21:38 30.01.2019
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժվածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ […]
21:24 30.01.2019
Հունվարի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրեցին հայկական կողմից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն: Արձանագրության նպատակն է կատարել […]
20:19 30.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:09 30.01.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
19:57 30.01.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է Եվրամիության հետ […]
19:51 30.01.2019
Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է երկրամասային կազմակերպության կողմից ծրագրի ղեկավար քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ: Կարևորելով սոցիալական նշանակության համատեղ ծրագրերի իրականացումը՝ Հրաչյա Սարգսյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը և աջակցել նմանատիպ նախաձեռնություններին: […]
09:28 30.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության […]
01:19 30.01.2019
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որը հիմնված է 2018 թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքների վրա: Զեկույցի մի հատվածում անդրադարձ է կատարվում կանանց իրավունքներին, գենդերային հավասարությանը և ընտանեկան բռնությանը: Հաշվի առնելով, որ Հայաստանում կանայք շարունակում են հիմնականում չմասնակցել հանրային որոշումների կայացմանը, հանձնակատարը կոչ է անում իշխանություններին ապահովել կանանց լիարժեք […]
00:07 30.01.2019
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զոհրաբ Մնացականյանի հետ հիանալի հանդիպման մասին: «Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք քննարկեցինք հարևանության իրավիճակը: 2019-ին լրանում է Արևելյան գործընկերության 10 տարին: Ես հատկապես շնորհակալ եմ հոբելյանական միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար»,- գրել է նա։ […]
22:39 29.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները: 2019թ. հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 06:30-ին, քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում հանկարծամահ […]
22:27 29.01.2019
Հունվարի 29-ին` ժամը 13:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնավան գյուղի հարակից սարալանջին՝ «Մաղարա» կոչվող տարածքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Գ.-ի (ծնված 1972 թ.) դին պատգարակով իջեցրել (մոտ 700 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
22:12 29.01.2019
Այսօր Եվրանեսթի հայկական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Գրառմանը կից Մխիթար Հայրապետյանը նաև լուսանկարներ է հրապարակել։
21:42 29.01.2019
Հունվարի 29-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, շուրջ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացավ: Մեկ այլ որոշմամբ ավագանին մերժեց Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու առաջարկը: «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվեցին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու […]
21:15 29.01.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: […]
21:02 29.01.2019
ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի […]
20:34 29.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր: Գորիսի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
20:14 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:
10:17 29.01.2019
Հունվարի 29-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի […]
10:04 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12.00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]
00:28 29.01.2019
Հանրապետության տարածքում հունվարի 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի […]
00:14 29.01.2019
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն ներկայացրել է հանրակրթական դպրոցների քննությունների նոր մոդելը: Նա տեղեկացրել է, որ 2019-ից չեղարկվում են 11-րդ դասարանի ավարտական քննությունները։ Այս տարի 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները պահպանվում են՝ քննությունների արդեն սկսած շրջանն ավարտելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ Ըստ Գորգոձեի, 12-րդ դասարանցիների ավարտական քննություններն ամբողջությամբ կչեղարկվեն 2020-ից։ «Կապահովվի […]
23:31 28.01.2019
Եվրոպական միությունը ՀՀ կառավարությունից օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ մանրամասն և պատշաճ հետաքննություն է ակնկալում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, հայտնում է ec.europa.eu-ն: «Մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Այս համատեքստում ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն […]
23:10 28.01.2019
Հունվարի 28-ին` ժամը 19:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին՝ Մալիշկա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ […]
22:13 28.01.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, […]
21:43 28.01.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ելույթ է ունեցել ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Վեհափա՛ռ Տեր, մեծարգո՛ պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, պարոնա՛յք զինծառայողնե՛ր, Հարգելի՛ հյուրեր Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի […]
20:32 28.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սոթք-Քարվաճառ […]
10:13 28.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]
10:10 28.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Մենք մեծ ոգևորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ […]