TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Միջազգային մրցաշարին ոսկե և բրոնզե մեդալներ նվաճած հայ ըմբիշները ժամանեցին Երևան

02:01 05.02.2019

Կեսգիշերն անց Երևան են ժամանել ֆրանսիական Նիս քաղաքում ըմբշամարտի միջազգային մրցաշարին 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ նվաճած Հայաստանը ներկայացնող հունահռոմեկան ոճի ըմբիշները: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը և Արսեն Ջուլֆալակյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Գևորգ Ղարիբյանը և Արթուր Շահինյանը։

̰
Հայաստանում «խոզի գրիպից» ևս մեկ մարդ է մահացել

00:42 05.02.2019

Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ, սուր շնչառական վարակներով պայմանավորված, իրավիճակի կայունացումը շարունակվում է: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ 1275: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացումներում դիտվում է կայունացում. հոսպիտալացված է 781 հիվանդ, 92.8%-ը`  երեխաներ են: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր […]

̰
ՄԻՊ-ը չհայտարարված այց  է կատարել «Արմավիր» ՔԿՀ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ

23:45 04.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ […]

̰
Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

22:47 04.02.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հերթական նիստում ԳՄ ներկայացուցիչ ընտրեց Իշխան Սաղաթելյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից: Հիշեցնենք` ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովում ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ:

̰
Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանին

22:40 04.02.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին` ժամը 22:05-ին, Մարիաննա Իսահակյանին հայտնաբերել են Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում:

̰
«City of smile»-ը բարեգործական միջոցառում է կազմակերպել` օգնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին

22:06 04.02.2019

Փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը, միանալով ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվող միջոցառումներին, կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն և վաղ ախտորոշումը: Միջոցառման ընթացքում, նախաձեռնությանը միացած 20-ից ավելի հայ դիզայներներ ցուցադրել են իրենց աշխատանքները, իսկ վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի […]

̰
Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, մոտ 15 կգ քարեր են թափվել ճանապարհի վրա

22:00 04.02.2019

Փետրվարի 4-ին` ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թափվել է երեք քար (յուրաքանչյուրը մոտ 15 կգ), որոնք խոչընդոտ են հանդիսանում երթևեկության համար. առկա է […]

̰
Իշխանության գաղափարական սնանկությունն ու օրակարգային ճգնաժամը․ Արթուր Ղազինյան

21:52 04.02.2019

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով այս հարցերի կեղծ և արհեստական օրակարգային բնույթը՝ տպավորություն է […]

̰
Նոր սերնդի ՀԴՄ-ների գումարը կարելի է վճարել 2 տարվա ընթացքում

20:45 04.02.2019

Նոր սերնդի ՀԴՄ-ների գումարը կարելի է վճարել 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Varks.am-ում գողության փորձի մասին

20:35 04.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Վարկս.էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 4-ին՝ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է […]

̰
Գարեգին Բաղրամյանն ընդունել է Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը

20:04 04.02.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ներկայացվել են բանկի 2019թ. ռազմավարության առաջնահերթությունները: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ, […]

̰
Քննարկում Ինդոնեզիայի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և լուսանկարիչ լրագրողների հետ

19:58 04.02.2019

Փետրվարի 2-ին «Անտարա» լրատվական գործակալության պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդեսի փակումը, որի շրջանակում ՀՀ դեսպանությունը և «Անտարա» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպել էին հանդիպում-քննարկում Ինդոնեզիայի՝ հիսունից ավելի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և լուսանկարիչ լրագրողների հետ: Միջոցառման սկզբում հրավիրվածներին իր ողջույնի խոսքը հղեց Ինդոնեզիայի զբոսաշրջային ասոցիացիայի Ջակարտայի մասնաճյուղի (The Indonesian Tourist Guide Association […]

̰
61-ամյա հորաքրոջը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է․ ՔԿ

11:26 04.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2019թ. փետրվարի 2-ին՝ ժամը 13։45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի՝ […]

̰
Նախագահին պետք է վերադարձնել օրենսդրական վետոյի իրավունքը, ինչպես նաև դիտարկել ԶՈւ-ի Գերագույն հրամանատարությունը վերադարձնելու հարցը․ Ավետիք Չալաբյան

11:18 04.02.2019

Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: «Նախկինում մի […]

̰
Էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման հետ կապված ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով կարող եք դիմել ՄԻՊ-ին

11:11 04.02.2019

Հրապարակվել է էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման ու սպասարկմանն առնչվող խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ իրազեկող տեսանյութ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել է նորակառույց առաջնորդարանի բացումը

10:58 04.02.2019

Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը: Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն Քրեակատարողական ծառայությունում

10:49 04.02.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են  ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության  կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական  հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող […]

̰
Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018-ին ներվել է ավելի քան 210 մլն 813 000 դրամ․ Գրիգորի Մարտիրոսյան

10:44 04.02.2019

Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թվականին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անցած տարվա ընթացքում հայտարարվել էր առևտրային բանկերի կողմից սկսված մի […]

̰
Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել

10:17 04.02.2019

Փետրվարի 3-ին` ժամը 19:35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր […]

̰
Այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը

09:45 04.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ժամը 12:00-ին, կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու […]

̰
Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

00:00 04.02.2019

H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:

̰
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը ԱԺ-ի բակում

23:54 03.02.2019

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն այսօր ԱԺ-ի բակում վերսկսել է իր անժամկետ հացադուլը: Այդ մասին ռեժիսորը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հուլիս 21, 2015թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն, «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ […]

̰
Հայ ըմբիշները Նիսում նվաճել են 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ

23:40 03.02.2019

Ֆրանսիական Նիս քաղաքում այսօր ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը ներկայացնում էին Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ)։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Հրանտ Կալաչյանը և […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:24 03.02.2019

Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

23:10 03.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Մարալիկ-Լանջիկ (6-10 կմ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և  «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն

22:29 03.02.2019

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Երկու տարի առաջ այստեղ կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի: Այս հունվարին Լեռնանիստը մոտ 1000 հյուր է ընդունել Հայաստանի տարբեր վայրերից ու արտերկրից: Ավանդական հայկական խոհանոց, գիշերակաց՝ հյուրընկալ ընտանիքներում. Լեռնանիստում առկա են նաև […]

̰
Ոստիկանությունը հերքում է որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները

22:14 03.02.2019

ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները: Այս մասին պարզաբանում են տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Պարզաբանենք, որ ոստիկանության ծառայողներին՝ ոստիկանության պետից մինչև շարքային, այդ թվում և մարտական հերթափոխում գտնվողներին, տարեվերջին վճարվել են օրենքով նախատեսված պարգևավճարները: Ավելին, ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացրած ծառայողներին, ապա ոստիկանության պետ Վալերիյ […]

̰
Վթար Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և մեկ զոհ

23:38 02.02.2019

Փետրվարի 2-ին` ժամը 20:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1970 թ.) և «BMW 3» մակնիշի (վարորդ՝ Ռ. Դ., […]

̰
Հայտնի է՝ ով է Բաղրամյան 26-ից տարել հուշամեդալները

23:32 02.02.2019

Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքից թվով չորս հուշամեդալներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացել հիշյալ հասցեում աշխատող Երևան քաղաքի 1956 թվականին ծնված բնակչուհին և հայտնել մեդալները իր կողմից հունվարի 30-ին վերցնելու և հունվարի 31-ին այն հետ վերադարձնելու մասին: Այս մասին […]

̰
Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է. Ջորջ Սորոս

23:15 02.02.2019

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,- գրել է նա՝ տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը» վերնագրով: Strong support […]

̰
BACK_TO_TOP