11:12 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցը։
Ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա անդրադարձել է Թուրքիայի ակնկալիքներին՝ Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածի հետ կապված, որտեղ թուրքական կողմը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել տեղի քուրդ զինյալների դեմ:
Քալընը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն համաձայնության են հասել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։ Խոսնակն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան բանակցություններն այդ հարցում դեռևս շարունակվում են։
Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ Թուրքիան ակնկալում է, որ Եփրատ գետի արևելյան հատվածում, այդ թվում՝ Մանբիջում, ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք ստեղծվեցին Իդլիբում։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին կվերահսկի նաև Թուրքիան։
Թուրք պաշտոնյան կարևորություն է տվել նաև Մանբիջի հարցում ճանապարհային քարտեզի իրականացմանը, որի շուրջ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը լիովին պետք է դուրս գան քաղաքից։ Նա ընդգծել է, որ այդ ամենի հետաձգումը օգուտ չի բերելու ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Թուրքիային։ Շշեշտվել է, որ Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնության կողմ է նաև Ռուսաստանը։
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցին՝ Էրդողանի մամուլի խոսնակը եզրափակել է. «Ըստ մեզ՝ Բաշար Ասադը լեգիտիմությունը կորցրել է և չի կարող ստանձնել որևէ դեր»։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...