23:58 20.01.2019
Հունվարի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրիի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ.Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ, 10-ամյա Վարդուշ Ղ.-ին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, […]
23:43 20.01.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով: Այս մասին հայտնում է Asparez.am-ը: Մարզպետը առաջին` N 317 Ա կարգադրությունը կատարել է` ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական […]
23:31 20.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունվարի 20-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
23:15 20.01.2019
Հունվարի 20-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Սերմակի» կոչվող տարածքում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 44/3 շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում (սեփականատերը՝ Ս. Բ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, […]
23:01 20.01.2019
Հունվարի 20-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մի խումբ ուսանողների հետ այցելել է Շիրակ մարզ՝ տեսակցելու 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մորը, որն օրեր առաջ երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ուսանողներիս հետ գնացինք Հերոս մորը շնորհակալություն ասելու… Զոհված Կարենի 40-ամյա մայրը […]
22:46 20.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:31 20.01.2019
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Հունվարի 19-ին ուժգին պայթյունից հետո հրդեհ էր բռնկվել Իդալգո նահանգի Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարի մոտ այն պահին, երբ հայրուրավոր մարդիկ խողովակաշարի վրա ապօրինի արված կտրվածքից վառելիք էին գողանում: Կա ավելի քան 81 տուժած. նրանցից շատերի վիճակը ծանր է, քանի որ ստացել են 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ: […]
00:15 20.01.2019
Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը՝ ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքն Ադրբեջան արգելելու մասին։ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը շատ նորմալ է: Փորձագետի կարծիքով՝ աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում Ադրբեջանն իրավունք չունի ցուցումներ տա Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն ազգության հետ: «Եթե դա չվերաբերեր հայկական կողմին, գուցե […]
23:59 19.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից: Որոշումների համաձայն՝ Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել […]
23:57 19.01.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ 14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը: 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լորան Կոսյելինին։ «Արսենալ»-ն այժմ 44 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, իսկ «Չելսին» 47 միավորով՝ 4-րդ:
23:30 19.01.2019
Հանրապետության տարածքում հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
23:02 19.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով քաղաքապետին․ «Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով և արևային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես […]
21:55 19.01.2019
Հունվարի 19-ին՝ ժամը 21:50-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
21:40 19.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
21:29 19.01.2019
12 տարի առաջ այս օրը՝ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում հրատարակվող Ակօս պարբերականի խմբագրատան դիմաց սպանվեց հայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքը: Այդ դեպքը ցնցեց հայ, թուրք և միջազգային հանրությանն այն աստիճան, որ Դինքի անվան շուրջ միավորվեցին երբեմնի թշնամական բազմաթիվ գործիչներ: Սպանությունից 12 տարի անց ամեն տարի այս օրը հավաքվում են նրա երբեմնի գործընկերներն ու գաղափարակիցները՝ հարգելու […]
21:13 19.01.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղը կկայանա Լոնդոնում: «Արսենալ»-ը «Էմիրեյթս» մարզադաշտում կընդունի «Չելսի»-ին: Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են։ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը՝ Լենո, Բելյերին, Սոկրատիս, Կոսիելնի, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Գենդուզի, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ: «Չելսի»-ի մեկնարկային կազմը՝ Արիսաբալագա, Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Ռուդիգեր, Ալոնսո, Կովաչիչ, Ժորժինյո, Կանտե, Պեդրո, Ազար, Վիլիան։ Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին:
10:59 19.01.2019
«Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն: Հարցի հետ կապված մեր թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրոնական […]
10:53 19.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին: Այդ մասին հայտարարվել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության փոխնախագահի հետ հանդիպումից հետո: Հայտնի է, որ նա նախագահ Թրամփին է հանձնել Կիմ Չեն Ինի անձնական նամակը, որի բովանդակությունը հայտնի չէ: Հայտնի չէ, նաև հնարավոր հանդիպման վայրը: […]
10:40 19.01.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր ընտրությանը։ «7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: Մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ Քվեարկությանը մասնակցել է […]
10:26 19.01.2019
Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանը, ով հանցագործությունների ու սպանությունների մասնակից էր, մի քանի օր առաջ կալանավայրում մահացավ։ Նրանից առաջ մահացավ Սողոմոն Քոչարյանը։ Ճիշտ է, մահից առաջ ազատ արձակվեց, բայց ազատության մեջ չապրեց։Այս մարդկանց գործած հանցանքը մեծ էր։ Նրանք այրուն էին հեղել, մարդկային կյանք էին […]
10:14 19.01.2019
«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում: […]
09:59 19.01.2019
Մոսկվայի դատարանը հունվարի 18-ին 10 օրով ձերբակալել է տեսահոլովակի նկարահանման համար Մոսկվայի կենտրոնում փողոցը փակած երկու բլոգերներին։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ Դաբիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը ճանաչվել են մեղավոր վարչական իրավախախտման համար։ Յուրաքանչյուրի համար սահմանվել է վարչական կալանք 10 օր ժամկետով»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսեյ Չերնիկովը։ Նման արարքի […]
09:47 19.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար աշխատած տարիներին ԱԳՆ խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը առաջիկա օրերին պաշտոն կստանա ԱԳՆ-ում: Կարապետյանը ԱԳՆ համակարգից հեռացվեց 2008թ. երբ մի խումբ այլ դիվանագետների հետ հայտարարեց նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:36 19.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 165 բեռնատար, 120 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
09:29 19.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:59 19.01.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար է նշանակվելու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո: Բաթոյանը մինչ այդ աշխատել է հասարակական հատվածում, եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ-ի փորձագետ»,- գրում է «Ժամանակ» թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
08:44 19.01.2019
Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը, որը զբաղվում է էլիտար քոթեջային ավանների շինարարությամբ: «Հանցագործները մտել են անտառի կողմից՝ ներխուժելով քոթեջ պատուհանից: Տեղեկության համաձայն՝ հանցագործները գողացել են ոսկյա զարդերով երկու չհրկիզվող պահարան և 1․5 մլն ռուբլի»,- հաղորդում է РЕН ТВ-ն : Նշվում է նաև, որի հանցագործները տեսահսկման խցիկների ձայնագրությունները նույնպես տարել են։ Տուժողը ներկա […]
08:29 19.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին ասել է, որ հեռախոսով տեսագրվող հարցազրույցներ չի տալու։ Առհասարակ, կին պատգամավորները «կապրիզներ» ունեն․ «Ինձ կողքից մի նկարի, գեշ եմ դուրս գալիս», «սիրուն նկար կդնես, լա՞վ»։ Փորձը ցույց է տալիս, որ նրանց երբեմն կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ, մեկ էլ ու անցնում են ուլտիմատումների՝ […]
00:46 19.01.2019
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում […]
00:37 19.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր […]