաժամանակ աղոթք կատարվեց նաև երջանկահիշատակ Տ. Արամայիս ավագ քհն. Ամիրզայանի գերեզմանին: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տ. Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանը, Հոգեշնորհ […]

̰
«Զիբիլիքսի» գործով նոր զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

10:16 05.02.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2017թ․ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու` «Զիբիլիքսի» անունը ստացած հայտնի քրեական գործով մեղադրյալները՝ ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն ու ևս 8 հոգի, պատժվեցին 2․5-ական միլիոն դրամ տուգանքով: Միայն թե նկատենք` այս գործը նախկին իշխանությունների օրոք կոծկվել էր և վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ու տես, որ հիմա […]

̰
Դավթաշենի կամրջին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

10:05 05.02.2019

Փետրվարի 5-ին` ժամը 00:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ք.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի երկաթե […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզերում

09:59 05.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում քաղաքում՝ 10։00–16։00 Ֆուչիկի փ. 25, 27, 27/1 շենքերը, Մարգարյան 1-ին նրբ․ 8, 10 շենքերը, Վշտունի, Հակոբյանց փողոցները, Վշտունի 4, 5 նրբանցքները ՐաՖՖու փ. 17, 19, 21, 23, 25, 27 շենքերը, Միքայելյան փ. 70, […]

̰
BACK_TO_TOP