21:36 01.02.2019
«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել Փետրվարի 1-ին կայացած Կառավարության նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։ Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար։ Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության […]
21:23 01.02.2019
Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը: Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ […]
21:17 01.02.2019
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ. ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել. «Հարգելի պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան, ուրախ եմ ողջունել Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ուրախ էի անցած տարի Հայաստան այցելելու […]
21:08 01.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի, Սպիտակի, Արագածի, Ախուրյանի, Թալինի, Վայքի, Ջերմուկի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ […]
20:57 01.02.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու […]
20:27 01.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին: […]
10:40 01.02.2019
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» ռուսերեն տարբերակի ֆեյսբուքյան էջին ՌԴ մեր հայրենակիցներից նամակներ ենք ստացել, որ արդեն երկու օր է, ինչ հնարավորություն չունեն կարդալու մեր հրապարակումները: Լրացուցիչ ճշտումներն ապացույց դարձան՝ այո՛, Ռուսաստանի տարածքում https://www.aravot-ru.am/ կայքն այլևս արգելափակված է: Սա մեզ համար անսպասելի չէր՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոմնադզորի» հերթական պահանջը չցանկացանք կատարել: Բայց սկզբում ներկայացնենք […]
09:54 01.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտավազդ Բարսեղյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման հավելված N 1-ի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արտավազդ Բարսեղյանին 2019 թվականի հունվարի 31-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է […]
09:50 01.02.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն կարևոր ուղղություն է: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը: Կողմերն առանձնակի կարևորել են նաև հետագա […]
09:31 01.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
01:14 01.02.2019
Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել […]
01:03 01.02.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, […]
00:52 01.02.2019
Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-7°C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-31°C, առավելագույնը` +20…+22°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է […]
00:14 01.02.2019
Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու առավել հաստատուն տեղ զբաղեցնելու համար. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլնում հանդիպել է գերմանահայ համայնքի և գերմանահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Հոգեշնորհ Հայր Սուրբ, Գերմանահայ համայնքային կառույցների հարգարժան ներկայացուցիչներ, Հարգելի […]
23:56 31.01.2019
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով: Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) որդուց ու նրա հարազատներից բացի, […]
22:48 31.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի տեղեկություն էլ տրամադրեմ բան չի փոխվել ասողներին․․․ Այս տարի, ավելի երկար կանգառներով պայմանավորված, ատոմակայանը նախորդ տարվա համեմատ շուրջ 20 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է արտադրել (2017թ 2․6 մլրդ կվտ/ժ, 2018թ՝ 2 մլրդ կվտ/ժ-ի փոխարեն)։ 2018թ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2017թ-ի համեմատ գրեթե […]
22:35 31.01.2019
Երևանն ու Իլ դը Ֆրանսը կընդլայնեն միջմշակութային կապերն ու կմշակեն համագործակցության նոր ծրագրեր: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի Կովկասի և Ամերիկայի հետ համագործակցության հարցերով պատասխանատու Սամիա Գեռաիան: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա […]
22:10 31.01.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձերբակալված է 5 անձ, որոշում է կայացվել ևս երեք անձի ձերբակալելու մասին։
21:38 31.01.2019
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, որն անհամատեղելի է նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի նրա իրավունքները: Պաշտպանի որոշմամբ բողոքի հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացքում իրականացվել են այցեր քրեակատարողական […]
21:31 31.01.2019
Զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից այսօր տարածված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» մասին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թ․ դեկտեմբերի 18-ի թիվ 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը մերժելու ավագանու որոշման վերաբերյալ տեղեկատվությանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է․ Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից […]
21:07 31.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարել է Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:
20:30 31.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
00:19 31.01.2019
Պենտագոնը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ելույթի ընթացքում հայտնել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով ԱՄՆ ՊՆ օգնականի տեղակալ Լորա Քուպերը։ Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՊՆ-ի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի զինված ուժերին՝ ամբողջ աշխարհում միջազգային խաղաղարար առաքելություններում անձնազոհ ներդրման համար։ Աֆղանստանում իր առաքելությանը Հայաստանի նվիրվածությունը կարևորագույն դեր […]
23:51 30.01.2019
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈւ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈւ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է»,- նշված է ՊՆ–ի պատասխանում։ Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, […]
23:16 30.01.2019
Գլենդելի հանրային վեց դպրոցներում որպես երկրորդ լեզու դասավանդվում է հայերենը։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր Հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մոտիկից ծանոթացել է ծրագրի ընթացքին և իրականացվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:07 30.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով կառավարության իր բոլոր գործընկերներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհավորում եմ կառավարության բոլոր գործընկերներիս և բարի ծառայություն եմ մաղթում նրանց։ Ցավոք, նախապես պլանավորված և կարևոր գործուղման պատճառով չկարողացա ներկա լինել այսօրվա երդմնակալության արարողությանը։ Իմ երդմնակալությունը կիրականացվի առանձին ընթացակարգով։ Հ.Գ. այս նկարը նկարողը ես չեմ, չնայած […]
22:53 30.01.2019
Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվ ուրեմն, այսօրվա և երեկվա լրահոսից` Ցանկը կազմեց՝ Eduard Avetisyan-ը: 1. Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170մլն դրամ։ 2. ԱԺ-ում կրճատվել է […]
22:32 30.01.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչև 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) […]
22:16 30.01.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել Կարեն Ղազարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 8-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների […]
22:13 30.01.2019
Մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն […]