10:06 28.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա […]
23:58 27.01.2019
«Չէի ուզում մանրամասնել, բայց այս տեսանյութը ստիպեց»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տիկնոջ հետ անակնկալ այցելել է Տիգրան Մանսուրյանին։ «Մաեստրոյին նախապես չէինք ասել, որ այցելելու ենք՝ հանուն անակնկալի: Ընտանիքի անդամներն էլ՝ պահել էին «գաղտնիքը». ներխուժեցինք անկոչ հյուրի նման: Ու վարպետը ոնց որ թե՝ […]
23:49 27.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: «Մեծարգո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ […]
23:46 27.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր […]
00:00 27.01.2019
Հունվարի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հանցագործությունը կատարվել էր varks.am-ի Հալաբյան 31\6 հասցեում գտնվող մասնաճյուղում։ Գլխարկով երիտասարդը, որն իբր վճարում կատարելու համար էր մտել կազմակերպություն, անցել էր սեղանի մյուս կողմն ու դրամարկղերից մոտ 1.500.000 դրամ հափշտակվել։ Հունվարի 14-ին դարձյալ վճարում կատարելու պատրվակով նույն վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած երտասարդը, ցատկել էր սեղանից այն […]
23:35 26.01.2019
Հանրապետության տարածքում հունվարի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 29-ի ցերեկը, […]
23:20 26.01.2019
Մհեր Եղիազարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության […]
23:07 26.01.2019
Հունվարի 26-ին` ժամը 15:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի […]
22:38 26.01.2019
Որտեղ և ով է կատարելու մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների փորձաքննությունը։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Այս […]
22:10 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե […]
21:54 26.01.2019
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ–ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]
21:40 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ. «Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում: Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում և Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր […]
21:34 26.01.2019
«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդեն հացադուլից դուրս էր եկել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչո՞ւ […]
21:03 26.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող և միայն վերջին օրերին հացադուլից դուրս եկած Մհեր Եղիազարյանի մահվանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ստրասբուրգից Երևան ուղևորության ճանապարհին ինձ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ […]
20:51 26.01.2019
Հունվարի 26-ին` ժամը 18:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Ռ. Խ.-ի (ծնված 1936 թ.) բնակարանի դուռը և ննջասենյանի […]
20:36 26.01.2019
Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին:
20:21 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն, […]
10:59 26.01.2019
Արցախի հարցում Փաշինյանն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Գրառումը ներկայացոնւմ ենք ստորև․ «Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։ Ժամանակն անցնում է, բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման․ Կարմիր գծեր, Պարտադիր կուտակային, Ներդրումներ, Տեսախցիկներ, Թռիչքային զարգացում: Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն […]
10:40 26.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:36 26.01.2019
Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար […]
10:27 26.01.2019
Հունվարի 26-ին՝ ժամը 08:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]
10:13 26.01.2019
Մինսկում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնության մենասահորդուհիների պայքարը։ Անաստասիա Գալուստյանը եզրափակչի երկու ծրագրերի արդյունքում 132․63 միավոր է ստացել՝ 24 մասնակիցների մեջ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆյա Սամոդուրովան։
09:44 26.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք: Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաև «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ: Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, և նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը ևս գտնվի […]
09:27 26.01.2019
Հունվարի 25-ին՝ ժամը 22:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արգել գյուղի […]
09:14 26.01.2019
Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ 1 ամիս […]
08:58 26.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:29 26.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատեսական չէ։ Բանն այն է, որ իրենց և աշխատակազմերը պարգևատրելուց հետո մարզպետներն անցել են ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ […]
00:58 26.01.2019
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լուրը հայտնել են Կրասնոդարում և Ադիգեայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցչությունները։ Հետ ուղարկման պատճառն այն է եղել, որ Ռուսաստան հասած նարնջի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել: Տեղի լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություններից հետո որոշվել է վերադարձնել ներկրված նարնջի ողջ խմբաքանակը։ Հիշեցնենք, որ սա […]
00:29 26.01.2019
Մարկ Ցուկերբերգը ծրագրում է Facebook Messenger-ի, «WhatsApp »-ի և «Ինստագրամ»-ի հաղորդագրությունների ծառայությունները միացնել միմյանց: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այդ երեք ծրագրերը կաշխատեն որպես առանձին հավելվածներ, որոնք կունենան հաղորդագրություններ փոխանակելու միասնական համակարգ։ «Ֆեյսբուք»-ից BBC-ին տեղեկացրել են, որ դա երկար գործընթացի սկիզբն է: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ի վերջին կամ 2020-ի սկզբներին:
23:58 25.01.2019
ՀՀԿ փոխնախագահ, «Եվրանեսթ» -ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ի պատասխան լրագրողների հարցերին և հաշվի առնելով առաջացած աժիոտաժը՝ հայտնում եմ. 1. Այսօր իրոք հանդիպել եմ ԵՎՐԱՆԵՍՏ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։ 2. Հասկանում […]